Jump to content

Էնշերյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնշերյան
Ծնվել է1846
ԾննդավայրՏիգրանակերտ
Մահացել էմայիսի 24, 1910(1910-05-24)
Մահվան վայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՆյու Յոր­քի հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տ
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԽար­բեր­դի գա­վա­ռի Մե­զի­րե քա­ղա­քի քա­ղա­քա­պե­տա­կան բժիշկ

Էնշերյան Ե. (1846, Տիգրանակերտ - մայիսի 24, 1910(1910-05-24), Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ բժիշկ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1846 թվականին, Տիգրանակերտի նահանգի կենտրոն Տիգ­րա­նա­կերտ քաղաքում։

1873 թվականին մեկնել է ԱՄՆ` բարձ­րա­գույն կրթու­թյուն ստա­նա­լու։

1877 թվականին ավար­տել է Նյու Յոր­քի հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տը և բժշկի վկա­յա­կան ստա­ցել։ 1877 թվականին վե­րա­դար­ձել է ծննդա­վայր։

1877-1887 թվականներին Խար­բեր­դի գա­վա­ռի Մե­զի­րե քա­ղա­քի քա­ղա­քա­պե­տա­կան բժիշկ է աշ­խա­տել և հայ, թուրք և քուրդ բնակ­չու­թյան բուժ­ման խնդիր­նե­րով զբաղ­վել։

1887-1888 թվականներին աշ­խա­տել է Տրա­պի­զո­նում։

1895 թվականին հայ­կա­կան ջար­դե­րի ժա­մա­նակ, առանց որևէ պատ­ճա­ռի ձեր­բա­կալ­վել է և բան­տարկ­վել։ Թուր­քի­ա­յում հայ բժշկին բան­տար­կե­լու հա­մար բա­վա­կան էր, որ մի տգետ թուրք ասեր, թե նա հայ­հո­յել է իր կրո­նին, կամ եթե մի պաշ­տո­նյա թուրք հայտ­ներ, թե նա ֆի­դա­յի է։ 1896 թվականին Օս­մա­նյան կայս­րու­թյու­նում Մեծ Բրի­տա­նի­ա­յի դես­պա­նի մի­ջամ­տու­թյամբ ազատ­վել է բան­տից։

1896 թվականին մեկ­նել է ԱՄՆ` մշտական բնակության։ 1896-1910 թվականներին բնակվել է Ֆրեզ­նոյում և զբաղվել բժշկությամբ։ 1910 թվականին մայիսի 24-ին, Ֆրեզնոյում զոհ է գնացել իր «դյու­ցազ­նա­սիրտ մի արար­քին»՝ 64 տարեկանում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թէոդիկ, Ամէնուն տարեցոյցը, Ե. տարի, Կ. Պոլիս, 1911, Բ. տպագրութիւն, Հալէպ, 2008։
  • Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1940։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։