Jump to content

Զանգակ Մասալսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգակ Մասալսկու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Զանգակազգիներ (Campanulaceae)
Ենթաընտանիք Զանգակայիններ (Campanuloideae)
Ցեղ Զանգակ (Campanula)
Տեսակ Զանգակ Մասալսկու (C. massalskyi)
Միջազգային անվանում
Campanula massalskyi
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝

Զանգակ Մասալսկու (լատին․՝ Campanula massalskyi), զանգակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

4-20 սմ երկարությամբ, խիտ թավոտությամբ գեղազարդային կիսաթփիկ է։ Ծաղիկները 1-5 հատ են և հավաքված են վահանիիկանման-ողկյուզային ծաղկաբույլերում։ Տերևները ձվաձև-սեպաձև են, մսալի ալիքավոր եզրերով[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հայտնի է միայն Արտենի լեռան տարածքում և Շիրակի ֆլորիստիկական շրջանում։ Հայաստնից դուրս հայտնի են 2 աճելավայրեր Հյուսիսարևելյան Անատոլիայում, որոնցից մեկը (Դիգորչայ, Բեշքիլիսա) մոտիկ է հայկականին։

Աճում է միջին լեռնային գոտում` ծովի մակարդակից 1100-1700 մ բարձրությունների և հրաբխային ժայռերի վրա։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում է՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա։ Տարծման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին մարդածին գործոնի ազդեցության պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանգակ Մասալսկու» հոդվածին։