Jump to content

Դրախտային փաստաթղթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիրով նշված են այն երկրները, որոնց ղեկավարների անունները կապված են փաստաթղթերի հետ

«Դրախտային փաստաթղթեր», «դրախտային դոսյե»[1] (անգլ.՝ Paradise Papers), գաղտնի տեղեկատվության արտահոսք, որը տեղի է ունեցել գերմանական Süddeutsche Zeitung թերթի կողմից։ Վերջինս բացահայտել էր նաև Պանամայի սկանդալը, որի արդյունքում Լրագրող հետաքննիչների միջազգային կոնսորցիումը սկսել է հետաքննությունը։ Այդ արտահոսքի արդյունքում պարզ են դարձել մի շարք քաղաքական գործիչների և հանրային այլ դեմքերի ակտիվների և մասնավոր սեփականության վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև Ֆեյսբուքի, Apple-ի, Microsoft-ի, EBay-ի, Glencore-ի, Uber-ի, Nike-ի, Walmart-ի, Allianz-ի, Siemens-ի, McDonald's-ի և Yahoo-ի ֆինանսական խարդախությունները։ Դրախտային փաստաթղթերը բաղկացած են 13 540 000 ներքին փաստաթղթերից[2]։ Հետաքննության առաջին արդյունքները հրապարակվել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին[3]։ Փաստաթղթերը ուսումնասիրվել են աշխարհի շուրջ 100 ԶԼՄ-ների լրագրողներ։

Գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը անանուն աղբյուրից ստացել է փաստաթղթեր, որոնց վրա աշխատել է Appleby ընկերությունը։

Իր ծավալով արտահոսքը գերազանցում է նախորդներին, այնպիսին, ինչպիսիք են ԱՄՆ-ի դիվանագիտական հեռագրերի արտահոսքը (1,7 ԳԲ), Offshore Leaks-ը (260 ԳԲ), Lux Leaks-ը (4 ԳԲ) և Swiss Leaks-ը (3,3 ԳԲ)։ Տվյալները հիմնականում բաղկացած են էլեկտրոնային նամակներից, PDF ֆորմատով նյութերից, լուսանկարներից և Appleby-ի տվյալների ներքին բազայից։ Փաստաթղթերը պարունակում են տեղեկատվություն 120 000 օֆշորային ընկերությունների գործունեության վերաբերյալ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Что мы узнали из новых утечек о налоговых секретах сверхбогатых». «Панорама» (ռուսերեն). Русская служба Би-би-си. 2017 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. Panorama, Команда програми (2017 թ․ նոյեմբերի 5). «"Райські папери": витік даних розкрив офшорні таємниці ультрабагатіїв». BBC Україна (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. «"Paradise Papers": оприлюднили офшорний компромат на представників світової еліти». Українська правда. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.