Էբբի Ջեյքոբսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էբբի Ջեյքոբսոն
անգլ.՝ Abbi Jacobson
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1984(1984-02-01)[1] (40 տարեկան)
ԾննդավայրChesterbrook, Tredyffrin Township, Չեստեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՄերիլենդի ինստիտուտի արվեստի քոլեջ, Էմերսոն քոլեջ և Conestoga High School?
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, սցենարիստ, ձայնային դերասանուհի և պոդքաստեր
Պարգևներ և
մրցանակներ
 Abbi Jacobson Վիքիպահեստում

Էբբի Ջեյքոբսոն (անգլ.՝ Abbi Lee Jacobson, փետրվարի 1, 1984(1984-02-01)[1], Chesterbrook, Tredyffrin Township, Չեստեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի կատակերգակ, սցենարիստ, դերասան և նկարազարդող։ Առավել հայտնի է որպես «Բրոդ Սիթի» հեռուստասերիալի ստեղծողներից ու գլխավոր դերը կատարողներից մեկը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյքոբսոնը ծնվել է հրեական ընտանիքում[3]։ Նրա մայրը՝ Սյուզան Կոմմը, նկարչուհի է, իսկ հայրը՝ Ալան Ջեյքոբսոնը, գրաֆիկական դիզայներ[4]։ Նա մեծացել է Ուեյնում՝ Փենսիլվանիա նահանգում, որտեղ սովորել է Ուելլի Ֆորջ միջնակարգ դպրոցում(անգլ.՝ Valley Forge Middle School) և Քոնեստոգի ավագ դպրոցում (անգլ.՝ Conestoga High School)։ Ջեյքոբսոնը գեղարվեստ և տեսաարտադրություն է սովորել Մերիլենդի արվեստի ինստիտուտի քոլեջում, ինչպես նաև երրորդ կուրսում մի կիսամյակ սովորել է Էմերսոնի քոլեջում, որից հետո հետ է վերադարձել Մերլենդի համալսարան[5]։

2006 թվականին ավարտելով համալսարանը՝ Ջեյքոբսոնը տեղափոխվել է Նյու-Յորք, որտեղ սկսել է դասեր վերցնել «Atlantic Theater Company» ընկերությունում և «Upright Citizens Brigade Theatre» կատակերգական ակումբում, որտեղ ծանոթացել է Իլանա Գլեյզերի հետ[6][7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բրոդ Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2011 թվականներին Ջեյքոբսոնը և Գլեյզերը իրենց գրած «Բրոդ Սիթի» վեբ-սերիալում, որը պատմում էր Նյու-Յորքում նրանց կյանքի մասին, կատարել են գլխավոր դերերը։ Շոուն «Լավագույն վեբ-սերիալ» կատեգորիայում առաջադրվել է «ECNY» մրցանակին[7], և քննադատների կողմից արժանացել է դրական արձագանքի։ Ջեյքոբսոնն ու Գլեյզերը նաև սերիալը ադապտացրել են «Broad City Live» անվանումով լայվ-շոուին, որով ելույթ են ունեցել «Upright Citizens Brigade Theatre»-ում[7]։

2011 թվականին FX հեռուստաալիքը ձեռք է բերել Ջեյքոբսոնի ու Գլեյզերի՝ սերիալի համար գրած սցենարը․ շոուի պրոդյուսերը պետք է լիներ Էմի Փոլերը։ Սակայն ալիքը հավանություն չի տվել սցենարին և հրաժարվել է նրա արտադրությունից։ Ջեյքոբսոնն ու Գլեյզերը սերիալն առաջարկել են Comedy Central հեռուստաալիքին, որը ձեռք է բերել շոուն և պատվիրել է պիլոտային դրվագ[8][9]։

Սերիալի պրեմիերան կայացել է 2014 թվականի հունվարի 22-ին։ Շոուն հաջողությամբ է ընդունվել ինչպես քննադատների կողմից, այնպես էլ վարկանիշներում։

Նկարազարդում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Ջեյքոբսոնը «Chronicle Books» հրատարակչության հետ համատեղ լույս է ընծայել երկու գունազարդման գիրք՝ «Color This Book: New York City» և «Color This Book: San Francisco»[7]։ Նա նաև եղել է 2016 թվականի հոկտեմբերին «Viking Press» հրատարակչության թողարկած և ըստ «The New York Times»բեսթսելլեր դարձած[10] «Carry This Book» գրքի նկարազարդողը[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյքոբսոնը երկսեռ է[12]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2009 Բացում 13 Revelation 13 Դանիել
2011 Հատուկ գործեր, որոնք պետք է անել Special Things to Do Մերի Կարճամետրաժ ֆիլմ
Բեռնել Upload Էլեյն Կարճամետրաժ ֆիլմ
2014 Բարձր և Չոր High and Dry աղջիկը ստուդիայում Կարճամետրաժ ֆիլմ
2016 Հարևաններ 2։ Պատերազմի ուղու վրա Neighbors 2: Sorority Rising Ջեսիկա Բեյերս
Վարպետը The Master հավ (հնչյունավորում) Կարճամետրաժ ֆիլմ
2017 Մարդուց մարդուն Person to Person Կլեր
Լեգո Նինդիագո ֆիլմ The Lego Ninjago Movie Նիա (հնչյունավորում)
2018 6 գնդակներ 6 Balloons Քեթի

