Զահարիրա Հարիֆայ
| Ծնվել է | դեկտեմբերի 12, 1929[1] |
|---|---|
| Ծննդավայր | Թել Ավիվ, Մանդատային Պաղեստին, Բրիտանական կայսրություն[2] |
| Մահացել է | հունվարի 2, 2013[1] (83 տարեկան) |
| Մահվան վայր | Պետահ Տիկվա[2] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
| Երեխա(ներ) | Aya Sheba? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Զահարիրա Հարիֆայ (եբրայերեն՝ זהרירה חריפאי , դեկտեմբերի 12, 1929[1], Թել Ավիվ, Մանդատային Պաղեստին, Բրիտանական կայսրություն[2] - հունվարի 2, 2013[1], Պետահ Տիկվա[2]), կինոյի և թատրոնի իսրայելցի դերասանուհի։ 2003 թվականին արժանացել է Իսրայելի թատերական մրցանակին[3][4]։ The Jerusalem Post-ը նրան անվանել է «Իսրայելի ամենահայտնի դերասանուհիներից մեկը»[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զահարիրա Հարիֆայը ծնվել և մեծացել է Յաֆֆայում[3]։ Հայրը` Հաիմ Լեյբ Հարիֆայը, 1924 թվականին ներգաղթել է Ռուսաստանից։ Եղել է լրագրող, սակայն մահացել է, երբ Հարիֆայը չորս տարեկան էր[3]։ 1946 թվականին Հարիֆայն ավարտել է Միկվե Իսրայել գյուղատնտեսական դպրոցը և դարձել Պալմախի առաջին գումարտակի անդամ։ Թատերական խաղ և դերասանություն սովորել է Կամերի թատրոնի «Հադրամատի» դրամատիկ դպրոցում[3][4]։ 1968 թվականին միացել է Կամերի թատրոնի համույթին և մնացել թատրոնում մինչև մահը՝ 2013 թվականը[4]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին Հարիֆայն արժանացել է Իսրայելի թատերական մրցանակին[4]։ 2011 թվականին Անատ Գովի «Լավ ավարտ» պիեսում մարմնավորած դերի համար արժանացել է թատերական «Լավագույն դերասանուհի» մրցանակին[3]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զահարիրա Հարիֆայը մահացել է Թել Ավիվում 83 տարեկան հասակում[3]։ Թաղված է Գիվատ հա Շլոշա կիբուցի գերեզմանատանը[4]։ Ամուսնացած է եղել գրող Շլոմո Շվայի հետ։ Դուստրը՝ Այա Շվան, ռեժիսոր և դերասանուհի է[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զահարիրա Հարիֆայի հիշատակը հավերժացնող հուշատախտակ
- Զահարիրա Հարիֆայի և Շլոմո Շվայի հիշատակը հավերժացնող հուշատախտակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #1062478444 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 4 5 6 7 Yudilovitch, Merav (2013 թ․ հունվարի 2). «Actress Zaharira Harifai dies». Ynetnews. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
- 1 2 3 4 5 6 Yudilovitch, Merav (2013 թ․ հունվարի 3). «Zaharira Harifai, stage giant, dies at 83». Jerusalem Post. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զահարիրա Հարիֆայ» հոդվածին։ |
| ||||||