Էռնեստ Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էռնեստ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան, Մոլդովա և Ռուսաստան |
Կրթություն | Մոլդովայի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող |
Էռնեստ Վարդանյան (մայիսի 11, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), լրագրող և քաղաքագետ, ապրում է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում։ 2010 թվականի ապրիլի 7-ին Տիրասպոլում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդանյանը ծնվել է Երևանում, նրա ընտանիքը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո տեղափոխվել է Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Ավարտել է Մոլդովայի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը, տիրապետում է հինգ լեզուների։ 2005 թվականին մասնակցել է Մերձդնեստրի խորհրդարանական ընտրություններին, սակայն չի հաջողվել դառնալ խորհրդի անդամ։ Հանդիսանում է Մերձդնեստրի «Հայերի միություն» կազակերպության հիմանդիր և անդամ։
Աշխատել է Տիրասպոլի «Новый регион» հեռուստաընկերությունում։ 2009 թվականին սկսել է աշխատել Քիշնևի «Puls» լրագրում, ինչը բարկացրել է Մերձդնեստրի իշխանություններին[2]։ Մոլդովայում հայտնի էր պետական պաշտոնյաների և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ հաճախ քննադատական տեղեկություններ հաղորդելով[3]։ 2009 թվականին ընդգրկվել է ՄԱԿ-ի քարտուղարական կազմում[4]։
Ամուսնացել է Իրինա Վարդանյանի հետ, ով ծնունդով Ռեզինա քաղաքից է։ Նրանք ունեն երկու երեխա, որդին՝ Հարությունը ծնվել է 2003 թվականին, իսկ դուստրը՝ Կարինան ծնվել է 2009 թվականին։ Բնակվում են Քիշնևում, որտեղ Վարդանյանը դասավանդում է Մոլդովայի պետական համալսարանում։
Արձագանքներ ձերբակալության վերաբերյալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլի 7-ին Տիրասպոլի պետական անվտանգության նախարարության մի խումբ զինված գործակալներ իր տան դիմաց ձերբակալել են Վարդանյանին․ վերջինս մեղադրվում էր Մոլդովայում հետախուզություն կատարելու մեջ։ Մայիսի 11-ին Մերձդնեստրի պետական հեռուստատեսությամբ ցուցադրվել է, թե ինչպես է նա խոստովանել, որ լրտես է։ Էռնեստը խոստավանել է, որ 2001 թվականի մայիսին իրեն վարձել է Մոլդովայի հետախուզության և անվտանգության ծառայության աշխատակից Նիկոլաե Բոտեզատան։ Վարդանյանի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալին ստիպել են խոստովանել այն, ինչ ինքը չի արել, պարզապես նա դա արել է կնոջ՝ Իրինայի հետ հանդիպման դիմաց[4]։ Նրա ընկերներն ու հարազատները նույնպես կարծում էին, որ նա դա արել է ստիպողաբար[2][5]։
2010 թվականի ապրիլի 21-ին Քիշնևում գտնվող Եվրոպական միության ներկայացուցիչներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել, որ Մերձդնեստրի անվտանգության ուժերի կողմից ձերբակալված լրագրող Էռնեստ Վարդանյանին զրկել են մարդու տարրական իրավունքներից[6]։
Հարավարևելյան Եվրոպայի մեդիա կազմակերպության գլխավոր քարտուղար Օլիվեր Վույովիչն ասել է՝ «Վարդանյանին պետական դավաճանության մեջ մեղադրելը քննադատական ռեպորտաժների պատճառով անընդունելի է», կազմակերպությունը պահանջել է Տիրասպոլի անվտանգության նախարարությանը չեղարկել մեղադրանքները։ Հարավարևելյան Եվրոպայի մեդիա կազմակերպությունը հիշեցրել է Տիրասպոլի անվտանգության նախարարությանը, որ բաց մեդիա միջավայրը, որն ապահովում է տեղեկատվության ազատ հոսքը, ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբնաղբյուրն է[3]։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կրկին բարձրաձայնել է Վարդանյանի ձերբակալության և նրա նկատմամբ վերաբերմունքի մասին և կոչ է արել ազատ արձակել նրան։ Միևնույն ժամանակ, նա պայքարում էր, որպեսզի իշխանություններն թույլ տան նրան հանդիպել իր փաստաբանի հետ, որպեսզի դատավարությունը սկսվի օրենքի համաձայն[7]։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն պահանջել է ազատ արձակել Էռնեստ Վարդանյանին, պնդելով, որ տեղի պետական հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերն ապացուցում են լրագրողի անմեղությունը[8]։
