Երվանդ Փամբուքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Փամբուքյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 5, 1933(1933-08-05) (90 տարեկան)
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
ԿրթությունԼյուվենի կաթոլիկ համալսարան
Մասնագիտությունխմբագիր, պատմաբան և քաղաքագետ
 Yervant Pamboukian Վիքիպահեստում

Երվանդ Փամբուքյան (օգոստոսի 5, 1933(1933-08-05), Հալեպ, Սիրիա), հայ պատմաբան, խմբագիր և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փամբուքյան ծնվել է 1933 թվականի օգոստոսին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ Միջնակարգ կրթությունը շարունակել է Հալեպի Կարեն Եպպեի հայկական միջնակարգ դպրոցում մինչև 1953 թվականը, որից հետո 1954 թվականին շարունակել է Վենետիկի Սուրբ Ղազարի հայագիտական դպրոցում։ 1954-1958 թվականին Փամբուքյանը սովորել է Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի Հասարակական գիտությունների և քաղաքագիտության ֆակուլտետում։ 1958 թվականից սկսած նա եղել է Լիբանանի Բեյրութ քաղաքի հայոց պատմության ուսուցիչ[1]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդ Փամբուքյանը հայոց պատմություն է դասավանդել Բեյրութի այնպիսի հայկական դպրոցներում, ինչպիսիք են Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանը (1958-2002), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն հոգևոր սեմինարիան (1958-1970), Սուրեն Քանամիրյանի հայկական դպրոցը (1965-1970)։ Ուսուցչական գործունեությանը զուգընթաց նա նաև եղել է Ազդակ թերթի (1970-1978) և Համազգային հայագիտական բարձրագույն հաստատության տնօրենը (1979-2005)[1]։

2005 թվականից սկսած Փամբուքյանը գրել և խմբագրել է հայոց պատմության դասագրքեր և այլ աշխատություններ, ինչպես նաև Նիկոլ Աղբալյանի «Ամբողջական երկեր»-ի երրորդ և չորրորդ հատորները[1]։

Նրա հրատարակություններին են պատկանում նաև Հրաչ Տասնապետյանի «Հայ հեղափոխական շարժման և հայ հեղափոխական դաշնակցության պատմությունը», «Հայ հեղափոխական դաշնակցության կազմակերպչական կառույցը» և «Նյութեր ՀՅԴ-ի պատմության մասին» աշխատությունները[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Փամպուքեան Երուանդ | historyofarmenia.am.am» [The Pampukian Yervand | historyofarmenia.am]. History of Armenia. Historyofarmenia.am.
  2. «ՀՅԴ արխիվների 12-րդ հատորը. վարձքդ կատա՛ր, Երուանդ Փամպուքեան». ANI Armenian Research Center. Tatoul Hakobyan. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.