Դոմինիկ Օ'Բրայեն
Դոմինիկ Օ'Բրայեն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1957[1] (67 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | հեղինակ և mnemonist |
Dominic O'Brien Վիքիպահեստում |
Դոմինիկ Օ'Բրայեն (օգոստոսի 10, 1957[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), մնեմոնիկայի բրիտանացի վարպետ և հիշողությանն առնչվող գրքերի հեղինակ։ Հիշողության աշխարհի առաջնության ութակի չեմպիոն է։ Աշխատում է որպես մարզիչ Peak Performance Training-ում։
Նա սկսել է զարգացնել մնեմոնիկայի իր տեխնիկան 1987 թվականից, երբ տեսել է, որ Քրեյթոն Քարվելոն կարողանում է մտապահել 52 խաղաքարտից բաղկացած տուփի խաղաքարտերի դասավորությունը BBC հեռուստատեսությամբ ընթացող Ռեկորդակիրներ ծրագրում՝ երեք րոպեից քիչ ժամանակահատվածում։ Թվերը մտապահելու համար Օ'Բրայենն ստեղծել է մնեմոնիկայի դոմինիկյան համակարգը, որը նման է ֆոնետիկ թվային համակարգին (մենոնիկայի գլխավոր համակարգ)։ Օ'Բրայենը գրել է գրքեր մտապահման տեխնիկաների մասին։ Այդ գրքերից են՝ «Ինչպե՞ս զարգացնել կատարյալ հիշողություն», «Քվանտային հիշողության ուժը», «Սովորել հիշել», «Ինչպե՞ս հանձնել քննությունները», «Հաղթող ձեռքը» և «Զարմանալի հիշողության տուփը»։
Նա դասախոսություններ է կարդում հիշողության զարգացման թեմայով։ Հյուրընկալվել է նաև տարբեր հեռուստահաղորդումներում, ինչպիսին է The Human Body[2]:
2002 թվականի մայիսի մեկին Դոմինիկ Օ'Բրայենը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում պատահական դասավորությամբ 2808 խաղաքարտերից յուրաքանչյուրը մեկ անգամ տեսնելուց հետո մտապահելու համար (54 տուփ)։ Նա կարողացավ ճշգրտորեն դասավորել խաղաքարտերը՝ թույլ տալով միայն ութ սխալ, որոնցից չորսն ուղղեց անմիջապես այն բանից հետո, երբ իմացավ, որ սխալ է դասավորել[3]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինչպե՞ս զարգացնել կատարյալ հիշողություն (1993) 1-857931-06-8
- Ինչպե՞ս հանձնել քննությունները (1995 թվականի ապրիլի 6) 0-7472-5047-2
- Առաջնակարգ հիշողության ուժը (Գրքեր 1–4) (1997)
- Սովորել հիշել (2000) 1-900131-93-5
- Քվանտային հիշողության ուժը (2001 թվականի հոնվար) 1-905453-66-3
- Զարմանալի հիշողության տուփը (2001 թվականի սեպտեմբերի 27) 1-903296-30-7
- Երբեք չմոռանալ թիվ կամ ամսաթիվ (2002 թվականի հուլիս) 0-8118-3635-5
- Երբեք չմոռանալ անուն կամ դեմք (2002 թվականի սեպտեմբեր) 0-8118-3634-7
- Երբեք չմոռանալ ելույթը (2003 թվականի օգոստոսի 21) 1-904292-50-X
- Երբեք չմոռանալ փաստեր և թվեր (2003 թվականի օգոստոսի 21) 1-904292-51-8
- Զարմանալի հիշողության հավաքածուն ( 2005 թվականի հոկտեմբերի 13) 1-84483-168-X
- Ինչպե՞ս զարգացնել փայլուն հիշողություն շաբաթ առ շաբաթ (2005 թվականի նոյեմբեր) 1-84483-153-1
- Ինչպե՞ս բարելավել հիշողությունը (2010 թվականի փետրվարի 16)
- Կարող եք ունենալ զարմանալի հիշողություն (2011 թվականի մայիս) 978-1-907486-97-5
- Փայլուն հիշողության գործիք (2012 թվականի հունիսի 5) 978-1-780281-19-3
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.babelio.com/auteur/-/283301
- ↑ http://www.peakperformancetraining.org/sitefiles/trainers.htm
- ↑ Neporent, Liz (2009 թ․ հուլիս). «Memory Tips from Dominic O'Brien». AOL Health. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2009 թ․ հուլիս-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Օ'Բրայեն» հոդվածին։ |
|