Եմենի միավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եմենի միավորում, տեղի է ունեցել 1990 թ.-ի մայիսի 22-ին, երբ Եմենի Ժողովրդավարական հանրապետությունը (հայտնի է նաև որպես Հարավային Եմեն) միավորվեց Եմենի Արաբական հանրապետության հետ (հայտնի է նաև որպես Հյուսիսային Եմեն), կազմելով Եմենի հանրապետությունը (հայտնի է որպես Եմեն)։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Եմեն (դեղինով) և Հարավային Եմեն (կապույտով) նախքան 1990թ.

1918 թ.-ի նոյեմբերին Օսմանյան կայսրության փլուզումից հետո, Հյուսիսային Յեմենը դարձավ պետություն։ Ադենը, Հարավային եմենում, կառավարվում էր որպես բրիտանական Հնդկաստանի մաս, իսկ 1937 թ.-ին դարձավ բրիտանական գաղութ։ Հարավային Եմենի մեծ մասը բրիտանական պրոտեկտորատ էր, որն իրականում գտնվում էր գաղութային վերահսկողության տակ։ Սառը պատերազմի կոնֆլիկտներից մեկում, Հարավային Եմենի ապստամբությունը (Սովետական Միության աջակացությամբ) երկու ազգայնամոլական կուսակցությունների առաջնորդությամբ ապստամբության պատճառ հանդիսացավ, որի հետևանքով 1967 թ.-ին Միացյալ Թագավորությունը միավորեց տարածքը և դուրս եկավ գաղութի կարգավիճակից։

Հյուսիսային Եմենի քաղաքացիական պատերազմից հետո, հյուսիսը ստեղծեց հանրապետական կառավարություն, որի մեջ ներառված էին ցեղային ներկայացուցիչներ։ Այն վայելում էր նավթի սուղ եկամուտները և դրամական փոխանցումները Պարսկական ծոցի նավթով հարուստ արաբական պետություններում աշխատող իր քաղաքացիների կողմից։ 1980-ին նրա բնակչությունը հասնում էր 12 միլիոնի, ի տարբերություն Հարավային Եմենի, որտեղ բնակչության թիվը կազմում էր 3 միլիոն[1]։

Հարավային Եմենը զարգացավ հիմնականում որպես աշխարհիկ հասարակություն[2], որն առաջին հերթին ղեկավարվում էր ազգային ազատագրական ճակատի կողմից, որը հետագայում ձևավորվեց Եմենի սոցիալիստական կուսակցության մեջ։ Մերձավոր Արևելքում գտնվող միակ բացահայտ կոմունիստ ժողովուրդը՝ Հարվային Եմենը զգալի օգնություն ստացավ արտասահմանից, ինչպես նաև մեկ այլ աջակցություն ԽՍՀՄ-ից։ 1972-ի հոկտեմբերին, հարավի և հյուսիսի միջև ընդհարումներ սկսվեցին, Հյուսիսային Եմենը օժանդակություն էր ստանում Սաուդյան Արաբիայի կողմից, իսկ Հարավային Եմենը՝ Սովետական Միության։ Մարտական գործողությունները կարճատև էին, և հակամարտությունը հանգեցրեց 1972-ի հոկտեմբերի 28-ին Կահիրեի համաձայնագրին, որը նախատեսում էր երկու երկրների միավորման ծրագիր[3][4]։

1979-ի փետրվար-մարտ ամիսներին մարտական գործողությունները նորից սկսվեցին, երբ Հարավային Եմենը ազգային ժողովրդավարական ճակատով հյուսիսային ապստամբներին օգնություն էր մատակարարում և հատում սահմանը[5]։ Հարավային զորքերը այն հասցրին մինչև Թաիզ քաղաքը նախքան նահանջելը[6][7]։ Դարձյալ, Հյուսիային Եմենին աջակցում էին հակակոմունիստական Սաուդյան Արաբիան և Թայվանը, իսկ 1979-ից 1990 թթ.-ին Սաուդյան Արաբիայի թագավորական օդուժի անունից գաղտնի կերպով[8]։

