Զեհրա Սայ
Զեհրա Սայ թուրքերեն՝ Zehra Say | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1906 |
Ծննդավայր | Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 16, 1990 (84 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան |
Մասնագիտություն | նկարչուհի |
Զավակներ | Էմել Սայ |
Զեհրա Սայ (թուրքերեն՝ Zehra Say, ծննդյան անունը՝ Ֆաթմա Զեհրա Բիլգին[1], փետրվարի 18, 1906, Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 16, 1990, Ստամբուլ, Թուրքիա), թուրք նկարչուհի, ինչպես նաև առաջին թրքուհին, որն ամուսնացել է 1926 թվականին ընդունված ընտանեկան աշխարհիկ օրենսգրքին համապատասխան, այլ ոչ թե կրոնական կարգադրությամբ, ինչպես նախկինում էր։ Կանանց իրավահավասարության վերաբերյալ ունեցած հայացքների պատճառով դարձել է Աթաթուրքի դարաշրջանի խորհրդանշաններից մեկը[2]։ Որպես նկարչուհի հայտնի է բնության, ծաղիկների, մրգերի պատկերներով։ Նկարչուհի Էմել Սայի մայրն է, դաշնակահար Ֆազիլ Սայի տատը[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1906 թվականին, Ստամբուլում։ 1925 թվականին ավարտել է Իզմիրի մանկավարժական լիցեյը։ 1926 թվականի փետրվարի 18-ին ամուսնացել է մաթեմատիկոս Ֆուաթ Սայի հետ։ Այդ ամուսնությունն առաջինն էր, որը կատարվել է դրանից կարճ ժամանակ առաջ ընդունված ընտանեկան աշխարհիկ օրենսգրքին համապատասխան, այլ ոչ թե կրոնական կարգին համապատասխան, ինչպես նախկինում էր[4]։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Էմելը և Արքանը։
Ամուսնությունից հետո շարունակել է կրթությունը Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, որն ավարտել է 1929 թվականին։ Դրանից հետո շուրջ 36 տարի դասավանդել է կերպարվեստ։ 1960-70-ական թվականներին դասավանդել է ԱՄՆ-ում[3][5]։
Սայի առաջին ցուցահանդեսը կայացել է բավականին ուշ՝ 1982 թվականին, Ստամբուլում[5], դրան հաջորդել են այլ ցուցադրություններ[6]։ Սայն ընդհանուր ունեցել է 10 անհատական և բազմաթիվ համատեղ ցուցահանդեսներ։
Ալցհեյմերի հիվանդության պատճառով Սայը չի կարողացել ավարտել «Մաուի կղզին» կտավը և խնդրել է վերանկարել այն իր դուստր Էմել Սային[4]։ Նա այդ ժամանակ դեռ նկարչուհի չէր դարձել, սակայն ավարտել է նկարը։ Հետագայում ցուցահանդեսի ժամանակ նկարին ուշադրություն է դարձրել քանդակագործ Գյուրդալ Դույարը, որը դրական է գնահատել Էմելի աշխատանքը. այդ դեպքը պատճառներից մեկն է դարձել, որ Էմելը դառնա նկարչուհի[7]։
Զեհրա Սայը մահացել է 1990 թվականի դեկտեմբերի 16-ին[8][9]։
Ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1926 թվականի փետրվարի 18-ին[10], երբ Զեհրա Սայը 20 տարեկան էր և աշխատում էր ուսուցչուհի, ամուսնացել է մանկավարժ Ֆուաթ Սայի հետ։ Դրանից մեկ օր առաջ՝ 1926 թվականի փետրվարի 17-ին, Թուրքիայում ընդունվել է աշխարհիկ ընտանեկան կանոնակարգը։ Քանի որ լեզվական բարենորոգությունը եղել է 1928 թվականին, նրանց ամուսնական վկայականը գրված է օսմաներեն[11]։ Ամուսնությունը, որը կնքել են Զեհրան և Ֆուաթ Սայը, եղել է առաջինը աշխարհիկ կանոնակարգով՝ ի տարբերություն կրոնականի[12][13][14]։
Այս ամուսնության մասին պաշտոնական նորությունը հաղորդվել է անձամբ արդարադատության նախարար Մահմուդ Էսաթ Բոզքուրթին[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cikar, Jutta Türkischer Biographischer Index. — Walter de Gruyter, 2004. — С. 884. — ISBN 31109657719783110965773
- ↑ «Resmi nikâhla evlenen ilk Türk kadını Zehra Say» (թուրքերեն). Cumhuriyet. 1987 թ․ հունիսի 14. էջ 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին – via Cumhuriyet Arşivi. «See:Talk:Zehra Say»
