Երկրի հիմն
Երկրի հիմն, տոնական երգ կամ երաժշտական կոմպոզիցիա, որը գովաբանում, փառաբանում կամ վեհացնում է Երկիր մոլորակը և նրա բնակիչներին, այդ թվում՝ ֆլորային և ֆաունային։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԱԿ-ի 26-ամյակի կապակցությամբ և նրա Գլխավոր քարտուղարի խնդրանքով 1971 թվականի հոկտեմբերի 24-ին կատարվում է հիմնը, որի երաժշտությունը գրել է Պաբլո Կասալսը, իսկ տեքստը՝ Ուիսթեն Հյու Օդենը[1]։ ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Ու Տանը հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում այս հիմնը կդառնա ՄԱԿ-ի դե ֆակտո հիմնը, սակայն դա տեղի չունեցավ։
Պաշտոնական հիմնի ստեղծման կոչը արվել է 2014 թվականին հունվարին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հնդկաստանի մշտական պատվիրակության կողմից[2]։
Մենք գտնում ենք, որ Երկրի հիմնի գաղափարը ստեղծագործ և ոգեշնչող գաղափար է, որը կնպաստի աշխարհի միավորմանը[3]։ |
Երգեր Երկրի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի պաշտոնական հիմնը մինչ այսօր չի գրվել։ Մոլորակի մասին մի շարք երգեր կան, որոնք արտացոլում են մարդկության աճող մոլորակային գիտակցությունը, որոնք կարելի է Երկրի հիմն կամ որպես հիմնի թեկնածուներ համարել։ Դրանց թվում են՝
- «Աշխարհի հիմն»[4]
- «Երկրի հիմն» The Turtles անսամբլ,
- «Մայր երկիր(Բնության հիմն)» Նիլ Յանգ,
- «Երկրի երգ» Մայքլ Ջեքսոն,
- «Երկրի ժամի երգ» Էնդրյու Հուանգ,
- «Երկրի հիմն» Աբհայա Կումարա[5][6],
- «Երկրի օրվա հիմն» Ուիլյամ Ուոլասի տեքստի հիման վրա, որում օգտագործվում է Լյուդվիգ վան Բեթհովենի «Ode to Joy»-ի երաժշտությունը[7][8][9]։
Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեդաները՝ գիտության և իմաստության առաջին ունիվերսալ գրքերը, ասում է՝ «Բհումի Մատա Պուտրոահամ», որը նշանակում է «Երկիրը մայրն է, իսկ ես նրա որդին եմ»։ Սա հին հնդկական փիլիսոփայության էությունն է։ Մայր բնությանը պաշտպանելու և հարգելու ամբողջ ջանքերը դա ինքդ քեզ և հետագա սերնդին պաշտպանելու փորձ է։ Այդ ուղղությամբ Երկրի հիմնը հիանալի ջանք է։ - Կաիլաշ Սատյարթի
|
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «United Nations – nationalanthems.info». www.nationalanthems.info. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ ANI (2014 թ․ փետրվարի 27). «UNESCO finds Indian poet-diplomat's idea of an Earth Anthem inspiring». Business Standard India. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Feb 28, PTI | Updated:; 2014; Ist, 19:28. «Unesco lauds Indian poet's idea of earth anthem | India News - Times of India». The Times of India (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
{{cite web}}
:|last2=
has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Lew, Julie (2002 թ․ օգոստոսի 31). «A Soothing Anthem For Everybody». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ IANS (2013 թ․ հունիսի 19). «Nepal-Africa film festival opens with 'Earth Anthem'». Business Standard India. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «You searched for Inspiring Earth Anthem». The Himalayan Times (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Curtis, Sophie; Evans, Sophie (2017 թ․ ապրիլի 22). «Everything you need to know about Earth Day 2017». mirror. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Earth Day 2016: What it's all about and why it's extremely important». Firstpost. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Saldana, Janel (2016 թ․ ապրիլի 22). «Why Do We Celebrate Earth Day 2016?». Latin Times (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.