Էմիլ Օտտո Գրունդման
Էմիլ Օտտո Գրունդման անգլ.՝ Emil Otto Grundmann | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1844[1] |
Ծննդավայր | Մայսեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն |
Վախճանվել է | օգոստոսի 27, 1890[1] (45 տարեկան) |
Մահվան վայր | Դրեզդեն, Գերմանական ռայխ |
Քաղաքացիություն | Սաքսոնիայի թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Emil Otto Grundmann Վիքիպահեստում |
Էմիլ Օտտո Գրունդման (անգլ.՝ Emil Otto Grundmann, հոկտեմբերի 4, 1844[1], Մայսեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն - օգոստոսի 27, 1890[1], Դրեզդեն, Գերմանական ռայխ), ամերիկացի և գերմանացի նկարիչ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1844 թվականին Մայսենում։ Նկարչություն սովորել է բելգիացի նկարիչ Հենդրիկ Լեյսի հետ Անտվերպենում, հետո Դյուսելդորֆում։ Դրանից հետո նա տեղափոխվում է Ամերիկա, դառնալով հայտնի նկարիչ։ Սկսելով զբաղվել ուսուցչի աշխատանքով նա դառնում է Բոստոնի արվեստի թանգարանի առաջին տնօրենը, որի հիմնադիրներից էր իր Անտվերպենցի ընկեր՝ Ֆրենսիս Միլլը։ Նրա գործընկերը Ջոզոֆ դե Կամպը աշխատել է իր հետ դպրոցում։ Ամերիկացի շատ հայտնի նկարիչներ հաճախել են իր դասերին և Էմիլ Օտտոն ազդեցություն է ունեցել նրանց եվրոպական գաղափարների վրաի վրա։ Նրա աշակերտներից էին Էդմունդ Թարբելը, Էդվարդ Փոթերը, Ռոբերտ Ռիդը, Էռնեստ Ֆենոլլոսան, Ֆրենկ Բենսոնը եւ Չարլզ Թյորները։ Մահացել է 1890 թվականի օգոստոսի 27-ին Դրեզդենում։ Նրա անունով է կոչվում Մայսենի փողոցներից մեկը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ «Величайшие художники мира XVIII–XXI вв». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
- ↑ Meißner Straßennamen Արխիվացված 2011-04-01 Wayback Machine (գերմ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Emil Otto Grundmann (անգլ.)
- Emil Otto Grundmann (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Օտտո Գրունդման» հոդվածին։ |