Երեք Գարիդեբները
Երեք Գարիդեբները անգլ.՝ The Adventure of the Three Garridebs | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և դետեկտիվ պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Արթուր Կոնան Դոյլ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | բրիտանական անգլերեն և անգլերեն |
Կերպարներ | տեսուչ Լեսթրեյդ |
Նկարազարդող | Սիդնի Փեջեթ |
Հրատարակվել է | 1924 |
Շարք | Շերլոկ Հոլմսի արխիվը[1] և Շերլոք Հոլմսի մատենագիտություն |
Նախորդ | Սուսեքսի վամպիրը |
Հաջորդ | Մեծանուն հաճախորդը |
The Adventure of the Three Garridebs |
Երեք Գարիդեբները (անգլ.՝ The Adventure of the Three Garridebs), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի պատմվածքներից մեկը, որը պատմում է հայտնի խուզարկու Շերլոկ Հոլմսի արկածների մասին։ Մտնում է «Շերլոկ Հոլմսի արխիվը» պատմվածքների ժողովածուի մեջ։ Պատմվածքը ԱՄՆ-ում առաջին անգամ հրատարակվել է 1924 թվականի հոկտեմբերին՝ Collier's Weekly-ում, իսկ Մեծ Բրիտանիայում 1925 թվականի հունվարին՝ Strand Magazine ամսագրում[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերլոկ Հոլմսը նամակ է ստանում ոմն Նատան Գարիդեբից, ով խորհուրդ է հարցնում։ ԱՄՆ-ից իր մոտ է եկել Ջոն Գարիդեբը, ով պնդում է, որ եթե կարողանան «Գարիդեբ» ազգանունով ևս մեկ մարդու գտնել, ապա երեքն էլ խոշոր ժառանգություն կստանան։ Շուտով Ջոն Գարիդեբը անձամբ է այցելում Հոլմսին, ով գոհ չէ այն բանից, որ Նատանը որոշել է այս գործի մասին դետեկտիվին պատմել։ Իր խոսքերով, ԱՄՆ-ում էր ապրում միլիոնատեր Ալեքսանդր Համիլթոն Գարիդեբը, ով շատ էր հպարտանում իր ազգանվամբ և, չունենալով հարազատներ, մի կտակ է թողել, որում ասվում է, որ իր կարողությունը երեք մասի է բաժանվում, և յուրաքանչյուրը (5 միլիոն դոլար) կստանա Գարիդեբ ազգանունով մի մարդ։ Այսպիսով, Ջոն Գարիդեբը պետք է երկու պարտադիր արական սեռի ազգանվանակից գտնի, և այդ ժամանակ նրանք բոլորը 5 միլիոն դոլար կստանան։ ԱՄՆ-ում նա ազգանվանակիցներ չգտավ, իսկ Անգլիայում, Լոնդոնում նրան բախտ վիճակվեց գտնել տարօրինակ կոլեկցիոներ Նատան Գարիդեբին։ Նրանք երկուսով որոշում են գտնել երրորդ Գարիդեբին։ Տարբեր նշանների միջոցով Շերլոկ Հոլմսը որոշում է, որ Ջոն Գարիդեբը ստում է իրեն։
Հոլմսը և Վաթսոնը այցելում են Նատան Գարիդեբին։ Այս Գարիդեբը հստակորեն անկեղծ է։ Նա ժառանգության վերաբերյալ հսկայական ծրագրեր է կառուցում, պատրաստում է նոր և մեծ թանգարան հիմնել։ Հոլմսը հետաքրքրվում է, թե կա արդյոք Նատան Գարիդեբի հավաքածույում առանձնապես արժեքավոր ցուցանմուշներ և քանի տարի է կոլեկցիոները ապրում այս տանը։ Նատան Գարիդեբը բացատրում է, որ իր հավաքածույում ոչ մի արժեքավոր բան դեռևս չկա, ավազակներից չի վախենում և որ այս տանը արդեն հինգ տարի է ապրում։
Հենց այդ պահին տուն է մտնում Ջոն Գարիդեբը և հաղթականորեն հայտարարում է, որ երրորդ Գարիդեբը գտնվել է։ Նա մի հայտարարություն է ցույց տալիս ոմն գյուղատնտեսական մեքենաների կոնստրուկտոր Հովարդ Գարիդեբի մասին, ով ապրում է Բիրմինգհեմի փոքր քաղաքներից մեկում։ Ջոն Գարիդեբը առաջարկում է Նատան Գարիդեբին անմիջապես գնալ իրենց երրորդ ազգանվանակցի մոտ և հայտնել ուրախալի լուրը։ Հոլմսը աջակցում է այդ գաղափարը։ Արդյունքում Նատան Գարիդեբը համաձայնվում է գնալ իր ազգանվանակցի մոտ և Հոլմսին է թողնում իր տան բանալիները։ Հոլմը դա բացատրում է նրանով, որ ցանկանում է ավելի ուշադիր ուսումնասիրել Նատանի հավաքածուն։
