Երնջակ (գետ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երնջակ (այլ կիրառումներ)
Երնջակ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 61,6 կմ |
Ավազանի մակերես | 599,2 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Զանգեզուրի լեռներ և Q55703112? |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Արավսյակ, Q31313059?, Q31313056?, Զավաչրի և Q31312032? |
Երկիր | Ադրբեջան |
Երկրամաս | Ջուղայի շրջան |
Երնջակ, Ալենջիչայ, Ալընճաչայ, Ալընճիչայ, Ալընջաչայ, Ալընճաչայ, գետ է Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում։ Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի 2800 մ բարձրություն ունեցող ձորակներից, Երնջակ լեռնագագաթից լանջերից։ Արաքսի ձախափնյա այս գետը սնող վտակները Զավաչրիի ու Անկուզիբի ոչ մեծ գետակներն են։ Ունի 62 կմ երկարություն։ Հոսում է հարավ-արևմտյան կողմից Երնջակ ձորահովտով Ջուղա քաղաքի մոտ միախառնվում է Արաքսին։ Լեռնային է, արագահոս։ Ունի խիստ ռեժիմ։ Երնջակը Նախիջևանի գետերից երկարությամբ երկրորդ երկար գետն է։ Անունը առաջացել է Երնջակ ամրոցի անունից[1]։
Գետի վրա՝ Շահկերտ գյուղի մոտ, կառուցվում է ջրամբար, որը ունենալու է մոտ 14 միլիոն խորանարդ ջրատարողունակություն։ Գետի ջրերով է ոռոգվում ավելի քան 2500 հա տարածք[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 88 — 992 էջ։
- ↑ Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։
|