Զել լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զել լիճ
Տեսակլիճ
Երկիր Ավստրիա
ՎարչատարածքZell am See?
Երկարություն3,8 կմ
Լայնություն1,5 կմ
ԲԾՄ750 մետր
Խորություն69 մետր
Մակերես4,55 կմ²
Ծավալ178,2 խորանարդ հեկտոմետր
ԼեռնաշղթաԱլպեր
Ջրահավաքի տարածքԴանուբի ավազան
Ավազանի երկիր Ավստրիա
Լճից հոսող գետSalzach?
Քարտեզ
Քարտեզ

Զել լիճ (գերմ.՝ Zeller See, իտալ.՝ Lago di Zell), փոքրիկ քաղցրահամ լիճ Ավստրիական Ալպերում՝ ծովի մակարդակից 750 մ բարձրության վրա։ Իր անունը ստացել է Զել Ամ Զե քաղաքից, որը գտնվում է լճի մեջ խորացած փոքրիկ դելտայի վրա։ Լիճն ունի մոտ 4 կիլոմետր երկարություն և 1,5 կիլոմետր լայնություն։ Աառավելագույն խորությունը կազմում է 73 մետր։

Զել լիճ են թափվում բազմաթիվ փոքր լեռնային առվակներ, սկիզբ է առնում կարճ և արագահոս Զալցախ գետակը։ Ձմռանը լիճը ամբողջովին սառչում է, ինչի շնորհիվ լճի տարածքում զարգացած են ձմեռային սպորտաձևերը։ Ամռանը լիճն ունի զբոսաշրջային նշանակություն, նավարկելի է։ Բնապահպանական նկատառումներից ելնելով նավարկության համար չի թույլատրվում այրման շարժիչներով նավակների շահագործումը, բացառությամբ լաստանավերի, որոնք հատում են լիճը ուղիղ գծով՝ Զելլից Թումերսբախ ուղղությամբ։ Դրա փոխարեն կարելի է վարձել էլեկտրական նավակներ, որոնք ավելի անվտանգ են բնության համար։ Լճի ջուրը շատ մաքուր է, հարմար է ջրային սպորտաձևերի և հանգստի կազմակերպման համար, բայց բարձրադիր դիրքի պատճառով ջուրը կարող է սառը լինել։

Լիճը հարավային հատվածում ավելի ծանծաղ է, ծածկված է ջրային մոլախոտով և բարձր խոտով, ինչի պատճառով Շյուտդորֆ բնակավայրի մոտ այն պիտանի չէ նավարկության, հանգստի կազմակերպման կամ լողալու համար[1]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զել լիճն ունի սառցադաշտային ծագում, ձևավորվել է չորորդական սառցապատման շրջանում՝ 10 000 - 16 000 տարի առաջ, Հյուսիսային Ալպերին բնորոշ Գլոկներ տիպի սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում՝ հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից։ Եթե նախկինում լճի տարածման հյուսիսային սահմանը կազմում էր Զաալֆելդենի հովիտը, իսկ հարավում՝ Զալց գետի հովիտը, ապա այժմ լճի մակերեսը բավականին կրճատվել է՝ կազմելով մոտ 4,55 կմ²[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային մասում 2 կմ երկարության ջրանցքով Զել լիճը միանում է Զալցախ գետին։ Ափից մոտ 2 կմ հյուսիս ձգվում է Զալախ գետի հովտից բաժանող, մակերևույթում թույլ արտահայտված ջրբաժան գիծը։ Տարվա ընթացքում լճի ջրի ջերմաստիճանը կազմում է 18°-24 °C[3]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Zeller See Walk Trail - Zell am See, Salzburg, Austria». www.mypacer.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին. {{cite web}}: Text "Pacer" ignored (օգնություն)
  2. «Zeller See loop (Austria)». fastestknowntime.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին. {{cite web}}: Text "Fastest Known Time" ignored (օգնություն)
  3. «Land Salzburg – Hydris Online». www.salzburg.gv.at. Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.