Էմիլ Պիենո
Էմիլ Պիենո ֆր.՝ Émile Peynaud | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 1912[1] |
Ծննդավայր | Մադիրան |
Մահացել է | հուլիսի 18, 2004[2][1] (92 տարեկան) |
Մահվան վայր | Talence |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Բորդոյի համալսարան |
Մասնագիտություն | էնոլոգիա, համալսարանի դասախոս և էնոլոգ |
Էմիլ Պիենո (հունիսի 29, 1912[1], Մադիրան - հուլիսի 18, 2004[2][1], Talence), ֆրանսիացի էնոլոգ (մասնագետ, ով զբաղվում է խաղողի տեսակների գնահատմամբ) և հետազոտող, ով հեղափոխություն է արել գինեգործության մեջ 20-րդ դարի կեսի վերջին և կոչվել է «ժամանակակից էնոլոգիայի նախահայր»[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիենոն մուտք է գործել գինու առևտրի մեջ գինեգործ Մայսն Կալվետի հետ տասնհինգ տարեկան հասակում[3]։ Կալվետի մոտ, աշխատել է քիմիկ-ինժեներ Ջին Ռիբեռաու-Գայոնի ձեռքի տակ, և մշակել են գինիների տարրալուծման մեթոդներ վաճառելու համար։ 1946 թվականին Պիենոն ավարտել է իր դոկտորականը Բորդոյի համալսարանում և աշխատել է այդ ֆակուլտետում որպես դասախոս։ Ռիբեռաու-Գայոնն այդ ժամանակ նույնպես դասավանդել է համալսարանում։
Մինչ Բորդոյի համալսարանում, որտեղ դարձել է Էնոլոգիայի պրոֆեսոր, Պիենոն պայմանով աշխատել է գինեգործության բնագավառում մի շարք խնդիրների առաջացման դեպքում գիտական բացատրություններ տալու համար։ Հավաստիացրել է գինեգործարաններին սկսել խաղողաքաղը ոչ ուշ քան երկու շաբաթվա ընթացքում և ավարտել քաղը այնքան շուտ, որքան հնարավոր է, նաև չհասած և փչացած խաղողից ինչպես ստանալ լավագույն հնարավոր որակը[4]։
Պիենոն ներկայացրել է մրգի տրորումն ու խմորումը առանձին մասնաբաժնով հիմնված գինու տարիքի վրա, խաղողի այգու վայրը կամ ցանկացած այլ գործոն, որը բխել է մրգի որակական հատկությունները տարբերելու և տանինի տարանջատման ստուգում իրականացնելու համար։ Այնուհետև կիրառել է սառը խմորումը Շամպայնի մեջ՝ թորելու սպիտակ Բորդո, որպեսզի ստուգեն խմորման ջերմաստիճանը։
Պիենոն համարվել է մալոլակտիկ խմորման կառավարիչ, լինելով միակը գինեգործության մեջ։ Նա օգնել է գինեգործարաններին հասկանալ, որ նրանց հարկավոր է խրախուսել և վերահսկել մամոլակտիկ խմորումը։ Նա ասել է,«Օգտագործելով միայն ամենալավ խաղողը, դա մի նոր երևույթ է», համարելով այն «աշխատանքի նվաճման թագադրում»[4]:.
1990 թվականին Պիենոն արժանացել է «Դեկանտեր» թերթի «Տարվա Լավագույն Մարդ» տիտղոսին[3]։ Միշել Ռոլանդը նրա սաներից մեկն է։
Ընտրված մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Peynaud, Émile; J. Blouin (2005) [1971]. Connaissance Et Travail Du Vin (French) (4th ed.). Dunod. ISBN 2-10-049296-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Peynaud, Émile (1984). Knowing and Making Wine. trans. Alan Spenser. Wiley-Interscience. ISBN 0-471-11376-X.
- Peynaud, Émile; J. Blouin (1996) [1983]. Le goût du vin (French). Paris: Dunod. ISBN 2-10-002750-6.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Peynaud, Émile (1996). The Taste of Wine: The Art and Science of Wine Appreciation. Translated by Michael Schuster. London: Macdonald Orbis. ISBN 0-471-11376-X.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Styles, Oliver, Decanter (2004 թ․ հուլիսի 20). «Emile Peynaud dies at 92». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 4,0 4,1 Steinberger, Mike, Slate (2004 թ․ հուլիսի 30). «The distorted legacy of Émile Peynaud».
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
|