Դորոթի Վոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորոթի Վոն
Ծնվել էսեպտեմբերի 20, 1910(1910-09-20)[1][2]
Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[2]
Մահացել էնոյեմբերի 10, 2008(2008-11-10)[1][2] (98 տարեկան)
Հեմփթոն, Վիրջինիա, ԱՄՆ[1]
Բնակության վայր(եր)Նյուփորտ Նյուս
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացիներ և աֆրոամերիկացի
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ծրագրավորող և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)ՆԱՍԱ[1][3] և Օդագնացության ազգային խորհրդատվական կոմիտե
Գործունեության ոլորտմաթեմատիկա[4] և ծրագրավորում[4]
Ալմա մատերՈւիլբերֆորսի համալսարան (1929)[1]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4]
 Dorothy Vaughan Վիքիպահեստում

Դորոթի Վոն (անգլ.՝ Dorothy Vaughan, սեպտեմբերի 20, 1910(1910-09-20)[1][2], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[2] - նոյեմբերի 10, 2008(2008-11-10)[1][2], Հեմփթոն, Վիրջինիա, ԱՄՆ[1]), աֆրոամերիկացի մաթեմատիկոս, ով աշխատել է Օդագնացության ազգային խորհրդատվական կոմիտեում (NACA), որը հանդիսանում է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) իրավահաջորդը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ձախից աջ՝ Դորոթի Վոն, Լեսլի Հանթեր, Վիվիան Ադեր, հետևի շարքում կանգնածներ՝ Մարգարեթ Ռայդենաուեր, Շառլոտ Քրեյդոն [1]

Վոնն աշխատել է որպես մաթեմատիկայի ուսուցիչ Վիրջինիա նահանգի Ֆարմվիլի «Ռոբերտ Ռուսա Մոնտոն» ավագ դպրոցում։ 1943 թվականից սկսել է աշխատել ՆԱՍԱ-ի Լենգլի հետազոտական կենտրոնի լաբորատորիայում[5]։ 1949 թվականին դարձել է աֆրոամերիկացի կին մաթեմատիկոսներից կազմված «West Area Computers» խմբի ղեկավարը[6]։ Նախքան Լենգլիի թռիչքային հետազոտական բաժին տեղափոխվելը Կատրին Ջոնսոնն աշխատանքի է նշանակվել Վոնի խմբում։

Օդագնացության ազգային խորհրդատվական կոմիտեում (NACA) աշխատելուց հետո Վոնը շարունակել է աշխատանքը Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունում (NASA)՝ իր հետագա գործունեության ընթացքում մասնագիտանալով էլեկտրոնային ծրագրերի և «Ֆորտրան» բարձր մակարդակի ծրագրավորման լեզվի ուսումնասիրությունների մեջ։ Աշխատել է Լենգլիի հետազոտական կենտրոնի վերլուծության և հաշվառման բաժնում, Ութլոպսսում (Wallops Flight Facility) մասնակցել է «Սքօութ ծրագրի» (Solid Controlled Orbital Utility Test system) փորձարկմանը[7]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆԱՍԱ-ից թոշակավորվել է 1971 թվականին, մահացել է 2008 թվականի նոյեմբերի 10-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Dorothy J. Vaughan // Daily PressHampton: 2008. — ISSN 2767-5971
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Encyclopædia Britannica
  3. Dorothy Vaughan
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. «Dorothy Vaughan Obituary - Hampton, VA - Daily Press». Daily Press.
  6. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
  7. «The Women In Aeronautical Research- Beverly Golemba, 1990» (PDF). NASA.