Jump to content

Զահրա Լարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զահրա Լարի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝արաբ․՝ زهرة لاري‎‎
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ ԱՄԷ
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 3, 1995(1995-03-03) (29 տարեկան)
Ծննդավայր՝Աբու Դաբի, ԱՄԷ

Զահրա Լարի (մարտի 3, 1995(1995-03-03), Աբու Դաբի, ԱՄԷ), գեղասահորդուհի Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄԷ-ի կրկնակի չեմպիոնուհի։ Նա համարվում է ԱՄԷ-ի առաջին գեղասահորդուհին, ով հանդես է եկել միջազգային մակարդակներում։ Զահրան դավանում է իսլամ, մրցումներին ելույթ է ունենում հիջաբով, սակայն սրանով հանդերձ նա դարձել է առաջին գեղասահորդուհին։ Նա հույս ունի, որ կդառնա ոգեշնչման աղբյուր շատ այլ երիտասարդ կանանց համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զահրա Լարին ծնունդով Աբու Դաբիից է։ Նրա մայրիկը ծնունդով Հյուսիսային Կարոլինայից է և ընդունել է իսլամը նախքան Ատլանտայի համալսարանում հորը հանդիպելը։ Զահրան որոշել է գեղասահքով զբաղվել 11 տարեկանից՝ դիտելով «Սառույցի արքայադուստրը» ֆիլմը։ Այժմ նա սովորում է Աբու Դաբիի համալսարանում, որտեղ ուսումնասիրում է հիգիենա և շրջակա միջավայրի անվտանգություն, թեև հույս ունի շարունակել կարիերան գեղասահքում՝ դառնալով մարզիչ։ 2017 թվականին ընդգրկվել է Nike, Inc.-ի գովազդում՝ մուսուլման կանանց մասնակցությամբ։

Լարին չմուշկների վրա առաջին անգամ կանգնել է 13 տարեկանում Զայեդ Սպորտ Սիթիում։ Թեև մայրը սկզբում աջակցում էր նրան, որոշ ժամանակ անցավ, մինչև հայրը թույլատրեց նրան մասնակցելու մրցույթներին, քանի որ նախընտրում էր, որ աղջիկը շարունակի սահել միայն որպես հոբբի։ Սակայն, երբ տեսավ, թե որքան է աղջիկը տարված սպորտով, նա տվեց իր համաձայնությունը[1]։

2011-2012 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային դեբյուտը պատանեկան մակարդակում տեղի ունեցել 2011-2012 մրցաշրջանում՝ Կանացեիում՝ Եվրոպայի գավաթի առաջնությանը։ Նա հիջաբի վարձակալության պատճառով տուգանք ստացավ, քանի որ այն հագուստի մաս չէր կազմում, ինչպես պահանջում էր Չմշկասահորդների միջազգային միությունը։ Սակայն քննարկելով հարցը Չմշկասահորդների միջազգային միության հետ՝ նրանք փոխեցին կարգը՝ թույլ տալով մրցույթներում հանդես գալ գլխաշորերով[1]։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վավերագրական ֆիլմը Լարիի և Սառցե արքայադստեր մասին, որը Լարիի կարիերայի վերաբերյալ է և Ուոլթ Դիսնեյի ազդեցությունը նրա վրա, ինչպես նաև հարցազրույցները շատերի հետ, ովքեր մասնակցել են ֆիլմի ստեղծմանը, ներկա պահին գտնվում են նկարահանումների նախապատրաստման փուլում՝ Størmerlige Productions-ում՝ #DreamBigPrincess և Լարիի ընկերության արդյունքում՝ օգնելու կանանց և սպորտաձևերին Միջին Արևելքում և նրա սահմաններից դուրս[2]։

Ձմեռային ունիվերսիադա-2019

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարին մասնակցել է Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում կայացած Ձմեռային ունիվերսիադա-2019-ին և և դարձել ԱՄԷ-ից առաջին գեղասահորդուհին, ով մասնակցել է Ձմեռային ունիվերսիադային[3]։ Կարճ ծրագրում նա վաստակել է 24,90 միավոր, ինչի արդյունքում էլ հնարավորություն չի ունեցել հայտնվելու եզրափակչում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Ильченко, Надежда. (2019 թ․ մարտի 7). ««Принцесса льда в хиджабе» Захра Лари: история 12-летней девочки, перевернувшей мир» (ռուսերեն). Сайт «Комсомольской правды». Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  2. New Documentary to Focus on Skater’s Life, Disney Film
  3. «Skater Lari waves the UAE flag at Winter Universiade». Gulf News. 2019 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  4. «Фигуристка из ОАЭ оценила своё выступление в Красноярске» (ռուսերեն). NEWS.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.