Զինանշան
Զինանշան, կրողի պատմական ավանդույթներն արտահայտող պատկերների ու առարկաների համադրությամբ խորհրդանշանային ժառանգական տարբերանշան։
Յուրահատուկ է պետություններին, ազնվականական կամ իշխանական տներին, պետության կազմի մեջ մտնող վարչա-տարածքային միավորներին (մարզ, նահանգ, գավառ, քաղաք և այլն), համքարություններին, երբեմն նաև առանձին անձանց և արտացոլում է դրանց վարչական, աշխարհագրական, տնտեսական, կենցաղային, անհատական և այլ առանձնահատկություններ։ Պատկերվում է կնիքների, դրամների, մեդալների, դրոշների, ռազմի առարկաների (վահան, սաղավարտ, դրոշ և այլն), ճարտարապետական հուշարձանների և այլնի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինանշանների սաղմերն ի հայտ են եկել նախնադարյան հասարակարգում (կենդանիների տոտեմական կամ տոհմի հովանավորների պատկերներ), այնուհետև ակնառու երևում են հին աշխարհի ժողովուրդների թողած բազմաթիվ խորհրդանշանային պատկերներում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 27)։ |