Էմմա Ալեքսանդրյան
Էմմա Ալեքսանդրյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1927[1] (97 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Գիտական աստիճան | հոգեբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | հոգեբան |
Ծնողներ | հայր՝ Արտաշես Ալեքսանդրյան |
Էմմա Արտաշեսի Ալեքսանդրյան (օգոստոսի 24, 1927[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբան։ Հոգեբանական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972):
Բժիշկ Արտաշես Ալեքսանդրյանի դուստրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմմա Ալեքսանդրյանը ծնվել է 1927 թվականին Երևանում։ 1951 թվականին ավարտել է Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը։ 1956-1993 թվականներին եղել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական մանկավարժության ամբիոնի վարիչ։ 1970 թվականին Մոսկվայում պաշտպանել է դոկտորական թեզ՝ դառնալով առաջին կին դոկտորը Հայաստանում։ 1988 թվականի երկրաշարժից անմիջապես հետո Էմմա Ալեքսանդրյանի նախաձեռնությամբ հիմնվել է Հայաստանում առաջին մանկական հոգեբանության վերականգնողական կենտրոնը (գործել է մինչև 1993 թվականը)։
1994 թվականից հրավիրվել է Չիկագո (ԱՄՆ), եղել Նորդ-Իսթերն համալսարանի վերականգնողական հոգեբանության սեմինարների ղեկավար, 1995-2000 թվականներին ղեկավարել է Ռավենսվուդ հոսպիտալի ծերերի հոգեբանական վերականգնողական ծրագիրը, 2000 թվականից` Հեմփթոնպլազա հոսպիտալի «Հոգեբանական խնամք» ծրագրի տնօրեն։
Ներառվել է «20-րդ դարի արհեստավարժ և գործարար կանայք» (2003, Քեմբրիջ) և «20-րդ դարի նշանավոր գիտնականները» տեղեկատուներում։
Մի շարք միջազգային հոգեբանական ընկերակցությունների անդամ է[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նախադպրոցական մանկավարժություն։ Դասագիրք։ 2003[3]։
- Մեր երեխան, նրա զարգացումն ու դաստիարակությունը, Երևան, 1990[4]։
- Социально-психическая адаптация личности: Формы, механизмы и стратегия. А. А. Налчаджян; Отв. ред. Э. А. Александрян; АН АрмССР, Ин-т философии и права. Ереван, Изд-во АН АрмССР, 1988.
- Նախադպրոցական մանկավարժություն։ (Ուս. ձեռնարկ)։ Հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևանի Խ. Աբովյանի անվան, Երևան, Ա. հ., 1984:
- Հոգեբանական բառարան։ Երևան, «Լույս», 1984 (համահեղինակ)։
- Թեզիսներ մանկան միջազգային տարվան նվիրված հանրապետական գիտական կոնֆերանսի։ 1979 թվականի հոկտեմբեր, ՀԽՍՀ Լուսավորության մինիստրություն, ՀԽՍՀ Առողջապահության մինիստրություն, ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևան, Ա. հ, 1979։
- Сенсорное развитие на ранних этапах онтогенеза и роль двигательного анализатора в этом процессе, Ереван, 1972:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=141
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Ալեքսանդրյան, Էմմա Արտաշեսի (2003 թ․ հունվարի 1). Նախադպրոցական մանկավարժություն։ Դասագիրք. Մանկավարժ,. ISBN 9785807906762.
- ↑ Ալեքսանդրյան, Էմմա Արտաշեսի (1990 թ․ հունվարի 1). Միքայելյան, Մ Բ (ed.). Մեր երեխան, նրա զարգացումն ու դաստիարակությունը։ [Ակնարկներ նախադպր. տարիքի երեխաների դաստիարակության մասին]. Երևան: Հայաստան. ISBN 5540009630.(չաշխատող հղում)
|