Jump to content

Էկոֆիզիոլոգիան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաղնի
Հաճարենի

Էկոֆիգիոլոգիական բնույթի աշխատություններում պարզաբանվել են հանրապետության տարբեր անտառաբուսաբանական շրջաններում վայրի պտղատու, ինչպես նաև ինտրոդուկցված ծառատեսակների կենսընթացների ակտիվությունը և հարմարվողականությունը (Վ. Ղազարյան)։ Բուսաբանության ինստիտուտում մշակվել են «Հայաստանի անտառապատման և կանաչապատման գիտական հիմունքները» (1974

Երկրաբուսաբանություն և էկոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշագրավ հետազոտություններ են ծավալվել նաև երկրաբուսաբանության և էկոլոգիայի ոլորտներում։ Հ. Մաղաքյանը, Շ. Աղաբաբյանը, Ե. Ղազարյանն ուսումնասիրել են հանրապետության գլխավոր մարգագետնաարոտավայրային զանգվածների բուսականությունը, Գ. Յարոշենկոն, Լ. Մախատաձեն՝ հաճարենու և կաղնու անտառները, Ա. Թախտաջյանը՝ չորասեր բուսականությունը և բուսականության հիմնական տիպերը, Ա. Բարսեղյանը՝ ջրաճահճային, Ա. Ֆեոդորովը, Ս. Նարինյանը, Վ. Ոսկանյանը, Ս. Բալոյանը, Ա. Զիրոյանը՝ ալպիական, Գ. Ֆայվուշը՝ տափաստանային բուսականությունը։ Կազմվել են Հայաստանի բուսական ծածկոցի, կերային հանդակների և անտառային բուսականության քարտեզները։ Վերջին տարիներին կարևոր աշխատանքներ են կատարվում հազվագյուտ բուսականության համակեցությունների ուսումնասիրության, ինչպես նաև էկոհամակարգերի վրա կլիմայի գլոբալ փոփոխության ներգործման ու ինվազիվ բույսերի տեսակների տարածման ուղղությամբ (Գ. Ֆայվուշ)։ Հայաստանը հարուստ է նաև երկրաբանական տարբեր դարաշրջանների բուսատեսակներով, որոնք ներկայացված են բույսերի տարբեր օրգանների դրոշմներով, մնացորդներով կամ քարացուկներով։ Դրանց ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս վերականգնելու Հայաստանի տարածքի հնագույն ֆլորայի պատկերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։