Էլիզա Ջեյն Թեյլոր-Կոտտեռ (անգլ.՝ Eliza Jane Taylor-Cotter, հոկտեմբերի 24, 1989(1989-10-24), Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի, հայտնի որպես Քլարկ Գրիֆին՝ «100» հեռուստասերիալից։
Էլիզա Թեյլորը ծնվել է Մելբուռնում և իր կարիերան սկսել է պատանեկան հասակում՝ նկարահանվելով ընտանիքով դիտման համար նախատեսված ավստրալիական սերիալներում, ինչպիսիք են՝ «Ծովահենների ափեր»-ը, և «Գիշերային»-ը, որտեղ կատարել է գլխավոր դերեր։ 2005 թվականին նա միացել է Network Ten սերիալին, որտեղ խաղացել է Ջանայ Թիմմինսի դերը մինչև 2008 թվականը։ Սերիալային ցանցից հեռանալուց հետո Թեյլորն ուղևորվում է Մեծ Բրիտանիա, որտեղ «Սպիտակաձյունիկ»բեմադրության մեջ խաղացել է գլխավոր դերը։
2013 թվականի սկզբին, Թեյլորը չունենալով աշխատանքային փորձ, ստանում գլխավոր դեր «100» սերիալի մեջ։ Այդ դերը նա ստացել է առանց փաստացի լսումների, պարզապես ուղարկելով իր վիդեո ռեզյումեն պրոդյուսերներին[1]։ Պրեմիերան կայացել է 2014 թվականի մարտի 19-ին[2]։