Եղիշե Գաֆթանյան
Արտաքին տեսք
Եղիշե Գաֆթանյան | |
---|---|
Ծնվել է | 1828 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1913 |
Մասնագիտություն | պատմաբան, թարգմանիչ և բանասեր |
Եղիշե Գաֆթանյան (1828, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1913), հայ բանասեր, պատմաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է նախ ծննդավայրում, ապա՝ Վիեննայի Մխիթարյանների վանքում։ 1860 թվականին Վիեննայում տպագրել է «Պատմություն հին և նոր կտակարանաց» գիրքը, որի Գ տպագրությունը կատարվել է 1883 թվականին։ Այնուհետև լույս է տեսել նրա «Բովանդակություն գիտությանց և արվեստից, որ է բնական, բարոյական, պատմական, ուսումնական ու արվեստական գիտելյաց համառոտ նկարագիրը» գիրքը։ Կազմել է ֆրանսերեն ընթերցանության մի դասագիրք «Սկզբնական ընթերցվածք, գաղիերեն և հայերեն բառարան մեկնությամբ» վերնագրով։ Աշխատակցել է մամուլին, կատարել թարգմանություններ[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 238.