Jump to content

Զահարիրա Հարիֆայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զահարիրա Հարիֆայ
Ծնվել էդեկտեմբերի 12, 1929(1929-12-12)[1]
ԾննդավայրԹել Ավիվ, Մանդատային Պաղեստին, Միացյալ Թագավորություն[2]
Մահացել էհունվարի 2, 2013(2013-01-02)[1] (83 տարեկան)
Մահվան վայրՊետահ Տիկվա, Կենտրոնական մարզ, Իսրայել[2]
Քաղաքացիություն Իսրայել
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Զահարիրա Հարիֆայ (եբրայերեն՝ זהרירה חריפאי‎, դեկտեմբերի 12, 1929(1929-12-12)[1], Թել Ավիվ, Մանդատային Պաղեստին, Միացյալ Թագավորություն[2] - հունվարի 2, 2013(2013-01-02)[1], Պետահ Տիկվա, Կենտրոնական մարզ, Իսրայել[2]), կինոյի և թատրոնի իսրայելցի դերասանուհի։ 2003 թվականին արժանացել է Իսրայելի թատերական մրցանակին[3][4]։ The Jerusalem Post-ը նրան անվանել է «Իսրայելի ամենահայտնի դերասանուհիներից մեկը»[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զահարիրա Հարիֆայը ծնվել և մեծացել է Յաֆֆայում[3]։ Հայրը` Հաիմ Լեյբ Հարիֆայը, 1924 թվականին ներգաղթել է Ռուսաստանից։ Եղել է լրագրող, սակայն մահացել է, երբ Հարիֆայը չորս տարեկան էր[3]։ 1946 թվականին Հարիֆայն ավարտել է Միկվե Իսրայել գյուղատնտեսական դպրոցը և դարձել Պալմախի առաջին գումարտակի անդամ։ Թատերական խաղ և դերասանություն սովորել է Կամերի թատրոնի «Հադրամատի» դրամատիկ դպրոցում[3][4]։ 1968 թվականին միացել է Կամերի թատրոնի համույթին և մնացել թատրոնում մինչև մահը՝ 2013 թվականը[4]։

2003 թվականին Հարիֆայն արժանացել է Իսրայելի թատերական մրցանակին[4]։ 2011 թվականին Անատ Գովի «Լավ ավարտ» պիեսում մարմնավորած դերի համար արժանացել է թատերական «Լավագույն դերասանուհի» մրցանակին[3]։

Զահարիրա Հարիֆայը մահացել է Թել Ավիվում 83 տարեկան հասակում[3]։ Թաղված է Գիվատ հա Շլոշա կիբուցի գերեզմանատանը[4]։ Ամուսնացած է եղել գրող Շլոմո Շվայի հետ։ Դուստրը՝ Այա Շվան, ռեժիսոր և դերասանուհի է[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #1062478444 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Yudilovitch, Merav (2013 թ․ հունվարի 2). «Actress Zaharira Harifai dies». Ynetnews. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Yudilovitch, Merav (2013 թ․ հունվարի 3). «Zaharira Harifai, stage giant, dies at 83». Jerusalem Post. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զահարիրա Հարիֆայ» հոդվածին։