Էդեն Գոլան
Էդեն Գոլան | |
---|---|
Բնօրինակ անուն | եբրայերեն՝ עדן גולן |
Ծնվել է | հոկտեմբերի 5, 2003[1] (21 տարեկան) Կֆար Սավա, Իսրայել[2] |
Երկիր | Իսրայել |
Մասնագիտություն | երգչուհի |
Կայք | edengolan.com |
Eden Golan Վիքիպահեստում |
Էդեն Գոլան (եբրայերեն՝ עדן גולן, հոկտեմբերի 5, 2003[1], Կֆար Սավա, Իսրայել[2]), իսրայելցի երգչուհի, Իսրայելի ներկայացուցիչը՝ Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կֆար Սավա քաղաքում՝ 2003 թվականի մայիսի 10-ին։ Մանկության տարիներին հոր աշխատանքի հետ կապված՝ ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ անցկացրել է 13 տարի։ Նրա հայրը՝ Էդդին ծագումով լատվիացի հրեա է, իսկ մայրը՝ Օլգան ուկրաինացի հրեա։ Էդենն ունի կրտսեր եղբայր՝ Շոնը։ Պապը՝ Յուրի Գոլան ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը և աշխատել «Սովետական երիտասարդություն» թերթում։
Ըստ Էդենի՝ նա հակասական զգացումներ է ունեցել Ռուսաստանում գտնվելու վերաբերյալ։ Նա մի կողմից երախտապարտ է իր երգարվեստի մեկնարկի համար, բայց միևնույն ժամանակ անհարմար էր զգում հակասեմականության հաճախակի դրսևորումների պատճառով[3]։
2015 թվականին մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2015»-ի ընտրությանը։ Եզրափակչում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ վաստակելով 22 միավոր (8 միավորով պակաս՝ հաղթող Միխայիլ Սմիրնովից)։
2016 թվականին ելույթ է ունեցել Ղրիմում կայացած մանկական «Նոր ալիքում», որտեղ Նյուշայի հետ զուգերգով կատարելով է «Вою на Луну» երգը։
2018 թվականին Էդենը դարձել է «Ձայնը։ Երեխաներ» շոուի հինգերորդ եթերաշրջանի եզրափակիչ փուլի մասնակից (Պելագեայի թիմ)[4]։
Համագործակցում է Ինոն Յահելի հետ[5]։
Նախապատրաստվելով «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին՝ Իսրայելի հեռարձակման կորպորացիան որոշել է ևս մեկ անգամ ընտրել Իսրայելի ներկայացուցիչ մրցույթի համար՝ համագործակցելով «Keshet 12» հեռուստաալիքի և «The Next Star»-ի հետ[6]։ Էդեն Գոլանը հաղթել է շոուի բոլոր փուլերը՝ վերջին օրը կատարելով Ուիթնի Հյուսթոնի «I Have Nothing» երգը[7] և արդյունքում ընտրվել է Շվեդիայում անցկացվող մրցույթի եզրափակիչ փուլում երկիրը ներկայացնելու համար[8][9]։ Ավելի ուշ որպես մրցույթային երգ ընտրվել է «Hurricane»-ը։
Ըստ «Time Out» ամսագրի իսրայելական տարբերակի հրապարակախոս Ավիշայ Սելայի, որը կանխատեսել էր Գոլանի մասնակցությունը Եվրատեսիլին՝ «նա ունակ է երգել նույնիսկ հեռախոսային գիրքը»[10]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ghost Town (2022)
- Let Me Blow Ya Mind (2022)
- Taxi (2023)
- Dopamine (2023)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20240206111706/https://www.mako.co.il/tv-the-next-star/season10-the_team/Article-86f9a80c8c4dc81027.htm
- ↑ 2,0 2,1 2,2 Եբրայերեն Վիքիպեդիա (երբ.) — 2003.
- ↑ «מרגישה שאני צריכה להוכיח את הישראליות שלי, אבל אין מה להוכיח. אני הכי ישראלית שיש». mako.co.il (եբրայերեն).
- ↑ «Эден Голан. Команда Пелагеи» (rus). Первый канал.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «עדן גולן בראיון: «אני רוצה לייצג את המדינה שלי בגאווה»». EuroMix (եբրայերեն).
- ↑ «הכוכב הבא-פרק 20: עדן גולן נבחרה שוב לביצוע הטוב ביותר» (եբրայերեն). EuroMix. 2024 թ․ հունվարի 31.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «גמר הכוכב הבא :נחשפו 4 השירים והחלה ההצבעה בדרך לאירוויזיון». ice.co.il (եբրայերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Zeikner, Avi (2024 թ․ փետրվարի 6). «עדן גולן תייצג את ישראל באירוויזיון 2024». EuroMix (եբրայերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «גמר "הכוכב הבא": נחשפו 4 השירים והחלה ההצבעה בדרך לאירוויזיון». ice.co.il (եբրայերեն). 2024 թ․ փետրվարի 5. Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «הדרך לאירוויזיון: הכוכב הבא מתכוננת לשעמם את אירופה למוות». Time Out Israel (եբրայերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդեն Գոլան» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 5 ծնունդներ
- 2003 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 21-րդ դարի երգիչներ և երգչուհիներ
- Իսրայելցի երաժիշտներ
- Իսրայելցի երգիչներ
- Իսրայելցի երգչուհիներ
- Եվրատեսիլ երգի մրցույթի մասնակիցներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- «The Voice» հեռուստաշոուի մասնակիցներ