Էլիզաբեթ Սևերանս Փրենթիս
Էլիզաբեթ Սևերանս Փրենթիս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1865 |
Ծննդավայր | Titusville, Քրոֆորդ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 4, 1944 (78 տարեկան) |
Մահվան վայր | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ |
Գերեզման | Լեյք Վյու գերզմանոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ուելսլի քոլեջ (1887)[1] |
Երկեր | Էլիզաբեթ Սևերանս Փրենթիս հիմնադրամ, Ալեն հիշատակի բժշկական գրադարան և Ալեն հիշատակի գեղարվեստի թանգարան |
Մասնագիտություն | բարեգործ, արվեստի կոլեկցիոներ, կազմակերպության հիմնադիր, hospital administrator և museum founder |
Ամուսին | Dudley Peter Allen? |
Ծնողներ | հայր՝ Լուիս Սևերանս |
Պարգևներ և մրցանակներ | |
Elisabeth Severance Prentiss Վիքիպահեստում |
Էլիզաբեթ Սևերանս Փրենթիս կամ Միսիս Ֆրենսիս Ֆլորի Փրենթիս (անգլ.՝ Elisabeth Severance Prentiss, նոյեմբերի 16, 1865, Titusville, Քրոֆորդ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունվարի 4, 1944, Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի բարերար Քլիվլենդից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Սևերանսը ծնվել է նավթային մագնատ Լուիս Սևերանսի և Ֆաննի Բենեդիկտի ընտանիքում։ Մեծացել է Քլիվլենդում, 1887 թվականին ավարտել Ուելսլի քոլեջը։ Բոստոնի պատկերասրահները վայելելուց հետո վերադարձել է Քլիվլենդ` աջակցելու կրթական և արվեստի հետ առնչվող հաստատություններին, որպես Քլիվլենդի հարուստ քաղաքացի ընտանիքի հետ միասին զբաղվել բարեգործությամբ։ 1892 թվականին ամուսնացել է ամերիկացի վիրաբույժ Դադլի Պիտեր Ալլենի հետ, ով մահացել է 1915 թվականին։ Էլիզաբեթն ամուսնու անունով մի մեծ տուն է կառուցել, որն անվանել է «Գլեն Ալեն», ինչպես նաև ավարտին է հասցրել ամուսնու սկսած Սուրբ Լուկայի հիվանդանոցի ընդարձակման աշխատանքը, որտեղ էլ հանդիպել և ամուսնացել է հիվանդանոցի նախագահ դոկտոր Ֆրենսիս Ֆլորի Փրենթիսի հետ[2]։ Ամուսինները եղել են հիվանդանոցի հոգաբարձուները, իսկ ամուսնու մահից հետո հիվանդանոցի նախագահի պաշտոնը ստանձնել է Էլիզաբեթը։ Նա զբաղվել է այգեգործությամբ և 1925 թվականին մագլցող վարդն անվանվել է նրա պատվին[3]։ 1928 թվականին Քլիվլենդի առևտրի պալատի կողմից պարգևատրվել է հանրային ծառայության մեդալով։
Մահացել է 1944 թվականին Քլիվլենդում։ Թաղված է Լեյք վյու գերեզմանատանը[4]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթի առաջին ամուսինը չինական ճենապակու մասնագետ էր[5]։
-
1736 թվականի չինական վազա
-
1723 թվականի չինական վազա
Էլիզաբեթի եղբայրը՝ Ջոն Լոնգ Սևերանսը գոբելենի և նկարների կոլեկցիոներ էր[6]։
-
«Էնեաս հրաժեշտ է տալիս Դիդոյին» , Մայքլ Վոթերս, 1679
-
«Դիդոյի մահը», Մայքլ Վոթերս, 1679
Էլիզաբեթն ունեցել է կանանց դիմանկարների շարք՝
-
«Կնոջ դիմանկար», Ռեմբրանդ վան Ռեյն
-
«Կնոջ դիմանկար», Գերարդ Տերբորխ
-
«Մերի Ուայզի դիմանկարը», Թոմաս Գեյնսբորո
-
«Կնոջ դիմանկար», Անդրեա դել Սարտո
Կատարած աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Լուկա հիվանդանոցի ընդլայնում
- Ալեն հիշատակի բժշկական գրադարան
- Ալեն հիշատակի գեղարվեստի թանգարան
- Էլիզաբեթ Սևերանս Փրենթիս հիմնադրամ
- Էլիզաբեթ Սևերանս Փրենթիս ժառանգություն
- Տիկին Ֆ. Ֆ. Փրենթիս հիմնադրամ, Ալեն հիշատակի գեղարվեստի թանգարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://case.edu/ech/articles/p/prentiss-elisabeth-severance-allen
- ↑ Glen Allen Արխիվացված 2019-02-16 Wayback Machine on website of Cleveland Heights Historical Society
- ↑ «Hybrids of Rosa Setigera». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Elisabeth Allen Prentiss on find-a-grave
- ↑ Dudley Peter Allen and Elisabeth Severance Allen Prentiss in the Frick Collection archives
- ↑ John Long Severance in the Frick Collection archives
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Elisabeth Severance Allen Prentiss in the Encyclopedia of Cleveland History
- Photo portrait of Elisabeth Severance Prentiss Արխիվացված 2019-01-24 Wayback Machine in 1942 by Cleveland portrait photographer William John Edmondson (1868-1966)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Սևերանս Փրենթիս» հոդվածին։ |