«Ես խնդրում եմ արտաքին գործերի ներկայացուցչին և Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին անհապաղ միջոցներ ձեռնարկել ձերբակալված լրագրողին անհապաղ ազատ արձակելու համար», 2010 թվականի մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանում հայտարարել է Տրայան Ունգուրյանին։ Եվրախորհրդարանի մեկ այլ անդամ՝ Քրիստիան Պրեդան, պարզաբանել է՝ «Ես կցանկանայի ասել, որ այս ակցիան օգտագործվում է Տիրասպոլի իշխանությունների կողմից Քիշնևին վախեցնելու համար այն ժամանակ, երբ նոր կառավարությունը, որը պաշտոն է ստանձնել անցյալ տարվա ընտրություններից հետո, կցանկանար մերձենալ Եվրամիության հետ, ինչպես նաև կարգավորել Մերձդնեստրի հակամարտությունը»։ Պրեդան ասել է՝ «Ես պահանջում եմ անհապաղ ազատ արձակել լրագրող Էռնեստ Վարդանյանին և կոչ եմ անում Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության իշխանություններին քայլեր ձեռնարկել Քիշնևի հակամարտության խնդիրը լուծելու համար»[փա՞ստ]։
2010 թվականի օգոստոսի 4-ին Վարդանյանին և Իլյա Կազակին բանտում այցելել է Մոլդովայում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության պատվիրակության ղեկավար Ֆիլիպ Ռեմլերը[5]։ 24 ամյա Իլյա Կազակին ձեռբակալել են 2010 թվականի մարտի 22-ին Բենեդերա քաղաքում՝ լրտեսության մեղադրանքով[9]։
2010 թվականի օգոստոսի սկզբին Գյումրիի քաղաքացիական ակտիվիստները ստորագրահավաք են սկսել Վարդանյանին ազատ արձակելու պահանջով[10]։
Ազատում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մայիսին Իգոր Սմիրնովը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Վարդանյանը ազատ է արձակվել[11]։ Դրանից հետո Էռնեստը իր ընտանիքի հետ տեղափոխվել է Քիշնև, որտեղ դասավանդում է համալսարանում և զբաղվում բլոգինգով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Overview Election Guide
- ↑ 2,0 2,1 «TRANSDNIESTRIA AIRED FOOTAGE ON VARDANYAN'S "CONFESSION"». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ 3,0 3,1 SEEMO / IPI Press Release: Journalist Arrested, Charged with Treachery in Moldova Արխիվացված Ապրիլ 18, 2010 Wayback Machine
- ↑ 4,0 4,1 Journalist confesses to espionage amid fears he was coerced
- ↑ 5,0 5,1 Jailed Moldovan Journalist's Wife Told Husband Healthy, Detention To Continue
- ↑ Delegation of the European Union to Moldova, EU Heads of Mission Statement on the case of journalist Ernest Vardanyan Արխիվացված 2010-08-06 Wayback Machine
- ↑ «Transnistrian authorities trying to break journalist held on spying charge». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ In Moldova, CPJ calls for Ernest Vardanian’s release
- ↑ Transdniester Officials Say Jailed Moldovan Confesses To Espionage
- ↑ «Gyumri collects signatures for Ernest Vardanyan's release». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Ultimă oră! Ernest Vardanean a fost grațiat de Igor Smirnov
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jailed Moldovan Journalist's Wife Told Husband Healthy, Detention To Continue
- Gyumri collects signatures for Ernest Vardanyan's release Արխիվացված 2012-03-10 Wayback Machine
- Let Medvedev intervene