Էմիլիա Գուդրինիեցե
Էմիլիա Գուդրինիեցե լատիշ․՝ Emīlija Gudriniece | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1920 Q64908202?, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հոկտեմբերի 4, 2004 (84 տարեկան) Ռիգա, Լատվիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Լատվիա |
Մասնագիտություն | քիմիկոս-օրգանիկ, մոտոարշավորդ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լատվիայի համալսարան և Ռիգայի տեխնիկական համալսարան |
Գործունեության ոլորտ | օրգանական քիմիա և Մոտոցիկլային սպորտ |
Ալմա մատեր | University of Latvia Faculty of Chemistry? (1948) |
Կոչում | պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | լատիշերեն, ռուսերեն և անգլերեն |
Emīlija Gudriniece Վիքիպահեստում |
Էմիլիա Գուդրինիեցե (լատվիերեն Emīlija Gudriniece, 3 օգոստոսի 1920, Ռեզեկնենի մարզ, Լատվիա- 4 հոկտեմբերի 2004, Ռիգա, Լատվիա), սովետական և լատվիացի քիմիկ-օրգանիկ և մոտոցիկլետների մրցարշավորդ։
Ծնվել է 1920 թվականի օգոստոսի 3-ին գյուղացու ընտանիքում, Ռեզեկնենի մարզի Կաունատի շրջանի Կրոմանի գյուղում։ 1948 թվականին ավարտել է Լատվիայի պետական համալսարանը։ 1948 թվականից 1958 թվականը շարունակել է աշխատել Լատվիայի պետական համալսարանի նյութագիտության և կիրառական քիմիայի ֆակուլտետում (լաբորանտ, ասպիրանտ, ասիստենտ, դոցենտ և դեկան)։
1958 թվականից աշխատել է Ռիգայի պոլիտեխնիկ ինստիտուտում որպես քիմիայի ֆակուլտետի դեկան (1958—1959թթ), պրոռեկտոր գիտության գծով (1959—1961թթ), պրոֆեսոր (1961թ), օրգանական միացությունների և բիոտեխնոլոգիանների բաժնի հիմնադիր և ղեկավար (1963—1989թթ)։ 1960 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ «β-դիկետոնների նիտրացում,սուլֆացում և ազոհամակցում» թեմայով։
1978 թվականին ընտրվել է Լատվիայի ԽՍՀ ԳԱ ակադեմիկ։ Մահացել է 2004 թվականին Ռիգայում, թաղված է Անտառային գերեզմանատանը9 թվականից
1999 թվականից հանձնվում է Էմիլիա Գուդրինիեցեի մրցանակ քիմիական ֆակուլտետների դիմորդներ կանոնավոր և հաջող պատրաստելու համար։
2020 թվականին Էմիլիա Գուդրինիեցեի 100 ամյակին Լատվիայի Փոստը բաց թողեց նոր նամականիշ 50000 օրինակով և նոր խրար՝ 1000 օրինակով (հեղինակ Օզոլա-Յունարայա)[2]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական գիտական հետազոտությունները նվիրված են օրգանական միացություններին։ Ուսումնասիրել է քլորոմեթիլացում, նիտրացում, արոմատիկ միացությունների սուլֆացում, թիազոլի, պիրիդազոնների, թիոֆենների, ցիկլոբութանային շարքի թթուների քիմիա։ Մշակել է նոր հակաօքսիդանտներ, վերլուծական ռեակտիվներ, դեղամիջոցներ և պեպտիդային ենթաշերտեր։ Մշակել է չհագեցած հալոգեն-գամմա-լակտոնների ստացման մեթոդներ, որոնք ցուցաբերում են ֆունգիցիդային հատկություններ։ Ուսումնասիրել է 1,3-դիկետոնների ռեակտիվությունը և դրանց հիման վրա ստացված հետերոցիկլերի հատկությունները։
1968 թվականին Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտում Էմիլիայի ղեկավարությամբ մշակվել է դ, լ-ցիս-2,2-դիմեթիլ-3-(ա-ամինոէթիլ) ցիկլոբութիլաքացախաթթվի և դրա եթերների ստացման կատալիտիկ մեթոդ, որոնք դրսևորում են հակավիրուսային ակտիվություն[3]։
Մոտոսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1949 թվականին Էմիլիա Գուդրինիեցեն մտավ «Սպարտակ» սպորտային միություն։ Ելույթ էր ունենում Иж-350 մոտոցիկլների վրա։ 1949 -ից 1953 թվականերին դարձել է 350 սմ³ աշխատանքային ծավալով մոտոցիկլների մրցաշարում[4] Լատվիայի ԽՍՀ կանանց չեմպիոն։ 1952 թվականին Էմիլիա Գուդրինիեցեն երկու ռեկորդ է սահմանել այդ դասում[5]։ Էմիլիա Գուդրինիեցեն առաջին կինն էր սովետական մոտոսպորտում, որ ելույթ էր ունենում 350սմ³ դասի ծանր մոտոցիկլով, ավելի ուշ ժամանակավորապես արգելվեց կանանց մասնակցությունը մոտոցիկլների այդ դասում[6]։ Էմիլիայի Иж-350 մոտոցիկլը ցուցադրված է Ռիգայի մոտոթանգարանում[6]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԼՍՀՄ պետական մրցանակ (1957)։ Ֆուրացիլինի սինթեզի և ներդրման, Սոլոմոն Գիլլերի հետ համատեղ արտադրության համար։
- Աշխատանքային Կարմիր Դրոշի Շքանշան (1961)։
- Լատվիական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործչի կոչում (1970)։
- Լատվիայի ԳԱ Գուստավ Վանագի անվան մրցանակ (1972)։
- Պաուլ Վալդենի անվան Ռիգայի տեխնիկական համալսարանի մեդալ (2000) Օրգանական քիմիայի բնագավառում ակնառու նվաճումների համար։
- Լատվիայի ԳԱ և Գրինդեքսի մրցանակ Երիտասարդ քիմիկոսների պատրաստման գործում ցմահ ներդրման համար և քիմիայի մեջ հետերոցիկլիկ միացություններ համար (2003)։
Աշխատանքների ընըտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օրգանական միացությունների սիտեզի մեթոդներ» ուսումնական ձեռնարկի հեղինակ (1976), ավելի քան 870 գիտական աշխատանքի հեղինակ և 38 հեղինակային վկայականների։
- Gudriniece, E.; Strakov, A.; Strakova, I. (1988). «Syntheses of heterocyclic compounds on basis 1,3-cyclohexanediones». Химия Гетероциклических Соединений (Russian) (6): 723–738.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Gudriniece, E.; Belyakov, S.; Jure, M. (1991). «Structure of 3-aminocarbonyl-2-(N-benzylamino)-6-phenyl-4-trifluoromethylpyridine». Acta Crystallogr. 47: 344–345.
- Gudriniece, E.; Palitis, E.; Barkane, V. (1992). «Heterocyclic compounds on diketone basis. XXXII. Synthesis of thieno[2,3-d]pyrimidones on basis of 2-amino-3-cyanothiophenes». Latvian Journal of Chemistry (Russian): 356–360.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Gudriniece, E.; Dambeniece, I.; Karklina, A.; և այլք: (1993). «Reactions of 4-ureido-2-buten-4-olides with amines». Latvian Journal of Chemistry (Russian): 338–343.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Gudriniece, E.; Dambeniece, I.; Karklina, A.; և այլք: (1993). «Reactions of 4-ureido-2-buten-4-olides with amines». Latvian Journal of Chemistry (Russian): 338–343.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Gudriniece, E.; Serzane, R.; Strele, M. (2000). «Investigations of Oils and Fats». Material Science and Applied Chemistry (1): 92.