- ↑ 3,0 3,1 Şahamettin Kuzucular (2015 թ․ սեպտեմբերի 16). «Zehra Say( 1906 İstanbul – 2004 ten sonra )». edebiyatvesanatakademisi.com (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ 4,0 4,1 «Yarım kalan ada tablosu tamamlandı». Hürriyet (թուրքերեն). 2004 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
- ↑ 5,0 5,1 «Zehra Say». TurkishPaintings.com (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Minyatürde Gemiler» (PDF). HorHor (թուրքերեն). 1991. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Yarım kalan ada tablosu tamamlandı» (Turkish). Hürriyet. 2004 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Yüzyıl başlarında 21 kadın ressam» (PDF) (թուրքերեն). 1992 թ․ ապրիլի 21. էջ 11. 001508121006. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Resmi nikâh öncüsü» (թուրքերեն). Milliyet. 1990 թ․ մայիսի 22. էջ 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Özdil, Yılmaz (2016 թ․ մարտի 2). «90 yillik enkaz oyle mi?» (թուրքերեն). Sözcü. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Menteşoğlu, Behman Evet mi? Hayır mı?, Evlilik zor, bekârlık hoş zanaat!(թուրքերեն) // Este Magazin. — Academy Istanbul Education and Culture Foundation, 2016. — № 6. — С. 53.
- ↑ Baki Sarısakal. TÜRKİYE CUMHURİYETİ'NDE İLK RESMİ NİKÂH (PDF) (Report) (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Aydoğan, Tolga (2017). «Türkiye'deki İlk Resmi Nikah». tolgaaydogan.com (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Uysal, Erhan (2017 թ․ օգոստոսի 2). «Cumhuriyet tarihimizde ilk resmi nikâh» (թուրքերեն). Kocaeli. Barış. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Fuar'da Çifte Kumrular Heykeli açıldı». izmir.bel.tr (Turkish). İzmir Metropolitan Municipality. 2002 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2018-05-13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Say, Zehra (1982 թ․ փետրվար). «Anılar» [Memories]. Sanat Çevresi (թուրքերեն). No. 40. İstanbul. էջեր 26–29.
- Ersoy, Ayla (1984 թ․ փետրվար). «Zehra Say ve resimleri» [Zehra Say and her paintings]. Sanat Çevresi (թուրքերեն). No. 64. İstanbul. էջեր 46–47.
- Köksal, Ahmet (1984 թ․ մարտի 1). «Öteki sergilerden birkaçı» [A few of the other exhibitions]. Milliyet Sanat (թուրքերեն). No. 91. İstanbul: Milliyet. էջեր 48–49.
- Günyaz, Abdülkadir (1987 թ․ նոյեմբեր). «Eskilerden bir usta: ressam Zehra Say resimle nefes alyor» [A master of old: painter Zehra Say breathes with painting.]. Sanat Çevresi (թուրքերեն). No. 109. İstanbul. էջ 5.
- Say, Emel (1987 թ․ նոյեմբեր). «Annem Zehra Say» [My mother Zehra Say]. Sanat Çevresi (թուրքերեն). No. 109. İstanbul. էջ 6.
- Kınaytürk, Hamit (1987 թ․ նոյեմբեր). «Türk toplumunda önemli bir kadın: ressam Zehra Say» [An important woman in Turkish society: painter Zehra Say.]. Sanat Çevresi (թուրքերեն). No. 109. İstanbul. էջ 7.
- «Zehra Say kronolojisi» [Zehra Say chronology]. Sanat Çevresi (թուրքերեն). No. 109. İstanbul. 1987 թ․ նոյեմբեր. էջ 9.
- Erdoğan, Tanaltay (1987 թ․ նոյեմբեր). «Zehra Say ile bir gün» [A day with Zehra Say]. Sanat Çevresi (թուրքերեն). No. 109. İstanbul. էջեր 10–12.
- Ilık, Figen (1990 թ․ դեկտեմբերի 20). «84 yaşında ölen Zehra Say, Medeni Kanun'un...: medeni nikâhlı ilk kadın» [Zehra Say, who died at the age of 84, the Civil Laws ...:the first woman in civil marriage] (թուրքերեն). Ankara. Hürriyet. էջ 11.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- GÜVENER, Yeşim (2015). EREN EYÜBOĞLU’NUN SANATI (MSc) (թուրքերեն). Istanbul: Mimar Sinan Fine Arts University.