Երվանդ Փամբուքյան
Երվանդ Փամբուքյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5, 1933 (91 տարեկան) |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Կրթություն | Լյուվենի կաթոլիկ համալսարան |
Մասնագիտություն | խմբագիր, պատմաբան և քաղաքագետ |
Yervant Pamboukian Վիքիպահեստում |
Երվանդ Փամբուքյան (օգոստոսի 5, 1933, Հալեպ, Սիրիա), հայ պատմաբան, խմբագիր և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փամբուքյան ծնվել է 1933 թվականի օգոստոսին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ Միջնակարգ կրթությունը շարունակել է Հալեպի Կարեն Եպպեի հայկական միջնակարգ դպրոցում մինչև 1953 թվականը, որից հետո 1954 թվականին շարունակել է Վենետիկի Սուրբ Ղազարի հայագիտական դպրոցում։ 1954-1958 թվականին Փամբուքյանը սովորել է Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի Հասարակական գիտությունների և քաղաքագիտության ֆակուլտետում։ 1958 թվականից սկսած նա եղել է Լիբանանի Բեյրութ քաղաքի հայոց պատմության ուսուցիչ[1]։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երվանդ Փամբուքյանը հայոց պատմություն է դասավանդել Բեյրութի այնպիսի հայկական դպրոցներում, ինչպիսիք են Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանը (1958-2002), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն հոգևոր սեմինարիան (1958-1970), Սուրեն Քանամիրյանի հայկական դպրոցը (1965-1970)։ Ուսուցչական գործունեությանը զուգընթաց նա նաև եղել է Ազդակ թերթի (1970-1978) և Համազգային հայագիտական բարձրագույն հաստատության տնօրենը (1979-2005)[1]։
2005 թվականից սկսած Փամբուքյանը գրել և խմբագրել է հայոց պատմության դասագրքեր և այլ աշխատություններ, ինչպես նաև Նիկոլ Աղբալյանի «Ամբողջական երկեր»-ի երրորդ և չորրորդ հատորները[1]։
Նրա հրատարակություններին են պատկանում նաև Հրաչ Տասնապետյանի «Հայ հեղափոխական շարժման և հայ հեղափոխական դաշնակցության պատմությունը», «Հայ հեղափոխական դաշնակցության կազմակերպչական կառույցը» և «Նյութեր ՀՅԴ-ի պատմության մասին» աշխատությունները[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Փամպուքեան Երուանդ | historyofarmenia.am.am» [The Pampukian Yervand | historyofarmenia.am]. History of Armenia. Historyofarmenia.am.
- ↑ «ՀՅԴ արխիվների 12-րդ հատորը. վարձքդ կատա՛ր, Երուանդ Փամպուքեան». ANI Armenian Research Center. Tatoul Hakobyan. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.