Jump to content

Դոմինիկ Սկուտեցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմինիկ Սկուտեցկի
Ծնվել էփետրվարի 14, 1849(1849-02-14)[1][2]
ԾննդավայրGajary, Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա
Վախճանվել էմարտի 13, 1921(1921-03-13)[3][4][1][…] (72 տարեկան)
Մահվան վայրԲանկա Բիստրիկա, Սլովակիա[3]
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Չեխոսլովակիա
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ԶավակներKarola Skutecká? և Alexander Skutecký?
 Döme Skuteczky Վիքիպահեստում

Դոմենիկ (Դոմենիկա) Սկուտեցկի (սլովակ.՝ Dominik Skutecký, փետրվարի 14, 1849(1849-02-14)[1][2], Gajary, Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա - մարտի 13, 1921(1921-03-13)[3][4][1][…], Բանկա Բիստրիկա, Սլովակիա[3]), սլովակ գեղանկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ. Սկուտեցկին 1863 թվականից ապրել է Վիեննայում, որտեղ նա հաճախել է քանդակագործ Դ. Մեյկսների դասերին։ 1865-1866 թվականներին սովորել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիային կից մասնավոր գեղարվեստական դպրոցում, այնուհետև շարունակել է ուսումը պրոֆեսորներ Կ. Վյուրզինգերի, Ե. Ենխերտի և Կ. Բլասսի մոտ, որն ավարտել է 1867 թվականին։

Ուսումն ավարտելուց հետո հաստատվել է Վենետիկում, Իտալիայում։ Գործնական հմտություններ է ձեռք բերել Գեղեցիկ արվեստների իրական ակադեմիայի՝ Պ. Մոլմենտիգոյի պատմական գեղանկարչության դասարանում։

Այնուհետև ընդունվել է Մյունխենի գեղեցիկ արվեստների ակադեմիա, որտեղ հինգ ամիսների ընթացքում ծանոթացել ու ուսումնասիրել է նատուրալիզմի և լումինիզմի ժամանակակից գեղարվեստական ուղղությունները։

1889 թվականին վերադարձել է հայրենիք և հաստատվել է Բանսկա-Բիստրիցեում, որը դարձել է գեղանկարչի հիմնական աշխատատեղը։

Նրա դուստրը՝ Կարոլա Սկուտեցկայա-Կարվաշովան, նույնպես նկարչուհի է դարձել, իսկ որդին՝ Ալեքսանդր Սկուտեցկին, դարձել է հայտնի ճարտարապետ։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմինիկ Սկուտեցկին համարվում է 19-րդ դարի վերջի-20-րդ դարի սկզբի Սլովակիայի ամենահայտնի նկարիչներից մեկը։ Ժանրային նկարների, դիմանկարների ու բնանկարների հեղինակ է։

Լինելով գեղանկարչության մեջ վենետիկյան ոճի ներկայացուցիչ՝ Դ. Սկուտեցկին պատկերել է ժողովրդական կյանքի տեսարաններ, նկարել է սլովակ պարզ մարդկանց («Դարբնոցում», «Բանսկա-Բիստրիցեի շուկան», 1889, Սլովակիայի ազգային պատկերասրահ, Բրատիսլավա)։

Նկարչի ստեղծագործությանը հատուկ էր ստեղծվող կերպարների ժողովրդավարությունն ու ռեալիզմը, միջավայրը բնական, առանց ավելորդությունների ներկայացնելու ձգտումը։ Նկարչի կողմից ստեղծված կտավները հիմնված են նրա ակադեմիական փորձի և իտալական նուրբ վարպետության ավանդույթների վրա։

Սկուտեցկին նշանակալի դեր է խաղացել Բանսկա-Բիստրիցայի մշակութային կյանքում։ 1902 թվականին նրա կողմից ցուցահանդես է կազմակերպվել, որտեղ ցուցադրվել են ավելի քան 120 ստեղծագործություններ։ Նրա նկարները գտնվում են շատ երկրների հավաքածուներում, գեղարվեստական թանգարաններում ու պատկերասրահներում, մասնավոր հավաքածուներում[5]։

Բանսկա-Բիստրիցայի պետական պատկերասրահում կազմակերպվել է հատուկ ցուցահանդես, որը նվիրված է եղել Դոմինիկ Սկուտեցկու ստեղծագործությանը։

  • Կայսր Մաքսիմիլիանը թելադրում է իր հուշերը (1867)
  • Ինքնանկար (1868)
  • Իտալուհի շիկահերը (մոտ 1869)
  • Բնանկար Զոխորի մոտ (1872)
  • Սեսիլիա Լվովայի դիմանկարը (1874)
  • Շուկա Բանսկա-Բիստրիցեում (1890)
  • Ֆրանց Իոսիֆ Առաջինի դիմանկարը (1895)
  • Երեկոն Հին սարերում (1898)
  • Կնոջ դիմանկարը (1886)
  • Դարբնոց Հին սարերում
  • Սիրուն խառնաշփոթ
  • Աղավնիներով տիկինը
  • Կաթսաների կռում
  • Թղթե ամրոց և այլն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Tilkovský, V. Dominik Skutecký: Život a díelo. Bratislava, 1954.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Սկուտեցկի» հոդվածին։