Զաբժե (լեհ.՝ Zabrze[ˈzabʐɛ], , գերմ.՝ Hindenburg O.S.), քաղաք Լեհաստանում։ Վերինսիլեզյան ագլոմերացիայի մասն է։ Բնակչությունը կազմում է 190, 6 մարդ։
Զաբժեն առաջին անգամ հիշատակվել է XIII դարում, որպես գյուղ։ Ուշ միջնադարից սկսած Պյաստով դինաստիայի իշխանները հրավիրել են այստեղ գերմանացի վերաբնակիչների։ Զաբժեն ժառանգվել է ավստրիական Գաբսբուրգներից և բռնակցվել է Պրուսիային XVIII դարում։ Եղել է հանքարդյունաբերության կենտրոն Գերմանական կայսրությունում։ 1922 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։
1915 թվականին վերանվանվել է Գինդենբուրգ գեներալ-ֆերդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգի անունով։ Այդ նոր անվանումը օգտագործվել է մինչև 1945 թվականի մայիսի 29-ը։ Այն ժամանակ, երբ քաղաքը դարձել է Լեհաստանի մասը, հին անվանումը վերադարձվել է, իսկ մնացած գերմանացիներին արտաքսել են ըստ Պոստդամի կոնֆերանսի։
Ինչպես մյուս քաղաքները այս խտաբնակ տարածքներում, Զաբժեն նույնպես խոշոր արդյունաբերական կենտրոն է̀̀̀̀̀՝ ապակու, սննդի արդյունաբերության և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 648)։