Արտաշես Ալեքսանդրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Արտաշես Ալեքսանդրյան
Ծնվել է1897
ԾննդավայրԿարս, Ռուսական կայսրություն
Մահացել է1992
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Ռազմական ծառայությունԲանվորա-գյուղացիական Կարմիր բանակ
ԶավակներԷմմա Ալեքսանդրյան
ՊարգևներԼենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Արտաշես Ալեքսանդրյան (1897, Կարս, Ռուսական կայսրություն - 1992), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1897 թվականին Ռուսաստանի կայսրության Կարսի մարզի կենտրոն Կարս քաղաքում՝ փոստ-հեռագրատան աշխատողի ընտանիքում։ 1910-1914 թվականներին սովորել է Կարսի ռուսական ռեալական դպրոցում։ Եղել է Եղիշե Չարենցի դասընկերը, որի հետ պահպանել է մտերմությունը հետագայում։ 1918 թվականին ապրիլին, թուրքերի` Կարսը գրավելուց հետո, ընտանիքով գաղթել է Թիֆլիս։ 1918-1919 թվականներին սովորել է Թիֆլիսի առևտրական ուսումնարանում, միաժամանակ սովորել ու ավարտել է նաև Թիֆլիսի երեկոյան բժշկական ուսումնարանը։ 1919 թվականին գարնանը, երբ թուրքերը թողել են Կարսը, ընտանիքով վերադարձել է հայրենի տուն։ Հայրը Կարսի նահանգի գյուղերից մեկի, ապա նահանգի հունաբնակ Մերդենեկ գյուղի փոստ-հեռագրատանն է աշխատել։ 1919 թվականին Կարսի հիվանդանոցում բուժակ է աշխատել։ 1919 թվականին հուլիսին զորակոչվել է Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան բանակ և նշանակվել Կարսի ամրոցի բուժակ։ 1920 թվականին հոկտեմբերի 30-ին թուրքերը կրկին գրավեցին Կարսը և սկսեցին հաշվեհարդարը, որի ընթացքում հայրն սպանվել է, մայրն ու քույրը հրաշքով փրկվելով փախչել են Ալեքսանդրապոլ, իսկ ինքը գերի է ընկել։ 1921 թվականին փախել է գերությունից և Ալեքսանդրապոլում գտել հարազատներին։ 1924 թվականին զորակոչվել է Կար­միր բա­նակ։ Զինվորական ծառայության ժամանակ անցել է վերապատրաստում և նշանակվել Երևանում տեղակայված Հայկական դիվիզիայի 1-ին գնդի սանհրահանգիչ։ 1930-1935 թվականին, զինվորական ծառայությանը զուգահեռ, սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում։ 1931 թվականից զբաղվել է ռազմական բժշկության մեջ կիրառվող գյուտարարական և ռացիոնալիզատորական աշխատանքներով, որոնք վե րաբերել են թունավոր նյու թերով վնասված և վիրավոր մարտիկին օգնություն ցույց տալուն, հակագազի պայու սակի փոկին, պաշտպանա կան գուլպաներին և այլն։ 1933 թվականին, որպես լավագույն գյուտարար, մասնակցել է գյուտարարների համաբանակային կոնֆերանսին։ 1934 թվականին եղել է Հայկական դիվիզիայի կապի վաշտի ավագ բուժակը և գյուտարարների ու ռացիոնալիզատորների բյուրոյի նախագահը։ Զբաղվել է նաև գրական գործունեությամբ։ Նրա «Նո­րեկ Օնի­կը» պիեսը հավանության է արժանացել Հայաստանի գրողների միությունում և Դերենիկ Դեմիրճյանի օժանդակությամբ վերցվել վերամշակման։ Գրել է նաև մանկական երկեր։ 1935-37 թվականին, բժշկի դիպլոմ ստանալուց հետո, ծառայել է Հայկական դիվիզիայի կապի գումարտակի սանիտարական