Զոյա Սվետովա
Զոյա Սվետովա ռուս.՝ Зоя Светова[1] | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1959[2] (65 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան (1982)[1] |
Մասնագիտություն | իրավապաշտպան, լրագրող և հրապարակախոս |
Աշխատավայր | Q4415702?, Russkaya Mysl?, Ֆրանսիական միջազգային ռադիո, Libération, Բաց հասարակություն հիմնադրամ, Novye Izvestia?, Լրագրողներ առանց սահմանների, Russkiy Kurier?, The New Times, France 2 և mbkhmedia?[3] |
Ամուսին | Viktor Dzyadko?[4] |
Ծնողներ | հայր՝ Felix Svetov?[1], մայր՝ Զոյա Կրախմալնիկովա[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Filipp Dzyadko?[1], Timofey Dzyadko?[1], Տիխոն Ձյադկո[1] և Anna Dzyadko?[1] |
Zoya Svetova Վիքիպահեստում |
Զոյա Ֆելիկսովնա Սվետովա (ռուս.՝ Зо́я Фе́ликсовна Све́това, մարտի 17, 1959[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս լրագրող և իրավապաշտպան, պրոդյուսեր, հրապարակախոս, «Անմեղին մեղավոր ճանաչել» վավերագրական վեպի հեղինակ[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զոյա Սվետովան 1982 թվականին ավարտել է Մորիս Թորեզի անվան Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտը։ 2000-2002 թվականներին եղել է Սորոսի հիմնադրամի փորձագետ` Ռուսաստանում օրենքի, դատական համակարգի և մարդու իրավունքների թեմայի զարգացմանը վերաբերող ծրագրերի գծով։ 2008-2016 թվականներին աշխատել է Մոսկվայի հասարակական դիտորդական հանձնաժողովում[7]։ 2016 թվականին առաջադրվել է մորդովյան ՀԴՀ-ում, բայց չի ընդգրկվել դրա կազմում[8]։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Զոյա Սվետովա | |
У Леонида Велехова в программе «Культ личности» (25 марта 2017 года) | |
Выступление на массовом митинге «Марш правды» (13 апреля 2014 года) |
Աշխատանք ԶԼՄ-ներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1991- 1993 - «Ընտանիք և դպրոց» ամսագիր
- 1993- 2001 - «Ռուսական միտք» թերթի տեսաբան
- 1994- 1999 - «Ռադիո Ֆրանս»-ի մոսկովյան բյուրոյի թղթակցի օգնական
- 1999- 2001 - «Լիբերալսոն» թերթի մոսկովյան բյուրոյի թղթակցի օգնական
- 2001- 2003 - «Նոր Իզվեստիա» թերթի «Մարդը և հանգամանքները» բաժնի թղթակից
- 2002- 2004 - «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչ Մոսկվայում
- 2003- 2004 - «Ռուսական սուրհանդակ» օրաթերթի քաղաքական բաժնի հատուկ թղթակից
- 2004- 2005 - «Ռուսական սուրհանդակ»-ի ներքին քաղաքականության բաժնի խմբագիր
- 2009 - The New Times ամսագրի տեսաբան
Նա հոդվածներ է հրապարակել «Коммерсант», «Русский телеграф», «Общая газета», «Новая газета», «Московские новости» թերթերում, The New Times, «Огонёк», «Итоги», «Еженедельный журнал» ամսագրերում, ինչպես նաև ֆրանսալեզու Ouest-France, France Soir, Depeche du midi (Ֆրանսիա), Le quotidien (Լյուքսեմբուրգ) հրատարակչություններում։ Աշխատել է «France 2» հեռուստաալիքի պրոդյուսեր։
Քաղաքական դիրքորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի սեպտեմբերին Սվետովան ստորագրեց «Դեկտեմբերի 12-ի կլոր սեղանի» հայտարարությունը, որով պահանջվում է դուրս բերել ռուսական զորքերը Ուկրաինայից[9]։ 2019 թվականի նոյեմբերին նա կոլեկտիվ դիմում է ստորագրել ի պաշտպանություն Հասան Հուսեյնովի։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայր` Զոյա Կրախմալնիկովա (1929- 2008) - ուղղափառ բանաստեղծուհի, հրապարակախոս, իրավապաշտպան, այլախոհական շարժման մասնակից
