Եղիշե Գաֆթանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եղիշե Գաֆթանյան
Ծնվել է 1828
Ծննդավայր Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է 1913
Ազգություն հայ
Մասնագիտություն պատմաբան, թարգմանիչ և բանասեր

Եղիշե Գաֆթանյան (1828 - 1913), հայ բանասեր, պատմաբան։

Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է նախ ծննդավայրում, ապա՝ Վիեննայի Մխիթարյանների վանքում։ 1860 թվականին Վիեննայում տպագրել է «Պատմություն հին և նոր կտակարանաց» գիրքը, որի Գ տպագրությունը կատարվել է 1883 թվականին։ Այնուհետև լույս է տեսել նրա «Բովանդակություն գիտությանց և արվեստից, որ է բնական, բարոյական, պատմական, ուսումնական ու արվեստական գիտելյաց համառոտ նկարագիրը» գիրքը։ Կազմել է ֆրանսերեն ընթերցանության մի դասագիրք «Սկզբնական ընթերցվածք, գաղիերեն և հայերեն բառարան մեկնությամբ» վերնագրով։ Աշխատակցել է մամուլին, կատարել թարգմանություններ[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 238