1980-ականների վերջին նավթի հետազոտությունը երկու ազգերի՝ Մարիբ սահմանի մոտ, Հյուսիսային Եմենում և հարավում գտնվող Շավբայի նահահանգապետարանը մեծ հետաքրքություն ուներ շահագործելու այնտեղ առկա ռեսուրսները և երկու ազգերի տնտեսությnւնները՝ մշակելով համաձայնագրեր[9]։ 1988 թ.-ի մայիսին երկու կառավարությունները հասկացան, որ զգալիորեն նվազել է լարվածությունը, ներառյալ համաձայնագրերը՝ վերսկսելու միավորման վերաբերյալ քննարկումներ, հիմնելու նավթի հետազոտության համատեղ տարածք իրենց չընդգծված սահմանի երկայնքով, որն այժմ կոչվում է «Համատեղ ներդրումային տարածք» «Հանթ և Էքսթոն» նաթվային ընկերության կողմից[10]։ Նույն ամսին նրանք ստեղծեցին «Եմենի» ընկերությունը՝ հանածոների և նավթային պաշարների ներդրումների համար։

1989-ի նոյեմբերին, Հյուսիսայի Եմենի Ալի Աբդուլահ Սալեհը և Հարավային Եմենի Ալի Սալիմ ալ-Բեհդադը համատեղ ընդունեցին 1981 թ.-ի ի սկզբանե կազմված միասնության սահմանդրության նախագիծը, որը ներառում էր Եմենի բնակավայրերի ապառազմականացված սահմանը և սահմանի անցումը՝ ազգային նույնականացման քարտի միակ հիմքի վրա մայրաքաղաք Սանաայում։

Միավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալի Սալահը բարձրացնում է Եմենի դրոշը, նրա հետևում Ալի Սալեմ ալ Բեհդադն է

1990 թ.-ի մայիսի 22-ին Եմենը հռչակվեց հանրապետություն։ Հյուսիսում Ալի Աբդուլահ Սալեհը դարձավ պետության ղեկավար, իսկ հարավում Ալի Սալիմ ալ-Բեհդադը՝ կառավարության ղեկավար։ Երկու քաղաքական և տնտեսական համակարգերը ավարտին հասցնելու համար սահմանվեց 30-ամյա անցումային ժամանակաշրջան։ Նախագահական խորհուրդը ընտրվել է համատեղ Եմենի արաբական հանրապետության 26 հոգուց բաղկացած խորհրդի և Եմենի ժողովրդավարական հանրապետության 17 հոգուց բաղկացած նախագահության կողմից։ Նախագահի խորհուրդը նշանակում էր վարչապետին, ով ձևավորում էր կառավարությունը։ Կար նաև 301 տեղանոց ժամանակավոր միասնական խորհդարան՝ բաղկացած 159 անդամից հյուսիսում, 111 անդամից հարավում, և 31 անկախ անդամ, որոնք նշանակվում էին խորհրդի նախագահի կողմից։

1990 թ.-ի մայիսին համաձայնեցվեց միասնության սահմանդրությունը և 1991 թ.-ի մայիսին վավերացվեց բնակչության կողմից։ Այն հաստատեց Եմենի հանձնառությունը ազատ ընտրություններին, բազմակուսակցական քաղաքական համակարգին, մասնավոր սեփականության իրավունքին, օրենքով սահմանված հավասարությանը, և մարդու հիմնական իրավունքների հարգանքը։ Խորհրդարանական ընտրությունները անցկացվեցին 1993 թ.-ի ապրիլի 27-ին։ Միջազգային խմբերը աջակցեցին ընտրությունների կազմակերպմանը և իրական քվեարկությանը։ Արդյունքում, խորհրդարանը ընդգրկեց 143 ընդհանուր ժողովրդական կոնգրես, 69 Եմենի Սոցիալիստական կուսակցություն, 63 ամենամեծ իսլամական կուսակցություն, 6 Արաբական սոցիալիստական կուսակցություն, 3 նասերիստական միութենական ժողովրդական կուսակցություն, 2 Ալ Հաք, և 15 անկախ կուսակցություններ։ Նոր խորհրդարանը խստորեն ներկայացրեց Հյուսիսը։ Եմենի Սոցիալիստական կուսակցությունը, թեև ամենաշատ տեղերն էր շահել՝ քվեարկելով քիչ բնակեցված հարավում, նոր կոալիցիոն կառավարության չնչին մասն էր կազմում[11]։ Իսլահի նախագահին՝ Աբդուլահ իբն Հուսայն ալ-Ահմարին հրավիրեցին իշխող կոալիցիայի, և նախագահական խորհուրդը փոփոխվեց՝ ընդգրկելու մեկ Իսլահի անդամ։

