Դուերո
Դուերո (իսպ.՝ Duero [ˈdweɾo]), Դորու(պորտ.՝ Douro) կամ Դուրիուս (լատին․՝ Durius) գետը սկիզբ է առնում Իսպանիայի տարածքում և թափվում է Ատլանտյան օվկիանոս։ Պիրենեյան թերակղզու ամենախաշար գետերից մեկն է, ընդհանուր երկարությունը կազմում է 897 կմ։ Իսպանիայի տարածքում Դուերոն հոսում է Սորիա, Բուրգոս, Վալյադոլիդ, Սամորա, Սալամանկա պրովինցիաներով։ Գետը սահմանը հատում է Միրանդա դու Դորու քաղաքի շրջանում ու այնուհետև հոսում է Պորտուգալիայի տարածքով Դորու անվան տակ։ Գետի կրկնակի անվանումը, որպես կանոն, արտացոլվում է աշխարհագրական քարտեզների վրա։ Վտակներից են՝ Պիսուերգա, Տորմես։
Դորուի ակունքի շրջանում է տեղադրված Պորտուգալիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Պորտուն։
2001 թ. ՅՈՒՆԵՍԿՈ-ն Ալտու Դորու խաղաղագործական շրջանը Դորուի վերին հոսանքի շրջանում հայտարարեց որպես «Համաշխարհային ժառանգություն»։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումն առաջացել է կելտական Dur «գետ, ջուր» բառից[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.chduero.es/embalse-de-cuerda-del-pozo
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուերո» հոդվածին։ |
|