Էդեն Գոլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդեն Գոլան
Բնօրինակ անունեբրայերեն՝ עדן גולן
Ծնվել էհոկտեմբերի 5, 2003(2003-10-05)[1] (20 տարեկան)
Կֆար Սավա, Իսրայել[2]
Երկիր Իսրայել[3]
Մասնագիտություներգչուհի
Կայքedengolan.com
 Eden Golan Վիքիպահեստում

Էդեն Գոլան (եբրայերեն՝ עדן גולן‎, հոկտեմբերի 5, 2003(2003-10-05)[1], Կֆար Սավա, Իսրայել[2]), իսրայելցի երգչուհի, Իսրայելի ներկայացուցիչը՝ Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդեն Գոլանը «Ձայնը: Երեխաներ» շոուի եզրափակիչում (2018)

Ծնվել է Կֆար Սավա քաղաքում՝ 2003 թվականի մայիսի 10-ին։ Մանկության տարիներին հոր աշխատանքի հետ կապված՝ ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ անցկացրել է 13 տարի։ Նրա հայրը՝ Էդդին ծագումով լատվիացի հրեա է, իսկ մայրը՝ Օլգան ուկրաինացի հրեա։ Էդենն ունի կրտսեր եղբայր՝ Շոնը։ Պապը՝ Յուրի Գոլան ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը և աշխատել «Սովետական երիտասարդություն» թերթում։

Ըստ Էդենի՝ նա հակասական զգացումներ է ունեցել Ռուսաստանում գտնվելու վերաբերյալ։ Նա մի կողմից երախտապարտ է իր երգարվեստի մեկնարկի համար, բայց միևնույն ժամանակ անհարմար էր զգում հակասեմականության հաճախակի դրսևորումների պատճառով[4]։

2015 թվականին մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2015»-ի ընտրությանը։ Եզրափակչում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ վաստակելով 22 միավոր (8 միավորով պակաս՝ հաղթող Միխայիլ Սմիրնովից)։

2016 թվականին ելույթ է ունեցել Ղրիմում կայացած մանկական «Նոր ալիքում», որտեղ Նյուշայի հետ զուգերգով կատարելով է «Вою на Луну» երգը։

2018 թվականին Էդենը դարձել է «Ձայնը։ Երեխաներ» շոուի հինգերորդ եթերաշրջանի եզրափակիչ փուլի մասնակից (Պելագեայի թիմ)[5]։

Համագործակցում է Ինոն Յահելի հետ[6]։

Նախապատրաստվելով «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին՝ Իսրայելի հեռարձակման կորպորացիան որոշել է ևս մեկ անգամ ընտրել Իսրայելի ներկայացուցիչ մրցույթի համար՝ համագործակցելով «Keshet 12» հեռուստաալիքի և «The Next Star»-ի հետ[7]։ Էդեն Գոլանը հաղթել է շոուի բոլոր փուլերը՝ վերջին օրը կատարելով Ուիթնի Հյուսթոնի «I Have Nothing» երգը[8] և արդյունքում ընտրվել է Շվեդիայում անցկացվող մրցույթի եզրափակիչ փուլում երկիրը ներկայացնելու համար[9][10]։ Ավելի ուշ որպես մրցույթային երգ ընտրվել է «Hurricane»-ը։

Ըստ «Time Out» ամսագրի իսրայելական տարբերակի հրապարակախոս Ավիշայ Սելայի, որը կանխատեսել էր Գոլանի մասնակցությունը Եվրատեսիլին՝ «նա ունակ է երգել նույնիսկ հեռախոսային գիրքը»[11]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ghost Town (2022)
  • Let Me Blow Ya Mind (2022)
  • Taxi (2023)
  • Dopamine (2023)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20240206111706/https://www.mako.co.il/tv-the-next-star/season10-the_team/Article-86f9a80c8c4dc81027.htm
  2. 2,0 2,1 2,2 Եբրայերեն Վիքիպեդիա (երբ.) — 2003.
  3. https://www.thejc.com/news/israel/eden-golan-israels-eurovision-entry-determined-to-perform-in-the-face-of-death-threats-i8lx5bsj
  4. «מרגישה שאני צריכה להוכיח את הישראליות שלי, אבל אין מה להוכיח. אני הכי ישראלית שיש». mako.co.il (եբրայերեն).
  5. «Эден Голан. Команда Пелагеи» (rus). Первый канал. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «עדן גולן בראיון: «אני רוצה לייצג את המדינה שלי בגאווה»». EuroMix (եբրայերեն).
  7. «הכוכב הבא-פרק 20: עדן גולן נבחרה שוב לביצוע הטוב ביותר» (եբրայերեն). EuroMix. 2024 թ․ հունվարի 31. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  8. «גמר הכוכב הבא :נחשפו 4 השירים והחלה ההצבעה בדרך לאירוויזיון». ice.co.il (եբրայերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին.
  9. Zeikner, Avi (2024 թ․ փետրվարի 6). «עדן גולן תייצג את ישראל באירוויזיון 2024». EuroMix (եբրայերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին.
  10. «גמר "הכוכב הבא": נחשפו 4 השירים והחלה ההצבעה בדרך לאירוויזיון». ice.co.il (եբրայերեն). 2024 թ․ փետրվարի 5. Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին.
  11. «הדרך לאירוויזיון: הכוכב הבא מתכוננת לשעמם את אירופה למוות». Time Out Israel (եբրայերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդեն Գոլան» հոդվածին։