Էսմա սուլթանի առանձնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առանձնատուն
Էսմա սուլթանի առանձնատուն
թուրքերեն՝ Esma Sultan Yalısı
Երկիր{{{2}}} Թուրքիա
ՏեղագրությունՕրթաքյոյ
ՇինարարՍարգիս Բալյան
Հիմնադրման թվական1875 թվական
Քարտեզ
Քարտեզ

Էսմա սուլթանի առանձնատուն (թուրքերեն՝ Esma Sultan Yalısı), պատմական յալը (մերձափնյա առանձնատուն), որը գտնվում է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում՝ Բոսֆորի ափին։ Առանձնատունն անվանվել է ի պատիվ նախկին տիրոջ Էսմա Սուլթանի, որը եղել է Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Ազիզի դուստրը։ Փոխակերպումից հետո դարձել է մշակութային կենտրոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռահարկ աղյուսե կառույցը 1875 թվականին կառուցվել է հայազգի ճարտարապետ Սարգիս Բալյանի կողմից։ Այն գտնվում է Օրթաքյոյ մզկիթի հարևանությամբ։ Որպես հարսանեկան նվեր՝ այն հատկացվել է Օսմանյան սուլթան Աբդուլ Ազիզի դստերը Էսմա Սուլթանին (1873—1899)։

Առանձնատունը Օսմանյան դինաստիայի սեփականությունն է եղել ընդհուպ մինչև 1915 թվականը։ Սկզբում այն օգտագործեվել է որպես ծխախոտի պահեստ, իսկ արդեն 1920 թվականից մինչև 1975 թվականը՝ որպես ածուխի պահեստ։ Առանձնատունն ավերվել է հրդեհի արդյունքում[1]։

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսֆորի կամուրջը տեսանելի է առանձնատան ներսից։

Ավերակները, որոնք բաղկացած են միայն շենքի արտաքին պատերից, 1990-ական թվականների սկզբին ձեռք են բերվել Մարմարա հյուրանոցների ցանցի կողմից։ Իրականացված վերականգնողական աշխատանքներից հետո, որն իրականացվել է ճարտարապետ Գյոքհան Ավջըօղլուի կողմից, առանձնատունը, որպես բազմապրոֆիլ միջոցառումների իրականացման վայր, լայն հանրությանը համար բացվել է 2001 թվականին։ Աղյուսե արտաքին տեսքի հետ համատեղ, որը պահպանվել է իր նախկին տեսքով, զուգակցվում են պողպատե և ապակե կոնստրուկցիաները։ Վերակառուցված առանձնատան մեջ գործում է բար, ռեստորան և միջոցառումների սրահ, որը բաղկացած է մի քանի հարկերից[2]։ Առանձնատունը գտնվում է 2,226 մ² ընդհանուր տարածքով այգում։ Առաջին հարկն ունի 31,5 մետր լայնություն, 27 մետր երկարություն և 3,8 մետր բարձրություն։ Երկրորդ հարկը միացված է երրորդ հարկին և ունի հետևյալ պարամետրերը․ լայնությունը՝ 31,5 մետր, երկարությունը՝ 31 մետր և բարձրությունը՝ 6,8 մետր[3]։

Էսմա սուլթանի առանձնատունը, որը կառավարվում է Մարմարա հյուրանոցների ցանցի կողմից, որպես բազմապրոֆիլ միջոցառումների և կոնֆերանսների անցկացման վայր, պատմական այգում ունի մինչև 1000 անձի համար նախատեսված սրահ բաղկացած սրահ։ 180 մարդ կարող է տեղավորվել առաջին հարկում, իսկ երկրորդ հարկում՝ 330 մարդ։ Այգում գտնվող սրահը նախատեսված է 900 մարդու համար, որի առաջին հարկում գտնվող սրահում կարող է տեղավորվել 300 մարդ, իսկ երկրորդ հարկում՝ 600 մարդ[4]։ Այստեղ անց են կացվում նաև Ստամբուլի միջազգային ջազ փառատոնի[5] և Ստամբուլի միջազգային երաժշտական փառատոնի համերգները[6]։

Ներքին հարդարանքի տարր հանդիսացող պատի գորգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Istanbul Banquet Venue:The Marmara Esma Sultan». The Marmara Hotel. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 24-ին.
  2. «Esma Sultan Mansion». ArchNet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. «The Marmara Esma Sultan» (PDF). Incentive Venues and Social Programmes. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. «Venues - Esma Sultan». Moneta Travel. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. «Istanbul Jazz Festival». Istanbul Tourist. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. «Istanbul Music Festival celebrating 35th year». Cyprus Observer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 24-ին.