- Հայր` Ֆելիքս Սվետով (իսկական ազգանունը Ֆրիդլյանդ, 1927- 2002)- ռուս խորհրդային գրող, այլադավան
- Պապ` Գրիգորի (Ցվի) Ֆրիդլյանդ (1897- 1937), հայտնի խորհրդային պատմաբան և Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի առաջին դեկան
- Ամուսին` Վիկտոր Ձյադկո
Երեխաներ
- Ֆիլիպ` «Մեծ քաղաք» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր։ «Արզամաս» կայքի գլխավոր խմբագիր։
- Թոռնուհին` Նինա
- Տիմոֆեյ` Forbes ամսագրի նախկին խմբագիր, ՌԲԿ-ի թղթակից
- Տիխոն` «Эхо Москвы» ռադիոկայանի նախկին թղթակից և վարող, «Дождь» հեռուստաալիքի նախկին վարող, RTVI հեռուստաալիքի նորությունների վարող։
- Թոռնիկները` Սոֆիա և Պյոտր
- Աննա` ուսանողուհի
- Ֆիլիպ` «Մեծ քաղաք» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր։ «Արզամաս» կայքի գլխավոր խմբագիր։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 թվականի «Իրավական կամայականություն» լրագրողական մրցանակի դափնեկիր «Անհատի իրավունքների ոտնահարում» անվանակարգում։
- Ռուսաստանի Դաշնության ժուռնալիստների միության մամուլի միջազգային մրցանակի և «Amnesty International» 2003 թվականի «Մարդու իրավունքների և Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ամրապնդման» մրցանակի դափնեկիր։
- 2003 և 2004 թվականներին պարգևատրել է «Լրագրողական վարվեցողության համար» Անդրեյ Սախարովի անվան «Լրագրողական վարվեցողության համար» մրցանակով։
- Գերդ Բուցերիուսի անվան «Արևելյան Եվրոպայի ազատ մամուլ» մրցանակի դափնեկիր (Gerd Bucerius-Förderpreis Freie Presse Osteuropas) 2009[10][11]:
- «Լիբմիսիա» 2018 թվականի լրագրողական մրցանակի դափնեկիր «Ազատական արժեքները խիզախորեն պաշտպանելու համար» անվանակարգում, բանտարկության ընթացքում զոհված մարդկանց նվիրված «ՄԲԽ մեդիա» և Ռադիո «Ազատություն» պորտալներում հրապարակումների շարքի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 https://24smi.org/celebrity/243929-zoia-svetova.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Тимошенко Р. Зоя Светова (ռուս.)
- ↑ https://mbk-news.appspot.com/author/svetova/
- ↑ https://www.svoboda.org/a/30893342.html
- ↑ 5,0 5,1 https://meduza.io/news/2021/02/15/zhurnalistku-i-pravozaschitnitsu-zoyu-svetovu-nagradili-ordenom-pochetnogo-legiona
- ↑ «Зоя Светова. Признать невиновного виновным». Издательство «Время». Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Зоя Светова: Ад на земле». Радио Свобода. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Грани.Ру: В Москве прошла акция протеста против разгрома ОНК» (ռուսերեն). mirror715.graniru.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
- ↑ Заявление «Круглого стола 12 декабря» к Маршу Мира 21-го сентября
- ↑ «Preisträger 2009». Gerd Bucerius-Förderpreise Freie Presse Osteuropas (գերմաներեն). ZEIT-Stiftung. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Премия дня». Общество. Газета «Новые Известия» — Обозреватель «Новых Известий» Зоя Светова стала лауреатом премии «Свободная пресса Восточной Европы». 2009 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статьи в журнале Русский курьер и др.
- Статьи в журнале The New Times
- Зоя Светова: «Критическое отношение к власти накапливается» (Интервью еженедельнику «Русская Германия»)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոյա Սվետովա» հոդվածին։ |
|