Եղեգն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Եղեգն սովորական | |
Եղեգն սովորական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ենթաընտանիք | Եղեգնաբուսայիններ (Arundinoideae) |
Տրիբա | Arundineae |
Ցեղ | Եղեգ (Phragmites) |
Տեսակ | Եղեգն սովորական (P. australis) |
Միջազգային անվանում | |
Phragmites australis | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Եղեգն սովորական, Phragmites communis, դաշտավլուկազգիների կամ հացազգիների ընտանիքին պատկանող բազմամյա միաշաքիլավոր բույս է։ Ի սկզբանե աճել է ճահիճներում և գետափնյա հողատեսքերում, սակայն վաղուց ի վեր տեղափոխվել է ճահճացման ենթակա և աղակալած հողատեսքերի վրա` հաճախ աղբոտելով ցանքերը։
Եղեգը բանահյուսության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնամեջ ցողունից պատրաստում են ժողովրդական գործիք՝ շվի։ Եղեգնի դիմացկունությունը գովերգվում է ժողովրդական երգերում։ Չար հողմը կործանում է ամեն ինչ և մերկ դաշտում մնում է միայն եղեգը։
Ժողովրդական բանահյուսության մեջ եղեգնը նաև ճշմարտախոսության խորհրդանիշ է։ Լալայանցի կողմից Աղապատրուշ գյուղում (Տամջլու, Մռավյան) գրի առնված «Թագավորը պոզ ունի» հեքիաթում շվին է ի վերջո բացահայտում ճշմարտությունը։
Ձևաբանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղեգնի հիմնական կոճղարմատը մինչև 60 սմ խորանում է հողի մեջ, կողային կոճղարմատները տարածվում են հորիզոնական ուղղությամբ 2-3 մ երկարությամբ, և մոտավորապես նույն բարձրությունն ունի ցողունը։ Տերևները տեղակայված են ցողունի ողջ երկայնքով, կոշտ են, երկար նշտարաձև, սուր, կտրող եզրերով, լայնությունը հասնում է 5 սմ։ Ցողունի գագաթային մասում զարգանում է խիտ հուրանաձև՝ մինչև 40 սմ երկարությամբ և 5-12 սմ լայնքով ծաղկափթթությունը, որն ընդգրկում է 1000-2000 ծաղիկ։ Սերմերը մազապատ են, կարող են տարածվել քամու և ջրի միջոցով։ Բազմանում է սերմերի և կոճղարմատների բողբոջների միջոցով։
Կոճղարմատները պարունակում են 50 տոկոս օսլա, 15 տոկոս ածխաջրեր, մինչև 32 տոկոս կոշտ բջջանյութ։ Համեղ են և քաղցր, ուտելի են թե՛ հում և թե՛ ջերմային մշակման ենթարկված վիճակում։ Սովի տարիներին կոճղարմատին ավելացրել են 10 տոկոս ցորենի ալյուր և հաց թխել։ Շատ վայրերում օգտագործվում է որպես շինանյութ։
Օգտակար հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի քրտնամուղ, միզամուղ, ջերմիջեցնող հատկություններ։ Կիրառվում է բարձր ջերմության, երիկամների և միզապարկի հիվանդությունների, այտուցման դեպքում։ Մանր մանրացրած արմատներն օգնում են ձկից թունավորված հիվանդներին։
Կերեք 30-60 գ՝ օրը 2-4 անգամ։
Թուրմ. 4 ճ/գ մանրացրած ցողունը և տերևը 1 ժամ թրմեք 500 մլ եռջրում, տաք տեղում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ՝ օրը 4-5 անգամ։
Զգուշացում։ Կոճղարմատի երկարատև օգտագործումը կարող է առաջացնել փքվածություն և ցավեր որովայնում։
Ընթերցե՛ք «եղեգն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգն» հոդվածին։ |
|