Էռնեստ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էռնեստ Վարդանյան
Ծնվել էմայիսի 11, 1980(1980-05-11) (43 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան,  Մոլդովա և  Ռուսաստան
ԿրթությունՄոլդովայի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող

Էռնեստ Վարդանյան (մայիսի 11, 1980(1980-05-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), լրագրող և քաղաքագետ, ապրում է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում։ 2010 թվականի ապրիլի 7-ին Տիրասպոլում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդանյանը ծնվել է Երևանում, նրա ընտանիքը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո տեղափոխվել է Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Ավարտել է Մոլդովայի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը, տիրապետում է հինգ լեզուների։ 2005 թվականին մասնակցել է Մերձդնեստրի խորհրդարանական ընտրություններին, սակայն չի հաջողվել դառնալ խորհրդի անդամ։ Հանդիսանում է Մերձդնեստրի «Հայերի միություն» կազակերպության հիմանդիր և անդամ։

Աշխատել է Տիրասպոլի «Новый регион» հեռուստաընկերությունում։ 2009 թվականին սկսել է աշխատել Քիշնևի «Puls» լրագրում, ինչը բարկացրել է Մերձդնեստրի իշխանություններին[2]։ Մոլդովայում հայտնի էր պետական պաշտոնյաների և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ հաճախ քննադատական տեղեկություններ հաղորդելով[3]։ 2009 թվականին ընդգրկվել է ՄԱԿ-ի քարտուղարական կազմում[4]։

Ամուսնացել է Իրինա Վարդանյանի հետ, ով ծնունդով Ռեզինա քաղաքից է։ Նրանք ունեն երկու երեխա, որդին՝ Հարությունը ծնվել է 2003 թվականին, իսկ դուստրը՝ Կարինան ծնվել է 2009 թվականին։ Բնակվում են Քիշնևում, որտեղ Վարդանյանը դասավանդում է Մոլդովայի պետական համալսարանում։

Արձագանքներ ձերբակալության վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 7-ին Տիրասպոլի պետական անվտանգության նախարարության մի խումբ զինված գործակալներ իր տան դիմաց ձերբակալել են Վարդանյանին․ վերջինս մեղադրվում էր Մոլդովայում հետախուզություն կատարելու մեջ։ Մայիսի 11-ին Մերձդնեստրի պետական հեռուստատեսությամբ ցուցադրվել է, թե ինչպես է նա խոստովանել, որ լրտես է։ Էռնեստը խոստավանել է, որ 2001 թվականի մայիսին իրեն վարձել է Մոլդովայի հետախուզության և անվտանգության ծառայության աշխատակից Նիկոլաե Բոտեզատան։ Վարդանյանի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալին ստիպել են խոստովանել այն, ինչ ինքը չի արել, պարզապես նա դա արել է կնոջ՝ Իրինայի հետ հանդիպման դիմաց[4]։ Նրա ընկերներն ու հարազատները նույնպես կարծում էին, որ նա դա արել է ստիպողաբար[2][5]։

2010 թվականի ապրիլի 21-ին Քիշնևում գտնվող Եվրոպական միության ներկայացուցիչներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել, որ Մերձդնեստրի անվտանգության ուժերի կողմից ձերբակալված լրագրող Էռնեստ Վարդանյանին զրկել են մարդու տարրական իրավունքներից[6]։

