Ելենա Ջիոնատ
Ելենա Ջիոնատ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1888 |
Ծննդավայր | Bozieni, Քիշնևի շրջան, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ոչ շուտ քան 1937 |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Կրթություն | Օդեսայի ազգային համալսարան |
Մասնագիտություն | ակտիվիստ, ուսուցչուհի, լրագրող, հրապարակախոս, կանանց իրավունքների պաշտպան և սուֆրաժիստ |
Կուսակցություն | Peasants' Party? |
Անդամություն | Societatea Ortodoxă Națională a Femeilor Române? |
Ելենա Ջիոնատ (ռումիներեն՝ Elena Djionat, մայիսի 8, 1888, Bozieni, Քիշնևի շրջան, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - ոչ շուտ քան 1937), ռումինացի ուսուցչուհի, լրագրող, սուֆրաժիստ և կանանց իրավունքների պաշտպան։ Նա եղել է Բեսարաբիայի կանանց կազմակերպության (Organizatja Reuniunii Femeilor Basaribene) համահիմնադիրը և ղեկավարը 1928-1935 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենա Ջիոնատը ծնվել է 1888 թվականին Բոզիենի գյուղում, որն այդ ժամանակ գտնվում էր Ռուսական կայսրության տիրապետության տակ։
Ելենա Ջիոնատը երկու տարի սովորել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետում[1]։
1917 թվականի սեպտեմբերին Ելենա Ջիոնատը հիմնադրել է ռումինական առաջին դպրոցը Քիշնևում[2]։ 1919 թվականիս աշխատել է որպես ուսուցիչ, ապա դարձել տնօրեն տարրական դպրոցում՝ շարունակելով աշխատել այնտեղ մինչև 1935 թվականը։
Մանկավարժական գործունեությունից բացի Ելենա Ջիոնատը եղել է նաև ֆեմինիստական շարժման ակտիվիստ։
1928 թվականի նոյեմբերին Ելենա Ջիոնատն անցկացրել է լայնամասշտաբ ժողով Քիշնևում։ Հիմնադրել ու գլխավորել է Բեսարաբիայի կանանց կազմակերպությունը։
1927 թվականի վարչական բարեփոխումը ռումինացի կանանց թույլ է տվել մասնակցել երկրի քաղաքական կյանքին, ինչը նպաստել է կանանց հասարակական ակտիվության աճին[3]։
1933 թվականի հունիսի 18-19-ին տեղի է ունեցել Բեսարաբիայի կանաց առաջին համագումարը, որին հրավիրվել են պատվիրակներ ամբողջ երկրից։ Կոնգրեսը գլխավորել է Ելենա Ջիոնատը։
Իր նպատակներին հասնելու համար Ելենա Ջիոնատն անդամակցել է Ազգային գյուղացիական կուսակցությանը, ինչպես նաև հիմնադրել «Ֆեմինիստական շարժում» ամսագիրը, որի ստեղծումը ֆինանսավորել է սեփական միջոցներով[4]։
Բեսարաբիայի կանանց կազմակերպությունը ձևակերպել և Ռումինիայի թագավոր Կառոլ II-ին է փոխանցել դիմում, որում պահանջել է քաղաքական ու քաղաքացիական լիակատար հավասարություն բոլոր քաղաքացիների համար, անկախ սեռից, դասային պատկանելությունից, եկամուտներից կամ տիտղոսից, ինչպես նաև պահանջել է չեղարկել կանանց կրթության սահմանափակումները։
Ելենա Ջիոնատի գործունեությունն ու ճակատագիրը 1936 թվականից հետո անհայտ է[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1957-, Haan, Francisca de,. Biographical dictionary of women's movements and feminisms in Central, Eastern, and South Eastern Europe : 19th and 20th centuries (1st ed.). New York: Central European University Press. ISBN 9637326391.
{{cite book}}
:|last=
has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Maria Barbă, Elena Alistar – pedagog de vocație, prima femeie în sfatul țării, în Analele ştiinţifice ale universităţii de stat „B. P. Hasdeu" din Cahul, vol. x, 2014, p.» (PDF).
- ↑ «Familia Română» (PDF).
- ↑ «FAMILIA ROMÂNû (PDF).
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- A Biographical Dictionary of Women’s Movements and Feminismus in Central, Eastern and South Eastern Europe, 19th and 20th Centuries / [Eds.]: De Haan, F. — Daskalova, K.- Loutfi, A. Budapest — New York, Central European University Press 2006. 678 s. ISBN 963-7326-39-1
- Familia Română"
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Francisca de Haan, Krasimira Daskalova & Anna Loutfi: Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Easterna and South Eastern Europe, 19th and 20th centuries. Central European University Press, 2006