Ենթադրյալ մեղավորը
Ենթադրյալ մեղավորը իսպ.՝ Presunto culpable | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Ժանր | վավերագրական ֆիլմ և ֆիլմ բանտի մասին |
Թվական | 2008 |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Ռոբերտո Էռնանդես և Ջեֆրի Սմիթ |
Կինոընկերություն | Մեքսիկայի կինեմատոգրաֆիական ինստիտուտ, Foprocine և Մշակույթի քարտուղարություն |
Տևողություն | 87 րոպե |
«Ենթադրյալ մեղավորը» (իսպ.՝ Presunto Culpable), 2008 թվականին ռեժիսորներ Ռոբերտո Էռնանդեսի և Ջեֆրի Սմիթի նկարահանած ֆիլմը[1]։
2014 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Արտամրցութային ծրագրերի» սոցիալական փոփոխությունների կինո բաժնում[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի՞նչ է մարդ զգում, երբ նրան հանկարծ վերցնում տանում են փողոցից ու ասում, թե սպանություն է գործել, որից անտեղյակ է, և նա 20 տարով հայտնվում է ճաղերի հետևում։ 2005 թվականի դեկտեմբերին Մեխիկոյում հենց սա է պատահել Տոնիո Սունյիգային, և հազարավոր այլ անմեղ երիտասարդների նման նա դատապարտվել է մի հանցանքի համար, որը երբեք չի գործել։ Ֆիլմը երկու երիտասարդ փաստաբանի և Տոնիոյին ազատելու նրանց աննկարագրելի պայքարի պատմությունն է։ Առանց կինոյի ոլորտում որևէ փորձ ունենալու՝ նրանք սկսել են այս պատմությունը նկարահանել, քանի որ հասկացել են. միայն տեսախցիկը կարող է երևան բերել այն սահմանված անարդարությունը, որին ականատես են դարձել։ Ավելի քան երեք տարի շարունակ մեքսիկական դատարան և բանտային համակարգ մուտք գործելու աննախադեպ թույլտվությամբ նկարահանված այս դիտունակ ֆիլմը խիստ դրամատիկ է և իրական լարվածությամբ լի, բայց և այն համակարգի այրող դատավճիռը, որտեղ ոստիկանությունը հետաքննության կարիք չունի, քանի որ համակարգը մեղավորություն է ենթադրում։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անտոնիո Սունյիգան
- Ռաֆայել Էրեդիան
- Էվա Գուտիերրեսը
- Ռոբերտո Էռնանդես
- Լայդա Նեգրետե
- Էկտոր Պալոմարես Մեդինա
- Մարսիելա Գուզման
- Վիկտոր Դանիել Ռեյես
- Խոսե Մանուել Օրգետա Սաավեդրա
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մրցանակ՝ լավագույն վավերագրական ֆիլմի համար, Թորոնթոյի միջազգային կինոփառատոն, Կանադա, 2009
- Amnesty International-ի միջազգային մրցանակ, Կոպենհագենի վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոն, Դանիա, 2009
- Մրցանակ՝ լավագույն վավերագրական ֆիլմի համար, Գվադալախարայի միջազգային կինոփառատոն, Մեքսիկա, 2010
- Միջազգային մրցույթի լավագույն լիամետրաժ ֆիլմ, Հանդիսատեսի մրցանակ, Լոս Անջելեսի կինոփառատոն, ԱՄՆ, 2010
- «Ոսկե դարպաս» մրցանակ՝ Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջանի լավագույն վավերագրական ֆիլմի համար, Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոն, ԱՄՆ, 2010
- Մրցանակ՝ լավագույն վավերագրական ֆիլմի համար, Հանդիսատեսի մրցանակ, DocumentaMadrid կինոփառատոն, Իսպանիա, 2010
- Մրցանակ՝ լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի համար, Իսթ Էնդի կինոփառատոն, Մեծ Բրիտանիա, 2010
- Լավագույն լիամետրաժ վավերագրություն, One World Media, Մեծ Բրիտանիա, 2010
Մեքսիկական ցուցադրություն և արգելանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Սինեպոլիսի հայտարարության «Ենթադրյալ մեղավորը» ֆիլմի պրեմիերան Մեխիկոյի կինոթատրոններում պետք է կայանար 2011 թվականի փետրվարի 18-ին։
2011 թվականի մարտի 2-ին մեքսիկացի ֆեդերալ դատավոր Բլանկա Լոբոն արգելեց ֆիլմի ցուցադրությունը կինոթատրոններում և հրամայեց դադարեցնել այն՝ պատճառաբանելով, որ հետապնդման հիմնական վկան անհատական հայց ունի Մեքսիկայում ֆիլմերի վարկանիշը դիտարկող RTC գործակալության դեմ։
Դատավոր Լոբոյի հրամանը ուժը կորցրած ճանաչվեց 2011 թվականի մարտի 9-ին՝ համաձայն Մեքսիկայի սահմանադրության 6-րդ հոդվածի, որը պաշտպանում է ազատ արտահայտման իրավունքը։ Դրանից հետո ֆիլմը լայնորեն տարածվեց փողոցներում, YouTube կայքում։
Կինոգործիչները բազմաթիվ դատական հայցերի առջև են կանգնում, որոնք դեռևս լուծված չեն։ Դատավոր Լոբոյի գործը ուղարկվել է Գերագույն դատարան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ռոբերտո Էռնանդես և Ջեֆրի Սմիթ(չաշխատող հղում)
- ↑ ««Ենթադրյալ մեղավորը» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Արտամրցութային ծրագրերի» սոցիալական փոփոխությունների կինո բաժնում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.economist.com/node/18483267
- Official site (անգլերեն)
- Official site (Իսպաներեն)
- Presumed Guilty(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Presumption of Guilt-Wall Street Journal article
- 'Presumed Guilty' sheds light on failures of Mexico's justice system -- Los Angeles Times article
- 'Presumed Guilty': Kafkaesque tale of injustice -- San Francisco Chronicle article
- Presumed Guilty: Based on an Untrue Story Արխիվացված 2010-06-16 Wayback Machine -- Berkeley Review of Latin American Studies Արխիվացված 2011-07-19 Wayback Machine article
- Imprisoned In Mexico And 'Presumed Guilty'-NPR article
- PBS article on the film and P.O.V. television episode
- Presumptions of Guilt: Documentary Spurs Hope for Judicial Reform in Mexico-article in The William and Flora Hewlett Foundation Newsletter
- Two lawyers with cameras help rehabilitate Mexican 'justice', by Cathy Cockrell (1 December 2008)
- Dos abogados Mexicanos, con sus cámaras, ayudan a reformar el sistema judicial de su país, by Cathy Cockrell (1 December 2008) (Իսպաներեն)
- PBS Film Tells Story of Lawyers' Struggle to Free Antonio Zúñiga Արխիվացված 2011-09-24 Wayback Machine, by Andrew Cohen (7/26/2010)
- Presunto Culpable, Proven Innocent Արխիվացված 2012-10-10 Wayback Machine by Rachel Swan (7/28/2010)
- Filmmakers pursue justice in new documentary Արխիվացված 2011-07-23 Wayback Machine (7/15/2010)
|