Չնայած, որ հարավում Հադրամութի նահանգապետարանում նոր նավթային դաշտ բերվեց, հարավայինները սկսեցին զգալ, որ իրենց հողը, որը երկրի նավթի պաշարների մեծամասնությունն է, անօրինական կերպով համապատասխանում էր Հյուիսային Եմոնի կառավարիչների կողմից պլանավորված դավադրությանը[12][13][14]։

Ի վերջո, նոր կազմավորված ժողովուրդը բախվեց քաղաքական ճգնաժամին, երբ մոտավորապես 800,000 Եմենի քաղաքացի և արտերկրյա աշխատողների ուղարկեցին հայրենիք Սաուդյան Արաբիայից՝ ըստ Եմենի որոշման, որպեսզի աջակցություն չցուցաբերեն կոալիցիոն ուժերին Իրաք-քուվեյթյան պատերազմում։ Աշխատողներից ստացվող փոխանցումները, որոնք տնտեսության կարևոր մաս էին կազմում, կրճատվել էին, և Եմենի շատ բնակիչներ տեղափոխվել էին փախտականների ճամբարներ, մինչդեռ կառավարությունը որոշում կայացրեց, թե որտեղ բնակեցնել նրանց, և ինչպես ներգրավել նրանց աշխատուժի մեջ։ Եմենի բնակիչների հայրենադարձությունը անմիջապես մեծացրեց բնակչության թիվը 7%-ով[15][16]։

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոալիցիայի ներսում տեղի ունեցող բախումները հանգեցրին 1993 թվականի օգոստոսի սկզբին փոխնախագահ Ալի Սալիմ ալ-Բեհիդի Ադեն ինքնակամ աքսորվելուն և ընդհանուր անվտանգության մեջ իրավիճակի վատթարացմանը, քանի որ քաղաքական մրցակիցները սահմանեցին միավորներ, ցեղային տարրերը օգտվեցին անկայուն կարգավիճակից։ Հարավային Եմենի նախկին վարչապետ Հյադար Աբու Բաքր ալ-Ատտասը շարունակում էր ծառայել որպես Եմենի վարչապետ, բայց նրա կառավարությունն անարդյունավետ էր քաղաքական բախումների հետևանքով։ Հյուսիսային և հարավային առաջնորդների միջև շարունակական բանակցությունները հանգեցրին 1994 թ.-ի փետրվարի 20-ին Ամմանում, Հորդանանում համաձայնագրի և փաստաթղթի ստորագրմանը։ Չնայած դրան, բախումները ակտիվացան մինչև 1994 թ.-ի մայիսին սկսվեց քաղաքացիական պատերազմը։ Հատկանշական է, որ այն հաստատություններից մեկը, որը դեռևս չէր միավորվել, երկու ժողովուրդների ռազմական զենքն էր։

1994 թ.-ի մայիսի 21-ին հարավային առաջնորդները բաժանվեցին և հիմնեցին Եմենի Ժողովրդավարական Հանրապետությունը, սակայն նոր պետությունը ճանաչում չստացավ միջազգային հանրության կողմից։ Ալի Նաշիր Մուհամմադը՝ Հարավային Եմենի աքսորված առաջնորդը, աջակցեց ռազմական գործողություններին ընդդեմ անջատողականների[17]։

1994 թ.-ի հուլիսի 7-ին Ադենը գերեվարվեց։ Մեկ այլ դիմադրություն շատ արագ անհաջողության պառակտվեց, և հազարավոր հարավային առաջնորդներ և զինվորականներ աքսորվեցին։

Քաղաքացիական պատերազմի հետևանքով, Եմենի սոցիալիստական կուսակցության առաջնորդները Եմենի ներսում վերակազմավորեցին կուսակցությունը և 1994 թ.-ի հուլիսին ընտրեցին նոր քաղբյուրո։ Այնուամենայնիվ, կուսակցությունը կորցրեց իր նախկին ազդեցությունը։ 1994.թ-ի սեպտեմբերին Իսլահը իրականացրեց կուսակցական համագումար։ 1995 թ.-ի հունիսին ընդհանուր ժողովրդական կոնգրեսը նույնը արեց։

