Զեհրա Սայ
Զեհրա Սայ թուրքերեն՝ Zehra Say | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1906 |
Ծննդավայր | Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 16, 1990 (84 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան |
Մասնագիտություն | նկարչուհի |
Զավակներ | Էմել Սայ |
Զեհրա Սայ (թուրքերեն՝ Zehra Say, ծննդյան անունը՝ Ֆաթմա Զեհրա Բիլգին[1], փետրվարի 18, 1906, Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 16, 1990, Ստամբուլ, Թուրքիա), թուրք նկարչուհի, ինչպես նաև առաջին թրքուհին, որն ամուսնացել է 1926 թվականին ընդունված ընտանեկան աշխարհիկ օրենսգրքին համապատասխան, այլ ոչ թե կրոնական կարգադրությամբ, ինչպես նախկինում էր։ Կանանց իրավահավասարության վերաբերյալ ունեցած հայացքների պատճառով դարձել է Աթաթուրքի դարաշրջանի խորհրդանշաններից մեկը[2]։ Որպես նկարչուհի հայտնի է բնության, ծաղիկների, մրգերի պատկերներով։ Նկարչուհի Էմել Սայի մայրն է, դաշնակահար Ֆազիլ Սայի տատը[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1906 թվականին, Ստամբուլում։ 1925 թվականին ավարտել է Իզմիրի մանկավարժական լիցեյը։ 1926 թվականի փետրվարի 18-ին ամուսնացել է մաթեմատիկոս Ֆուաթ Սայի հետ։ Այդ ամուսնությունն առաջինն էր, որը կատարվել է դրանից կարճ ժամանակ առաջ ընդունված ընտանեկան աշխարհիկ օրենսգրքին համապատասխան, այլ ոչ թե կրոնական կարգին համապատասխան, ինչպես նախկինում էր[4]։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Էմելը և Արքանը։
Ամուսնությունից հետո շարունակել է կրթությունը Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, որն ավարտել է 1929 թվականին։ Դրանից հետո շուրջ 36 տարի դասավանդել է կերպարվեստ։ 1960-70-ական թվականներին դասավանդել է ԱՄՆ-ում[3][5]։
Սայի առաջին ցուցահանդեսը կայացել է բավականին ուշ՝ 1982 թվականին, Ստամբուլում[5], դրան հաջորդել են այլ ցուցադրություններ[6]։ Սայն ընդհանուր ունեցել է 10 անհատական և բազմաթիվ համատեղ ցուցահանդեսներ։
Ալցհեյմերի հիվանդության պատճառով Սայը չի կարողացել ավարտել «Մաուի կղզին» կտավը և խնդրել է վերանկարել այն իր դուստր Էմել Սային[4]։ Նա այդ ժամանակ դեռ նկարչուհի չէր դարձել, սակայն ավարտել է նկարը։ Հետագայում ցուցահանդեսի ժամանակ նկարին ուշադրություն է դարձրել քանդակագործ Գյուրդալ Դույարը, որը դրական է գնահատել Էմելի աշխատանքը. այդ դեպքը պատճառներից մեկն է դարձել, որ Էմելը դառնա նկարչուհի[7]։
Զեհրա Սայը մահացել է 1990 թվականի դեկտեմբերի 16-ին[8][9]։
Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1926 թվականի փետրվարի 18-ին[10], երբ Զեհրա Սայը 20 տարեկան էր և աշխատում էր ուսուցչուհի, ամուսնացել է մանկավարժ Ֆուաթ Սայի հետ։ Դրանից մեկ օր առաջ՝ 1926 թվականի փետրվարի 17-ին, Թուրքիայում ընդունվել է աշխարհիկ ընտանեկան կանոնակարգը։ Քանի որ լեզվական բարենորոգությունը եղել է 1928 թվականին, նրանց ամուսնական վկայականը գրված է օսմաներեն[11]։ Ամուսնությունը, որը կնքել են Զեհրան և Ֆուաթ Սայը, եղել է առաջինը աշխարհիկ կանոնակարգով՝ ի տարբերություն կրոնականի[12][13][14]։
Այս ամուսնության մասին պաշտոնական նորությունը հաղորդվել է անձամբ արդարադատության նախարար Մահմուդ Էսաթ Բոզքուրթին[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Cikar, Jutta Türkischer Biographischer Index. — Walter de Gruyter, 2004. — С. 884. — ISBN 31109657719783110965773
- ↑ «Resmi nikâhla evlenen ilk Türk kadını Zehra Say» (թուրքերեն)։ Cumhuriyet։ 1987-06-14։ էջ 6։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-06-ին – via Cumhuriyet Arşivi։ «See:Talk:Zehra Say»