ծառայության պետ։ «Զին­վո­րա­կան հար­վա­ծա­յին գյու­տա­րար» և «Վո­րո­շի­լո­վյան հրա­ձիգ» կրծքանշանների է արժանացել։ 1936 թվականին մեկնել է Թիֆլիս և հորաքրոջ աղջկանից վերցրել իր հոր՝ ցարական բանակի զինվորական համազգեստով լուսանկարը, որը Երևանում մեծացնելուց հետո կախել է իր սենյակի պատից։ 1936 թվականին դեկտեմբերի 23-ին Կրեմլում կայացած Կարմիր բանակի հրամանատարական կազմի կանանց համաբանակային խորհրդակցությանը մասնակցել է նաև բժշկի կինը՝ Սոֆյան, որը Մոսկվայում լուսանկարվել էր Նադեժդա Կրուպսկայայի հետ ու նկարը բերել Երևան։ 1937 թվականին հունվարին բժշկի տուն է եկել ոմն Հրանուշ և Սոֆիայի հետ զրուցել մոսկովյան ուղևորության մասին։ Մի քանի օր հետո «Հա­յաս­տա­նի աշ­խա­տա­վո­րու­հի» հանդեսում լույս է տեսել Հրանուշի հոդվածը, որն սկսվել է հետևյալ տողով. «Բժիշկ Ալեք­սանդ­րյա­նի տու­նը մտնո­ղի աչ­քը ծա­կում է ինչ-որ ու­սա­դիր­նե­րով պաշ­տո­նյա­յի լու­սան­կա­րը…»։ Այդ խառնակ օրերին, հոդվածից սարսափահար եղած բժիշկը հոր լուսանկարը շտապ ուղարկել է Լե­նինա­կան՝ մո­րը, որը դա վա­ռել է հե­տա­գա­յում։ 1937 թվականին Հայ­կա­կան դի­վի­զի­ա­յի բազ­մա­թիվ սպա­ներ ու քա­ղաշ­խա­տող­ներ ար­դեն բան­տարկ­վել էին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ամ­ռան մի օր Հայ­կա­կան դի­վի­զի­ան պետք է մեկ­ներ Կիրովական՝ ճամբար։ Բժիշկը ևս, կնոջ և երեխաների հետ մեկնել է Կիրովական։ Մի քանի օր հետո Հայկական դիվիզիայի կապի գումարտակի հրամանատարը նրան անսպասելի կերպով հայտնել է, որ պաշտպանության ժողկոմի թվականին 2953 հրամանով զորացրված է գործող բանակից։ Երկու օր անց Ա. Ալեքսանդրյանը վերադարձել է Երևան։ Շուտով ընտանիքը արտաքսել են բնակարանից, պատճառաբանելով, որ դա մի այլ զինվորականի է հատկացված։ 1937-39 թվականներին բժիշկ է աշխատել Երևանի մի բուժական հիմնարկում և շարունակ տանջվել այն մտքից, թե ինչո՞ւ հեռացվեց բանակից։ 1939 թվականին հեռագիր է հղել ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմ Կլիմենտ Վորոշիլովին՝ իրեն առանց որևէ պատճառի զորացրելու դեմ բողոքով։ Շուտով Մոսկվայից ստացել է ժողկոմին ներկայանալու առաջարկ։ Նրան ընդունել է անձամբ Վորոշիլովը և իր ներկայությամբ կարդացել անձնական գործում գրված մեղադրանքները՝ ազգայնամոլ գրողների, մասնավորապես Եղիշե Չարենցի,Դերենիկ Դեմիրճյանի ու Ավետիք Իսահակյանի հետ կապեր ունենալու, սպեկուլյացիայով զբաղվելու, օտար լեզուներ ուսումնասիրելու, Կարմիր բանակից զորացրվել ցանկանալու մասին։ Իրականում, Ալեքսանդրյանը հաճախակի հանդիպել էր իր դասընկեր Չարենցի հետ, երկու անգամ եղել Դեմիրճյանի մոտ՝ իր պիեսները նրան ներկայացնելու և կարծիքը իմանալու նպատակով, մեկ անգամ եղել Իսահակյանի տանը՝ իր ոտանավորները նրան ցույց տալու նպատակով։ Սպեկուլյացիայով երբեք չէր զբաղվել։ Տիրապետել է հայերեն, ռուսերեն, թուրքերեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, վրացերեն, քրդերեն լեզուներին, բազմաթիվ լեզուների