1994 թ.-ին սահմանադրական միության մեջ կատարված փոփոխություները կասեցրին նախագահական խորհրդի գործունեությունը։ 1994 թ.-ի հոկտեմբերի 1-ին նախագահ Ալի Աբդալահ Սալեհը ընտրվեց խորհրդարանի կողմից 5 տարի ժամկետով։ Սահմանդրությունը նախատեսում էր, որ այսուհետև նախագահը պետք է ընտրվի հանրային քվեարկությամբ՝ օրենսդիր մարմնում ընտրված առնվազն երկու թեկնածուներից։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունելով արևելյան ոճի կառավարման համակարգ՝ Եմենը անցկացրեց իր առաջին ուղղակի նախագահական ընտրությունները 1999 թ.-ի սեպտեմբերին՝ ընտրելով նախագահ Ալի Աբդուլահ Սալեհին՝ 5 տարի ժամկետով, որն ընդհանուր առմամբ համարվում էր ազատ, անկախ ընտրություն[փա՞ստ]: Եմենը անցկացրեց իր երկրորդ բազմակուսակցական խորհրդարանական ընտրությունները 1997 թ.-ի ապրիլին։ 2000-ի ամռանը ընդունված սահմանադրական փոփոխությունները երկարաձգեցին նախագահական ժամկետը 2 տարով՝ դրանով իսկ տեղափոխելով հաջորդ նախագահական ընտրությունները 2006 թ.-ն։ Փոփոխությունները նաև ընդլայնեցին խորհրդարանական լիազորությունների ժամկետը 6 տարով, այդպիսով ընտրություները տեղափոխվեցին 2003 թ.-ն։ 2001 թ.-ի փետրվարի 20-ին նոր սահմանադրական փոփոխությամբ ստեղծվեց երկպալատական օրենսդիր մարմինը, որը կազմված էր Շուրայի խորհրդից (111 տեղ, անդամներին նշանակում է նախագահը) և Ներկայացուցիչների պալատից (301 տեղ, անդամները ընտրվում են հանրային քվեարկությամբ)։ Եմենը այժմ գերիշխող կուսակցական համակարգ է, որն ունի ընդհանուր ժողովրդական կոնգրես։

Բախումներն ու անհանգստությունները շարունակվեցին, հարավում գտնվող տարրերը անարդար վերաբերմունք ստացան հյուսիսային կողմից[18]։ Սրա հետևանքով ստեղծվեց «Հարավային Եմեն» ժողովրդական շարժումը, որը կոչ էր անում վերադառնալ անկախ հարավային պետություն[19]։ 2015-ին, այս անգամ որպես լիազոր՝ Իրան-Սաուդյան Արաբիա սառը (պրոքսի) հակամարտության մեջ, Եմենը նորից ներքաշվեց քաղաքացիական պատերազմի մեջ, որը շարունակվում է մինչ օրս։