- ↑ 3,0 3,1 Şahamettin Kuzucular (2015-09-16)։ «Zehra Say( 1906 İstanbul – 2004 ten sonra )»։ edebiyatvesanatakademisi.com (թուրքերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ 4,0 4,1 «Yarım kalan ada tablosu tamamlandı»։ Hürriyet (թուրքերեն)։ 2004-12-14։ Վերցված է 2018-05-06
- ↑ 5,0 5,1 «Zehra Say»։ TurkishPaintings.com (թուրքերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Minyatürde Gemiler»։ HorHor (թուրքերեն)։ 1991։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Yarım kalan ada tablosu tamamlandı» (Turkish)։ Hürriyet։ 2004-12-14։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Yüzyıl başlarında 21 kadın ressam» (թուրքերեն)։ 1992-04-21։ էջ 11։ 001508121006։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-06-ին։ Վերցված է 2018-05-05
- ↑ «Resmi nikâh öncüsü» (թուրքերեն)։ Milliyet։ 1990-05-22։ էջ 1։ Վերցված է 2018-05-12
- ↑ Özdil Yılmaz (2016-03-02)։ «90 yillik enkaz oyle mi?» (թուրքերեն)։ Sözcü։ Վերցված է 2018-05-05
- ↑ Menteşoğlu, Behman Evet mi? Hayır mı?, Evlilik zor, bekârlık hoş zanaat!(թուրքերեն) // Este Magazin. — Academy Istanbul Education and Culture Foundation, 2016. — № 6. — С. 53.
- ↑ Baki Sarısakal (թուրքերեն). TÜRKİYE CUMHURİYETİ'NDE İLK RESMİ NİKÂH (Report). արխիվացված օրիգինալից 2018-10-25-ին. https://web.archive.org/web/20181025081735/http://www.bakisarisakal.com/turkiyecumhuriyetindeilkresminikah.pdf։ Վերցված է մայիսի 5, 2018.
- ↑ Aydoğan Tolga (2017)։ «Türkiye’deki İlk Resmi Nikah»։ tolgaaydogan.com (թուրքերեն)։ Վերցված է 2018-05-05
- ↑ Uysal Erhan (2017-08-02)։ «Cumhuriyet tarihimizde ilk resmi nikâh» (թուրքերեն)։ Kocaeli։ Barış։ Վերցված է 2018-05-05
- ↑ «Fuar'da Çifte Kumrular Heykeli açıldı»։ izmir.bel.tr (Turkish)։ İzmir Metropolitan Municipality։ 2002-05-01։ Վերցված է 2018-05-12
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Say Zehra (February 1982)։ Anılar [Memories]։ Sanat Çevresi (թուրքերեն) (40) (İstanbul): 26–29
- Ersoy Ayla (February 1984)։ Zehra Say ve resimleri [Zehra Say and her paintings]։ Sanat Çevresi (թուրքերեն) (64) (İstanbul): 46–47
- Köksal Ahmet (մարտի 1, 1984)։ Öteki sergilerden birkaçı [A few of the other exhibitions]։ Milliyet Sanat (թուրքերեն) (91) (İstanbul: Milliyet): 48–49
- Günyaz Abdülkadir (November 1987)։ Eskilerden bir usta: ressam Zehra Say resimle nefes alyor. [A master of old: painter Zehra Say breathes with painting.]։ Sanat Çevresi (թուրքերեն) (109) (İstanbul): 5
- Say Emel (November 1987)։ Annem Zehra Say. [My mother Zehra Say]։ Sanat Çevresi (թուրքերեն) (109) (İstanbul): 6
- Kınaytürk Hamit (November 1987)։ Türk toplumunda önemli bir kadın: ressam Zehra Say [An important woman in Turkish society: painter Zehra Say.]։ Sanat Çevresi (թուրքերեն) (109) (İstanbul): 7
- Zehra Say kronolojisi [Zehra Say chronology]։ Sanat Çevresi (թուրքերեն) (109) (İstanbul)։ November 1987: 9
- Erdoğan Tanaltay (November 1987)։ Zehra Say ile bir gün [A day with Zehra Say]։ Sanat Çevresi (թուրքերեն) (109) (İstanbul): 10–12
- Ilık Figen (դեկտեմբերի 20, 1990)։ «84 yaşında ölen Zehra Say, Medeni Kanun'un...: medeni nikâhlı ilk kadın» [Zehra Say, who died at the age of 84, the Civil Laws ...:the first woman in civil marriage] (թուրքերեն)։ Ankara։ Hürriyet։ էջ 11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- GÜVENER Yeşim (2015)։ EREN EYÜBOĞLU’NUN SANATI (MSc) (թուրքերեն)։ Istanbul: Mimar Sinan Fine Arts University