իմացությունը համարել Կարմիր բանակի հրամանատարի համար կարևոր արժանիք, ինչի հետ համաձայնել է նաև ժողկոմը։ Զրույցի ավարտին Վորոշիլովը հրամայել է իր օգնականին՝ բժշկին վճարել չաշխատած բոլոր ամիսների աշխատավարձն ու փափուկ վագոնով ճանապարհածախսը, ապահովել բնակարանով, վերականգնել զինվորական ծառայության մեջ և նշանակում տալ Երևանում։ 1939-41 թվականներին շարունակել է զինվորական ծառայությունը Երևանում։ 1941 թվականին Հայրենական Մեծ պատերազմն սկսվելուն պես մեկնել է ռազմաճակատ և նշանակվել է Կուբանի կազակների հեծյալ կորպուսի թիվ 200 հոսպիտալի պետ։ Այնուհետև տեղափոխվել է 3-րդ Մերձ­բալ­թյան ռազմաճակատի թիվ 2547 էվակուացիոն հոսպիտալ (2-րդ հարվածային բանակ)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է նաև Հյուսիսային Կովկասի, Կալինինյան, 2-րդ լենինգրադյան, 2-րդ բեբելառուսական ռազմաճակատներում։ 1945 թ. կեսերին նշանակվել է բանակի սանիտարահամաճարակաբանական բաժնի բժիշկ, ապա՝ սանիտարական բաժանմունքի պետի օգնական։ Հետագայում նշանակվել է գվարդիական բանակի սանիտարական կետի պետ, ապա՝ կայազորային հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ։ 1955 թ. զորացրվել է բանակից՝ բժշկական ծառայության փոխգնդապետի կոչումով։ 1956-1958 թվականներին Երևանի պետական բժշկական ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի դասախոս է աշխատել։ 1958-1978 թվականներին Երևանի պետական համալսարանի քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս է աշխատել։ Հետագա տարիներին աշխույժ մասնակցություն է ունեցել հասարակական կյանքին։ Սերտ կապեր է պահպանել Ե. Չա­րեն­ցի տուն-թան­գա­րա­նի հետ, որտեղ բազմիցս հանդիպումների է հրավիրվել։ Հաճախակի հրավիրվել է նաև Երևանի հիմնարկ-ձեռնարկությունները, ուսումնական հաստատություններն ու դպրոցները և ունկնդիրների համար հետաքրքիր հուշեր պատմել Չարենցի, Դեմիրճյանի, Իսահակյանի և այլոց մասին։ Հարուստ անձնական արխիվը «Մղձա­վանջ» արժեքավոր հուշապատումը գրելու հիմք է հանդիսացել հետագայում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լե­նի­նի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով, մեդալներով ու պատվոգրերով։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1992 թվականի հոկտեմբերի 15-ին, Երև­ա­նում` 96 տա­րե­կա­նում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որ­դին` Մաթևոս Ալեքսանդրյանը անվանի բժիշկարյունաբան է, դուստրը՝ Էմմա Ալեքսանդրյանը՝ հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարս. 1920-1921, Երևան, 1986 (հուշեր Կարսի անկման մասին և գերության ամիսներից)։
  • Մղձավանջ (պատմավեպ), Երևան, 2001։
  • Գրիգորյան Ահարոն և Մելքումյան Բագրատ, Հայաստանի բժիշկները Մեծ Հայրենականում, գիրք 1, Երևան, 1983 թ.։ 2. Ալեքսանդրյան Արտաշես, Կարս. 1920-21 թթ., Երևան, 1986 թվական։
  • Ալեքսանդրյան Արտաշես, Մղձավանջ, Երևան, 2001 թվական։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։