Jump to content

Եկաբ Դուբուրս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկաբ Դուբուրս
լատիշ․՝ Jēkabs Duburs
Ծնվել էմարտի 27, 1866(1866-03-27)
ԾննդավայրVircava Parish, Doblen County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 17, 1916(1916-06-17)[1] (50 տարեկան)
Մահվան վայրHyvinkää, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՄեծ գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, թատերական ուսուցիչ, դրամատուրգ և թարգմանիչ

Եկաբ Դուբուրս (Jēkabs Duburs, մարտի 27, 1866(1866-03-27), Vircava Parish, Doblen County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - հունիսի 17, 1916(1916-06-17)[1], Hyvinkää, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն), լատվիացի դերասան, ռեժիսոր, երգիչ, թատերական մանկավարժ, դրամատուրգ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկաբ Դուբրուսը (իսկական անունը Եկաբ Արինիշ), ծնվել է 1866 թվականի մարտի 27֊ին Ռուսաստանում։

Սովորել է Միատվսկու ռեալական ուսումնարանում։ Մասնակցել է Միատվսկու լատիշական համայնքի կազմակերպմանը։ Եղել է դերասան և ռեժիսոր, իսկ 1903-1909 թվականների Ռիգայի լատիշական թատրոնի տնօրեն։ 1908-1909 թվականների ղեկավարել է  Ռիգայի նոր թատրոնը։1913-1915 թվականներին եղել է  լատիշական օպերայի ռեժիսոր իսկ 1915-1916 թվականների Մոսկվայի լատիշական թատրոնի տնօրեն և դերասան։ Լատիշական դրամատիկկան դասընթացների հիմանդիրն է եղել, թատերակն մանկավարժը և տնօրենը (1909-1916):

Մահացել է 1916 թվականի հունիսի 17֊ին  Խյուվինկա ֆիննական քաղաքում, որտեղ բուժման կուրսեր էր անցնում տեղական առողջատանը։ Թաղված է Ռիգայում, Մեծ գերեզմանատանը։

1966 թվականից լավագույն լատվիացի ռեժիսորներին տալիս են Եկաբ Դուբրուսի անվան մրցանակ։

Ավելի շատ հայտնի է Ռիգայի լատիշական թատրոնի բեմադրած պիեսներում իր խաղացած դերերով․ Ադոլֆ Ալունայի «Մոսես» (1887), Ռուդոլֆ Բլաումանիսի «Մոլորված որդին» (1893), «Տրինի Մեղքերը» (1896), «Ինդրան»֊ը Ֆրիդրիխ Շիլլերի «Լուիզա Միլլեր» (1893), Ասպազիի «Քրմուհի» (1894), Ուիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառական» (1894), «Համլետ» (1894), Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Ազատ հրաձիգ» (1900), Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի «Ֆաուստ» (1901), Գոտհոլդ Լեսսինգի «Իմաստուն Նաթանը» (1902), Հենրիխ Իբսենի «Ուրվական» 1908)։ Խաղացել է նաև Մոսկվայի Լատիշական թատրոնում։ Աննա Բրիգադերեի «Ռաուդիպետե» (1916), Ռուդոլֆ Բլաումանիսի «Մոլորված որդին» (1916)։ Ունեցել է նաև օպերային պարտիաներ Լատիշական օպերայում․ Անտոն Ռուբինշտեյնի «Դև» (1913), Ժորժ Բիզեի «Կարմեն» (1914)։

Եկաբ Դուբրուսը առաջինն էր, ով հանդես եկավ համերգային ծրագրով ներկայացնելով լատվիական ակադեմիական կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Յազեպ Վիտոլ Զալիտիսա, Էմիլս Դարզնիշ, Ալֆրեդ Կալնին։

Եկաբ Դուբրուսը եղել է պիեսների, թատրոնի մասին հրապարակային և քննադատական աշխատանքների, թարգմանությունների, բեմային ադապտացիաների հեղինակ։ Նա եղել է Եկաբա Օզոսլայի «Ուրվականների ժամը» լատիշական օպերայի առաջին լիբրետոն։ «Լատիշական հնչյունային այբուբենի» հեղինակն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Zeltmatis Duburа mūža riets. — R., 1926

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]