Հարավարևելյան Եվրոպայի մեդիա կազմակերպության գլխավոր քարտուղար Օլիվեր Վույովիչն ասել է՝ «Վարդանյանին պետական դավաճանության մեջ մեղադրելը քննադատական ռեպորտաժների պատճառով անընդունելի է», կազմակերպությունը պահանջել է Տիրասպոլի անվտանգության նախարարությանը չեղարկել մեղադրանքները։ Հարավարևելյան Եվրոպայի մեդիա կազմակերպությունը հիշեցրել է Տիրասպոլի անվտանգության նախարարությանը, որ բաց մեդիա միջավայրը, որն ապահովում է տեղեկատվության ազատ հոսքը, ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբնաղբյուրն է[3]։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կրկին բարձրաձայնել է Վարդանյանի ձերբակալության և նրա նկատմամբ վերաբերմունքի մասին և կոչ է արել ազատ արձակել նրան։ Միևնույն ժամանակ, նա պայքարում էր, որպեսզի իշխանություններն թույլ տան նրան հանդիպել իր փաստաբանի հետ, որպեսզի դատավարությունը սկսվի օրենքի համաձայն[7]։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն պահանջել է ազատ արձակել Էռնեստ Վարդանյանին, պնդելով, որ տեղի պետական հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերն ապացուցում են լրագրողի անմեղությունը[8]։

«Ես խնդրում եմ արտաքին գործերի ներկայացուցչին և Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին անհապաղ միջոցներ ձեռնարկել ձերբակալված լրագրողին անհապաղ ազատ արձակելու համար», 2010 թվականի մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանում հայտարարել է Տրայան Ունգուրյանին։ Եվրախորհրդարանի մեկ այլ անդամ՝ Քրիստիան Պրեդան, պարզաբանել է՝ «Ես կցանկանայի ասել, որ այս ակցիան օգտագործվում է Տիրասպոլի իշխանությունների կողմից Քիշնևին վախեցնելու համար այն ժամանակ, երբ նոր կառավարությունը, որը պաշտոն է ստանձնել անցյալ տարվա ընտրություններից հետո, կցանկանար մերձենալ Եվրամիության հետ, ինչպես նաև կարգավորել Մերձդնեստրի հակամարտությունը»։ Պրեդան ասել է՝ «Ես պահանջում եմ անհապաղ ազատ արձակել լրագրող Էռնեստ Վարդանյանին և կոչ եմ անում Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության իշխանություններին քայլեր ձեռնարկել Քիշնևի հակամարտության խնդիրը լուծելու համար»[փա՞ստ]։

2010 թվականի օգոստոսի 4-ին Վարդանյանին և Իլյա Կազակին բանտում այցելել է Մոլդովայում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության պատվիրակության ղեկավար Ֆիլիպ Ռեմլերը[5]։ 24 ամյա Իլյա Կազակին ձեռբակալել են 2010 թվականի մարտի 22-ին Բենեդերա քաղաքում՝ լրտեսության մեղադրանքով[9]։

2010 թվականի օգոստոսի սկզբին Գյումրիի քաղաքացիական ակտիվիստները ստորագրահավաք են սկսել Վարդանյանին ազատ արձակելու պահանջով[10]։

Ազատում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մայիսին Իգոր Սմիրնովը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Վարդանյանը ազատ է արձակվել[11]։ Դրանից հետո Էռնեստը իր ընտանիքի հետ տեղափոխվել է Քիշնև, որտեղ դասավանդում է համալսարանում և զբաղվում բլոգինգով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Overview Election Guide
  2. 2,0 2,1 «TRANSDNIESTRIA AIRED FOOTAGE ON VARDANYAN'S "CONFESSION"». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  3. 3,0 3,1 SEEMO / IPI Press Release: Journalist Arrested, Charged with Treachery in Moldova Արխիվացված Ապրիլ 18, 2010 Wayback Machine
  4. 4,0 4,1 Journalist confesses to espionage amid fears he was coerced
  5. 5,0 5,1 Jailed Moldovan Journalist's Wife Told Husband Healthy, Detention To Continue
  6. Delegation of the European Union to Moldova, EU Heads of Mission Statement on the case of journalist Ernest Vardanyan Արխիվացված 2010-08-06 Wayback Machine
  7. «Transnistrian authorities trying to break journalist held on spying charge». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
  8. In Moldova, CPJ calls for Ernest Vardanian’s release
  9. Transdniester Officials Say Jailed Moldovan Confesses To Espionage
  10. «Gyumri collects signatures for Ernest Vardanyan's release». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
  11. Ultimă oră! Ernest Vardanean a fost grațiat de Igor Smirnov

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]