Էմմա Ալեքսանդրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Ալեքսանդրյան
Ծնվել էօգոստոսի 24, 1927(1927-08-24)[1] (96 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունհոգեբան
Ծնողներհայր՝ Արտաշես Ալեքսանդրյան

Էմմա Արտաշեսի Ալեքսանդրյան (օգոստոսի 24, 1927(1927-08-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբան։ Հոգեբանական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972):

Բժիշկ Արտաշես Ալեքսանդրյանի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Ալեքսանդրյանը ծնվել է 1927 թվականին Երևանում։ 1951 թվականին ավարտել է Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը։ 1956-1993 թվականներին եղել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական մանկավարժության ամբիոնի վարիչ։ 1970 թվականին Մոսկվայում պաշտպանել է դոկտորական թեզ՝ դառնալով առաջին կին դոկտորը Հայաստանում։ 1988 թվականի երկրաշարժից անմիջապես հետո Էմմա Ալեքսանդրյանի նախաձեռնությամբ հիմնվել է Հայաստանում առաջին մանկական հոգեբանության վերականգնողական կենտրոնը (գործել է մինչև 1993 թվականը)։

1994 թվականից հրավիրվել է Չիկագո (ԱՄՆ), եղել Նորդ-Իսթերն համալսարանի վերականգնողական հոգեբանության սեմինարների ղեկավար, 1995-2000 թվականներին ղեկավարել է Ռավենսվուդ հոսպիտալի ծերերի հոգեբանական վերականգնողական ծրագիրը, 2000 թվականից` Հեմփթոնպլազա հոսպիտալի «Հոգեբանական խնամք» ծրագրի տնօրեն։

Ներառվել է «20-րդ դարի արհեստավարժ և գործարար կանայք» (2003, Քեմբրիջ) և «20-րդ դարի նշանավոր գիտնականները» տեղեկատուներում։

Մի շարք միջազգային հոգեբանական ընկերակցությունների անդամ է[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախադպրոցական մանկավարժություն։ Դասագիրք։ 2003[3]։
  • Մեր երեխան, նրա զարգացումն ու դաստիարակությունը, Երևան, 1990[4]։
  • Социально-психическая адаптация личности: Формы, механизмы и стратегия. А. А. Налчаджян; Отв. ред. Э. А. Александрян; АН АрмССР, Ин-т философии и права. Ереван, Изд-во АН АрмССР, 1988.
  • Նախադպրոցական մանկավարժություն։ (Ուս. ձեռնարկ)։ Հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևանի Խ. Աբովյանի անվան, Երևան, Ա. հ., 1984:
  • Հոգեբանական բառարան։ Երևան, «Լույս», 1984 (համահեղինակ)։
  • Թեզիսներ մանկան միջազգային տարվան նվիրված հանրապետական գիտական կոնֆերանսի։ 1979 թվականի հոկտեմբեր, ՀԽՍՀ Լուսավորության մինիստրություն, ՀԽՍՀ Առողջապահության մինիստրություն, ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Երևան, Ա. հ, 1979։
  • Сенсорное развитие на ранних этапах онтогенеза и роль двигательного анализатора в этом процессе, Ереван, 1972:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=141
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Ալեքսանդրյան, Էմմա Արտաշեսի (2003 թ․ հունվարի 1). Նախադպրոցական մանկավարժություն։ Դասագիրք. Մանկավարժ,. ISBN 9785807906762.
  4. Ալեքսանդրյան, Էմմա Արտաշեսի (1990 թ․ հունվարի 1). Միքայելյան, Մ Բ (ed.). Մեր երեխան, նրա զարգացումն ու դաստիարակությունը։ [Ակնարկներ նախադպր. տարիքի երեխաների դաստիարակության մասին]. Երևան: Հայաստան. ISBN 5540009630.(չաշխատող հղում)