Հոլմսը և Վաթսոնը ուշադրություն են դարձնում հայտարարության տեքսի ակնհայտ սխալներին և ամերիկանիզմին, ենթադրելով, որ այն անձամբ Ջոն Գարիդեբն է գրել։ Սակայն նրա վերջնական նպատակը դեռ պարզ չէ։
Հաջորդ առավոտյան Հոլմսը բացահայտում է, որ «Ջոն Գարիդեբ»-ը դա «Մարդասպան Էվանս» մականունով հանցագործ Ջեյմս Ուինգերն է Չիկագոյից, ով փախել է ԱՄՆ-ում գտնվող բանտից և Անգլիայում արդեն մեկ հոգու՝ Ռոջեր Փրեսքոթի սպանությունն է իրագործել, ով Չիկագոյում հայտնի դրամանենգ է։ Բացի այդ պարզվում է, որ նախկինում Նատան Գարիդեբի տանն ապրել ոմն Ուոլդրոնը, ում նկարագրությունը համընկնում է Ռոջեր Փրեսքոթի նկարագրության հետ։ Այսպիսով, պարզ է դառնում հանցագործի մտադրությունը։ Քանի որ Նատան Գարիդեբը գրեթե չէր հեռանում տանից, Ուինգերը այս ամբողջ պատմությունը հորինել է նրա համար, որպեսզի Նատանի բացակայության ընթացքում ղեկավարի նրա տունը։
Հոլմսը և Վաթսոնը դավադրություն են կազմակերպում Նատան Գարիդեբի տանը և որոշ ժամանակ անց կասեցնում են Ջեյմս Ուինգերին, ով փորձում էր թաքստոցից գողանալ Փրեսքոթի սարքավորումը և նրա տպագրած կեղծ թղթադրամները։ Ուինգերին կասեցնելու ընթացքում նա մի փոքր վիրավորում է Վաթսոնին։ Վաթսոնը առաջին անգամ տեսնում է, թե ինչպես է Հոլմսը անհանգստանում իր համար, նա սկսում է հասկանալ, որ արտաքնապես Հոլմսի վերաբերմունքը անխռով կերպով և խորապես կապված է Վաթսոնին, որպես իր ամենամոտ ընկեր։
Արդյունքում, Ունիգերին երկարատև ազատազրկման են դատպարտում, իսկ դժբախտ Նատան Գարիդեբը, իմանալով դառը ճշմարտությունը, նոր թանգարան ստեղծելու իր ծրագրերի ամբողջական փլուզումից խելագարվում է։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհեթեթ պատմության միջոցով տան տիրոջը տանից հեռացնելու հնարի մասին Արթուր Կոնան Դոյլը նկարագրում է «Կարմրահերների միություն» պատմվածքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Doyle A. C. The Case-Book of Sherlock Holmes — John Murray, 1927.
- ↑ Redmond, Christopher (2009 թ․ սեպտեմբերի 28). Sherlock Holmes Handbook: Second Edition (անգլերեն). Dundurn. ISBN 9781770705920.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "The Adventure of the Three Garridebs," Illustrated by John Richard Flanagan. Collier's, 74, No. 17 (October 25, 1924), 5-7, 36-37.
- "The Adventure of the Three Garridebs," [Illustration by Frederic Dorr Steele]. The Courier-Journal, Magazine Section [Louisville, Ky.] (March 22, 1925), 2.
- "The Adventure of the Three Garridebs," Illustrated by John Richard Flanagan. Current Opinion, 77, No. 6 (December 1924), 724-731, 796, 798-799.
- "The Adventure of the Three Garridebs," Evening Bulletin [Philadelphia] (April 4, 1925), 16. illus.
- "The Adventure of the Three Garridebs," [Illustrated by Frederick Dorr Steele]. Los Angeles Times Sunday Magazine (March 29, 1925), 16-18.
- "The Adventure of the Three Garridebs," Illustrated by Howard Elcock. The Strand Magazine, 69, No. 409 (January 1925), 2-14.
- "The Adventure of the Three Garridebs," The Times-Picayune [New Orleans] (March 29, 1925), 2, 4, 6. illus.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեք Գարիդեբները» հոդվածին։ |
|