Jump to content

Էնրիկե Սանչես Ֆլորես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնրիկե Սանչես Ֆլորես
Ազգությունը գնչու
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 5, 1965(1965-02-05) (59 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 176 սանտիմետր
Դիրք եզրային պաշտպան

Էնրիկե (Կիկե) Սանչես Ֆլորես (իսպ.՝ Enrique "Quique" Sánchez Flores, փետրվարի 5, 1965(1965-02-05), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլային մարզիչ, որը նախկինում հանդես է եկել որպես ֆուտբոլիստ աջ պաշտպանի դիրքում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնրիկե Սանչես Ֆլորեսը ծնվել է Մադրիդում իսպանացի ֆուտբոլիստ Իսիդրո Սանչեսի ընտանիքում, որը 1960-ականներին հանդես է եկել «Ռեալ Բետիսում» և Մադրիդի «Ռեալում»[1]։

Կիկե Ֆլորեսը «Գալակտիկո Պեգասո» ակումբի սան է։ Նա կարիերան սկսել է «Վալենսիայում» 1984 թվականին։ Ֆլորեսի ակումբում գտնվելու երկրորդ մրցաշրջանում «Վալենսիան» Իսպանիայի առաջնության Պրիմերայից մեկնել է Սեգունդա։ Միայն 1987 թվականին ակումբն առաջին տեղից դուրս եկավ Իսպանիայի բարձրագույն դիվիզիոն և Ֆլորեսի գտնվելու ժամանակ այլևս դուրս չեկավ այնտեղ։ Սակայն Ֆլորեսը մեծ հաջողությունների չհասավ. այդ ժամանակահատվածում «Վալենսիայի» ամենաբարձր ձեռքբերումը 7-րդն էր։ 1994 թվականին Ֆլորեսը տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ», որտեղ անցկացրեց երկու մրցաշրջան և նվաճեց Իսպանիայի առաջնությունը։ Ֆլորեսը կարիերան ավարտել է «Սարագոսա» ակումբում 1997 թվականին։

Իսպանիայի հավաքականի կազմում Ֆլորեսը խաղացել է 1987-1991 թվականներին։ Նա ազգային թիմի կազմում անցկացրել է 15 խաղ։ Ազգային հավաքականի մարզաշապիկով նրա նորամուտը տեղի է ունեցել 1987 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Լյուքսեմբուրգի հետ ընկերական խաղում, Խիխոնում։ Ֆլորեսը մասնակցել է 1990 թվականի աշխարհի առաջնությանը, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։

Ֆլորեսը մարզչական կարիերան սկսել է «Ռեալ Մադրիդի» երիտասարդական կազմում, որտեղ ժամանակին աշխատել է Ռաֆայել Բենիտեսը։ Երկու հաջող մրցաշրջաններից հետո Ֆլորեսը գլխավորեց «Խետաֆեն», որի հետ զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը՝ կատարելով Պրիմերայում տեղը պահպանելու խնդիրը։ Դրանից հետո նա գլխավորել է «Վալենսիան», որտեղ աշխատել է նաև Բենիտեսը։ Նոր ակումբի հետ առաջին մրցաշրջանում Ֆլորեսը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Իսկ հաջորդ մրցաշրջանում նա հասավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ, որտեղ նրա ակումբը պարտվեց «Չելսիին», ինչպես նաև զբաղեցրեց 4-րդ տեղը առաջնությունում։ 2007 թվականի հոկտեմբերի 29-ին, մի շարք անհաջող խաղերից հետո, «Վալենսիայի» տնօրենների խորհուրդը որոշում կայացրեց հեռացնել Ֆլորեսին անբավարար արդյունքների համար[2]։

2008 թվականի մայիսի 24-ին Ֆլորեսը նշանակվել է պորտուգալական «Բենֆիկայի» մարզիչ[3], պայմանագիր կնքելով մինչև 2010 թվականը։ Ֆլորեսը մեկ տարի աշխատել է «Բենֆիկայում» և փոխադարձ համաձայնությամբ հեռացվել է 2009 թվականի հունիսի 8-ին, այն բանից հետո, երբ ակումբը զբաղեցրել է 3-րդ տեղը երկրի առաջնությունում[4]։ Հիշեցնենք, որ Ֆլորեսը ցանկանում էր «Բենֆիկայում» անցկացնել պայմանագրի ամբողջ ժամկետը[5]։

