Ելենա Անկուդինովա
Ելենա Անկուդինովա | |
---|---|
Պետություն(ներ) | ԽՍՀՄ և Ղազախստան |
Ծննդյան ամսաթիվ | 1962[1][2] |
Ծննդավայր | Պավլոդար |
Կոչում | կանանց գրոսմայստեր[1] և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ |
ՖԻԴԵ համար | 13702114 |
365chess | Yelena_Ankudinova |
Chesstempo համար | 8870 |
ICCF համար | 8870 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 2010[3] և Կանանց շախմատային օլիմպիադա 2004[3] |
Yelena Ankudinova Վիքիպահեստում |
Ելենա Անատոլիևնա Անկուդինովա (1962[1][2], Պավլոդար) ղազախ, նախկին խորհրդային, շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր (2013), մեծահասակների աշխարհի չեմպիոն (50 տարեկան և բարձր, 2013), Ղազախստանի չեմպիոն (2015), շախմատի մարզիչ և մրցավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շախմատ խաղալ սովորել է վեց տարեկանում, հորից, որը եղել է իրավաբան և Պավլոդարի պատվավոր քաղաքացի։ Տասը տարեկանում հաճախել է շախմատի դպրոց և դարձել հանրապետության փոքր տարիքակիցների չեմպիոն։ 1978 թվականին սենսացիոն կերպով դարձել է Ղազախստանի ԽՍՀ սպարտակիադայի չեմպիոն՝ հետ թողնելով իրենից շախմատի վարպետներ Աիդա Մուսլիմովային և Տատյանա Ժիվաևային (Սերգեևա)։ Հետագայում մասնակցել է ԽՍՀՄ դպրոցականների սպարտակիադային, միութենական պատանեկան խաղերին և Խորհրդային Միության երեք պատանեկան առաջնություններին։ Նա անընդհատ հաղթել է Խորհրդային Միության հավաքականի ապագա անդամ Գուլնարա Սախատովային։
Ելենա Անկուդինովան 1985 թվականին ավարտել է ինստիտուտն ու որպես ինժեներ-էլեկտրիկ անցել աշխատանքի Ստեպնոգորսկում։ Ամուսնացել է 1992 թվականին, ունեցել դուստր, ինչի պատճառով 5 տարի չի մասնակցել մրցաշարերի[4]։
1997 թվականին Ելենա Անկուդինովան սկսել է նորից զբաղվել շախմատով։ 2000 թվականին նա դարձել Ղազախստանի փոխչեմպիոն, այդ նվաճումը նա կրկնել է 2004 թվականին, ընդգրկվել ազգային հավաքականի կազմում և 2004 թվականին մասնակցել Իապանիայում տեղի ունեցած Կանանց համաշխարհային օլիմպիադային։
2007 թվականին Ելենա Անկուդինովային շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում[5]։
2012 թվականին ղազախ շախմատիստուհին մասնակցել է Հունաստանում տեղի ունեցած 50 տարեկան և բարձր տարիքակիցների մեծահասակների շրջանի XXII աշխարհի առաջնությանը։ Անկուդինովան մինչև վերջին տուրը եղել է առաջատար, ոչ-ոքին երաշխավորվում էր նրա հաղթանակը մրցաշարում, սակայն գերմանացի Օլգա Լոպատինայի հետ խաղում նա պարտվել է հայտնվել 6-րդ տեղում[6]։
2013 թվականի նոյեմբերին Խորվաթիայի Օպատիա քաղաքում տեղի ունեցած մեծահասակների հերթական առաջնությունում Անկուդինովան դարձել է աշխարհի չեմպիոն։ Նա կես միավորով առաջ է անցել վրացի շախմատիստուհի Նոնա Գափրինդաշվիլիից[7][8]։ Այդ հաղթանակի համար ղազախ շախմատիստուհուն շնորհվել է կանանց միջազգային գրոսմայստերի կոչում[9]։
Մեկ տարի անց Կատերինիում (Հունաստան) տեղի ունեցած մեծահասակների հերթական առաջնությունում Ելենա Անկուդինովան նվաճել է արծաթե մեդալ։
2015 թվականի մայիսին նա առաջին անգամ դարձել է Ղազախստանի չեմպիոնուհի, հաջորդ տարի՝ փոխչեմպիոն, իսկ 2018 թվականի ապրիլին՝ բրոնզե մեդալակիր[10]։
2018 թվականի օգոստոսին Ղազախստանի մեծահասակների առաջնությունում նա ճանաչվել է չեմպիոն[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 FIDE Ratings and Statistics
- ↑ 2,0 2,1 chessgames.com — 2001.
- ↑ 3,0 3,1 OlimpBase
- ↑ Елена Анкудинова: «Неудача есть счастливая возможность попробовать ещё раз»(չաշխատող հղում)
- ↑ «Чемпионка мира по шахматам Елена АНКУДИНОВА: Компьютерные игры притупляют интеллект». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «22nd World Senior Chess Championship 2012 WOMEN SECTION». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «ЕЛЕНА АНКУДИНОВА ПРИНОСИТ СЛАВУ КАЗАХСТАНУ». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Елена Анкудинова — новый казахстанский гроссмейстер
- ↑ Елена Анкудинова — новый казахстанский гроссмейстер
- ↑ «Муртас Кажгалеев и Елена Анкундинова стали чемпионами Казахстана». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Стали известны чемпионы Казахстана среди сеньоров». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://ratings.fide.com/profile/13702114 Անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում
- https://www.chessgames.com/perl/chessplayer?pid=88958 Պարտիաները chessgames.com կայքում
- https://www.365chess.com/players/Yelena_Ankudinova Անձնական քարտը 365chess.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Անկուդինովա» հոդվածին։ |
|