- Gudriniece, E.; Starmkale, V.; Serzane, R.; և այլք: (2001). «Investigations of oils from plants growing in Latvia». Scientific Conference 'Organic Chemistry': 50.
- Suloyeva, E.; Jure, E.; Gudriniece, S., et, al (2001). «Synthesis of 2,3-dihydro-7-trifluoromethyl-5-phenylimidazo[1,2-a]pyridines». Химия Гетероциклических Соединений (Russian) (3): 358.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Suloyeva, E.; Jure, E.; Gudriniece, E., et, al (2002). «Properties of 8-cyano-2,3-dihydro-5-phenyl-7- trifluoromethylimidazo[1,2-a]pyridines». Химия Гетероциклических Соединений (Russian) (68): 811–822.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Ravina, I.; Zicane, D.; Gudriniece, E., et, al (2002). «Exotic amino acids. 6. Synthesis of substituted 4-oxo-4H-pyrido[1,2-a]pyrimidines». Химия Гетероциклических Соединений (Russian) (7): 945.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ In memoriam Profesore Emīlija Gudriniece (03.08.1920.–04.10.2004.) — 2004.
- ↑ Vineta Danielsone (2020 թ․ սեպտեմբերի 14). «Rīgas Tehniskās universitātes Materiālzinātnes un lietišķās ķīmijas fakultātē prezentēs ķīmiķei Emīlijai Gudriniecei veltītu pastmarku». Latvijas pasts (լատվիերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Гудриниеце Эмилия Юлиановна». Биографическая энциклопедия. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «На сайте motovesture.lv» (լատվիերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Atklāj RTU profesorei Emīlijai Gudriniecei veltītu pastmarku». Rīgas Tehniskā universitāte (լատվիերեն). 2020 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ 6,0 6,1 «Profesorei Emīlijai Gudriniecei 100/Vaļasprieki». Rīgas Tehniskās universitātes Zinātniskā bibliotēka, 2020. (լատվիերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jure, M. Profesore Emīlija Gudriniece: deviņdesmitajai dzimšanas dienai veltīts apceru un atmiņu krājums. 1.d. Rīga: Rīgas Tehniskā universitāte, 2010. 216 lpp. ISBN 9789934100581.
- M. Neilande. Profesore Emīlija Gudriniece : biobibliogrāfija / Rīgas Tehniskās universitātes Zinātniskā bibliotēka; Rīga : Rīgas Tehniskā universitāte, 2000.
- Zinātne un mana dzīve : emeritēto zinātnieku atmiņas un dzīvesgājums : 2.sēj. Rīga : LU Akadēmiskais apgāds, 2015.
- Bioloģiski aktīvo savienojumu ķīmijas tehnoloģijas katedra, 2003.-2008. / Rīgas Tehniskā universitāte. Materiālzinātnes un lietišķās ķīmijas fakultāte; [atbildīgais par izdevumu M. Jure]. Rīga : RTU izd., 2008.
- No Grindeļa līdz mūsdienām : apceres par farmācijas tradīcijām un jaunu ārstniecības preparātu meklējumiem Latvijā / Jāņa Stradiņa sakārtojumā. Rīga : Nordik : Grindex, 1996.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Profesorei Emīlijai Gudriniecei 100, Rīgas Tehniskās universitātes Zinātniskā bibliotēka, 2020.
- На сайте Латвийского университета
- Profesorei Emīlijai Gudriniecei- balva par mūža ieguldîjumu, Žurnāls «Jaunais Inženieris»; RTU; Nr. 12 (1257) 15.01.2004
- Ордена
- Օգոստոսի 3 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Հոկտեմբերի 4 մահեր
- 2004 մահեր
- Ռիգա քաղաքում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի կանայք
- Լատիշ գիտնականներ
- Լատվիայի համալսարանի շրջանավարտներ
- Խորհրդային կին քիմիկոսներ
- Խորհրդային քիմիկոսներ
- Կին գիտնականներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք նամականիշերի վրա