2009 թվականի հոկտեմբերի 23-ին Ֆլորեսը գլխավորեց «Ատլետիկո Մադրիդ»՝ փոխարինելով հեռացված Աբել Ռեսինոյին[6]։ Ֆլորեսը պայմանագիր է կնքել մինչև 2010 թվականի հունիսի 30-ը[7]։ 7 ամիս ակումբում աշխատելուց հետո Ֆլորեսը մադրիդցիներին հաղթանակ տարավ Եվրոպա լիգայում։ 2010 թվականի մայիսի 26-ին Ֆլորեսը 1 տարով երկարաձգեց պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ[8]։ 2010/11 մրցաշրջանի ավարտից հետո Կիկեն հեռացավ «Ատլետիկոյից»[9]; ավելի ուշ նա ասել է. «Ես բավականաչափ փորձ ունեմ, որպեսզի հասկանամ, որ «Ատլետիկոյում» հետագա աշխատանքն ինձ համար անհնար է»[10]։

2011 թվականի նոյեմբերի 8-ին Սանչես Ֆլորեսը գլխավորել Է «Ալ Ահլի» ակումբը (Դուբայ)[11]։

2015 թվականի հունիսի 5-ին Կիկե Ֆլորեսը գլխավորել է անգլիական «Ուոթֆորդը»։ Պայմանագիրը կողմերը կնքել են մեկ տարով, սակայն մրցաշրջանի ավարտին որոշել են չերկարաձգել համագործակցությունը[12]։

2016 թվականի ամռանը հայտնի դարձավ, որ Ֆլորեսի հաջորդ ակումբը կլինի «Էսպանյոլը»[13]։ 2018 թվականի ապրիլի 20-ին հեռացվել է «Էսպանյոլից»[14]։

2021 թվականի հոկտեմբերի 6-ին Ֆլորեսը կրկին գլխավորեց «Խետաֆեն», որը վերջին տեղում էր Պրիմերայում[15]։ Մրցաշրջանի արդյունքներով «Խետաֆեին» հաջողվել է պահպանել տեղը Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում՝ առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով 15-րդ հորիզոնականը։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալենսիա
Ռեալ Մադրիդ
  • Իսպանիայի չեմպիոն՝ 1994/95

Որպես մարզիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենֆիկա
  • Պորտուգալիայի լիգայի գավաթակիր՝ 2008/09
Ատլետիկո
Ալ Ահլի
  • ԱՄԷ նախագահի գավաթակիր՝ 2012/13
  • ԱՄԷ լիգայի գավաթակիր՝ 2012
  • Անգլիայի Պրեմիեր լիգայի ամսվա մարզիչ՝ դեկտեմբեր 2015

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Elias Israel (2005 թ․ օգոստոսի 8). «Quique Sánchez Flores : El alumno aventajado de la ´Saeta rubia´» (իսպաներեն). La Voz de Asturias. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. «Valencia part with Sánchez Flores». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. «Benfica appoint Flores as coach». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. «Кике Санчес Флорес покинул «Бенфику»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. «Кике Санчес Флорес: «Я устал от слухов о моем уходе в «Севилью»». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. «Кике Флорес возглавил «Атлетико»». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. «Atletico make Flores appointment». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. Кике Флорес продлит контракт с «Атлетико»(չաշխատող հղում)
  9. «Кике Флорес объявил, что покинет «Атлетико» по окончании сезона». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.
  10. «Флорес: у меня не было возможности остаться в «Атлетико»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.
  11. «Кике Санчес Флорес возглавил «Аль-Ахли» из ОАЭ». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.
  12. «Кике Флорес покинет «Уотфорд»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  13. «Кике Санчес Флорес возглавил «Эспаньол»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  14. «Кике Санчес Флорес уволен с поста главного тренера «Эспаньола»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  15. «Флорес возглавил Хетафе». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]