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2014–19 Բրոդ Սիթի Broad City Էբբի Աբրամս 50 էպիզոդ
2015 Լուկաս եղբայրներ Lucas Bros. Moving Co. քույր (հնչյունավորում) Էպիզոդ՝ «Sister Sister Sister»
Էմի Շումերի ներսում Inside Amy Schumer նա ինքն է Էպիզոդ՝ «80s Ladies»
Հնչյունագրերի ճակատամարտ Lip Sync Battle նա ինքն է Էպիզոդ՝ «Abbi Jacobson vs. Ilana Glazer»
2016 ԲոՋեկ հեծյալը BoJack Horseman Էմիլի (հնչյունավորում) 5 էպիզոդ
2017 Պորտլանդիա Portlandia «Burning Man» փառատոնի աղջիկը 2 էպիզոդ
2018 Հարբած պատմություն Drunk History Գլորիա Ստայնեմ Էպիզոդ՝ «Sex»
Ռու Պոլի թագավորական մրցավազքը RuPaul's Drag Race նա ինքն է, հրավիրված դատավոր Էպիզոդ՝ «Breastworld»
Հիասթափություն Disenchantment թագուհի Բինը 10 էպիզոդ

Վեբ-հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2010 Vag ամսագիր Vag Magazine Չկա տվյալ Էպիզոդ՝ «Feminist Sweepstakes»
2010–2011 Բրոդ Սիթի Broad City Էբբի Աբրամս 15 էպիզոդ
2012 Կատակի բնօրինակներ Jest Originals Չկա տվյալ Էպիզոդ՝ «I Didn't Know I Was Gilbert Gottfried»
2013 Ուսանողական հումոր CollegeHumor Չկա տվյալ Էպիզոդ՝ «Jake and Amir/All-Nighter: Jake and Amir's Dream»
2015 Անանուն վեբ-սերիալ, որը Մորգանը արել է MTV-ի համար The Untitled Web Series That Morgan Evans Is Doing for MTV Բլենշ 1 էպիզոդ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Год Ասոցիացիա Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2016 ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ Լավագույն հումորային սերիալ Բրոդ Սիթի Առաջադրված
«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ Լավագույն կարճամետրաժ սերիալ, հումորի կամ դրամայի ժանրերից Կոտրելով Բրոդ Սիթին Առաջադրված
2017 «MTV Movie + TV Awards» մրցանակ Կատակերգության լավագույն դեր (Իլանա Գլեյզերի հետ միասին) Բրոդ Սիթի Առաջադրված
«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ Լավագույն կարճամետրաժ սերիալ, հումորի կամ դրամայի ժանրերից Կոտրելով Բրոդ Սիթին Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. https://www.out.com/print/2022/10/28/2022-out100-see-all-names-full-list-here#rebelltitem191
  3. Butnick, Stephanie (23 января 2014). «On Comedy Central's Broad City, Two Jewesses Just Want To Have Fun». Tablet (անգլերեն). Վերցված է 3 июня 2018-ին.
  4. «Wayne Native Behind Comedy Central's Broad City». MainLine Today (անգլերեն). 2014. Վերցված է 3 июня 2018-ին.
  5. Brooks, Katherine (31 марта 2015). «Before Abbi Met Ilana, The 'Broad City' Star Really Was An Aspiring Illustrator». The Huffington Post (անգլերեն). Վերցված է 3 июня 2018-ին.
  6. Case, Wesley (24 марта 2014). «Abbi Jacobson, from MICA to 'Broad City'». The Baltimore Sun (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 3 июня 2018-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Drumheller Gargus, Nicole (20 января 2014). «Local star Abbi Jacobson appearing on Comedy Central». Montgomery News (անգլերեն). Վերցված է 3 июня 2018-ին.
  8. Andreeva, Nellie (22 ноября 2011). «FX Developing TV Version Of Web Series 'Broad City' With Amy Poehler Producing». Deadline.com (անգլերեն). Վերցված է 3 июня 2018-ին.
  9. Voss, Erik (20 марта 2013). «Talking to Ilana Glazer and Abbi Jacobson of 'Broad City' About Their Upcoming Comedy Central Show». Vulture (անգլերեն). Վերցված է 3 июня 2018-ին.
  10. Biedenharn, Isabella (3 марта 2016). «Abbi Jacobson to release Carry This Book in October». Entertainment Weekly (անգլերեն). Վերցված է 3 июня 2018-ին.
  11. «Carry This Book». Penguin Random House (անգլերեն). Վերցված է 3 июня 2018-ին.
  12. Liebman, Lisa (6 апреля 2018). «Abbi Jacobson Travels Far from Broad City in Heroin Drama 6 Balloons». Vanity Fair (անգլերեն). Վերցված է 3 июня 2018-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էբբի Ջեյքոբսոն» հոդվածին։