Ինտեգրում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հյուսիային և Հարավային Եմենի տարադրամները մնացին օրինական անցումային ժամանակահատվածում։ 1991 թ.-ին Հարավային Եմենի տարադրամը դուրս եկավ շրջանառությունից, 26 ռիալը փոխանակվում էր մեկ դինարով։ 1993 թ.-ին Եմենի հանրապետության համար թողարկվեցին առաջին մետաղադրամները, որոնք կոչվում էին Եմենի ռիալներ։
  • Եմենի հանրապետության մայրաքաղաքը հյուսիսային հնագույն մայրաքաղաք Սանաան է։
  • Հարավի «Միացյալ Հանրապետությունը» դարձավ երկրի ազգային հիմնը։
  • Սեպտեմբերի 26-ն ու հոկտեմբերի 14-ը նշվում են որպես «Հեղափոխության օր», առաջինը նշվում էր որպես իմամների դեմ «Հյուսիսային հեղափոխությունը», իսկ վերջինը՝ Բրիտանական կայսրության դեմ «Հարավային հեղափոխությունը»։
  • Նոյեմբերի 30-ը նշվում է որպես «Անկախության օր», քանի որ այդ օրը Հարավը անկախություն ձեռք բերեց բրիտանացիներից, իսկ նոյեմբերի 1-ը հյուսիսում նշվում է որպես «Անկախության օր» Օսմանյան կայսրությունից։
  • Եմենի հանրապետությունը պահապանեց հյուսիսային Միավորված ազգերի կազմակերպության անունը՝ Եմեն, ի տարբերություն հարավայինԴեմոկրատական Եմենի:
  • Եմենի Հանրապետությունը պատասխանատվություն է վերցնում բոլոր պայմանագրերի[20] և իր նախորդների պարտքերի համար։
  • Եմենի Հանրապետությունը պահպանեց Հարավային նահանգների (Մուհաֆազահ) համակարգը, և Հյուսիսային նահանգները բաժանեց ավելի փոքր նահանգների՝ թողնելով Եմենի ներկայիս նահանգները։
  • Եմենի Հանրապետությունը օգտագործում է հյուսիսային հեռախոսային կոդը +967, ի տարբերություն հարավի՝ +969:
  • Եմենի Հանրապետությունը օգտագործում է հյուսիսային ISO 3166-1 այբբենական կոդերը (ալֆա-2, ալֆա-3), ի տարբերություն հարավայինի (ալֆա-2, ալֆա-3), նոր թվային կոդ սահմանվեց միավորված երկրի համար (887)՝ փոխարինելու հին թվային կոդերը (Հյուսիս՝ 886, Հարավ՝ 720), քանի որ դա սովորական է երկրների միաձուլման համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jonsson, Gabriel, Towards Korean reconciliation: socio-cultural exchanges and cooperation, Ashgate Publishing, Ltd., 2006, pages 38-48
  2. Laessing, Ulf, Women of southern Yemen port remember better times Արխիվացված 2015-09-24 Wayback Machine Reuters, January 22, 2010
  3. CIA Study on Yemeni Unification
  4. Gause, Gregory, Saudi-Yemeni relations: domestic structures and foreign influence, Columbia University Press, 1990, page 98
  5. Hermann, Richard, Perceptions and behavior in Soviet foreign policy, University of Pittsburgh Pre, 1985, page 152
  6. Hoagland, Edward, Balancing Acts(չաշխատող հղում), Globe Pequot, 1999, page 218
  7. Interview with Al-Hamdani Middle East Research and Information Reports, February 1985
  8. Burrowes, Robert, Middle East dilemma: the politics and economics of Arab integration, Columbia University Press, 1999, pages 187 to 210
  9. Whitaker, Brian, The Birth of Modern Yemen Արխիվացված 2011-01-23 Wayback Machine, e-book available at Al-Bab, 1979
  10. CIA, page 3
  11. Enders, Klaus-Stefan, Republic of Yemen: selected issues, International Monetary Fund Report, 2001
  12. Enders, 2001, page 10
  13. May 2009 speech by former South Yemen President Ali Salim al-Beidh Արխիվացված 2012-07-12 archive.today
  14. Enders, Klaus-Stefan, Yemen in the 1990s: from unification to economic reform, International Monetary Fund, 2002, page 4
  15. Foad, Hisham, The Effect of the Gulf War on Migration and Remittances Արխիվացված 2012-03-15 Wayback Machine, Department of Economics paper, San Diego State University, December 2009
  16. Whitaker, Brian, Pawns of War live in forgotten Yemen camps Արխիվացված 2010-11-19 Wayback Machine, The Guardian, repreinted in Al-Bab, 7 January 1993
  17. Hedges, Chris, In Yemen's Civil War, South Fights On, Gloomily, New York Times, May 16, 1994
  18. Haley Edwards, "In south of Yemen, talk of rebellion is rife" in Los Angeles Times (May 18, 2010) at page 3.
  19. «Is South Yemen Preparing to Declare Independence?». Time. 2011 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  20. In a joint letter to the UN Secretary-General sent just prior to unification, the Ministers of Foreign affairs of North and South Yemen stated that "All treaties and agreements concluded between either the Yemen Arab Republic or the People's Democratic Republic of Yemen and other States and international organizations in accordance with international law which are in force on 22 May 1990 will remain in effect, and international relations existing on 22 May 1990 between the People's Democratic Republic of Yemen and the Yemen Arab Republic and other States will continue."Bühler, Konrad (2001). State Succession and Membership in International Organizations. Martinus Nijhoff Publisher.