Դմիտրի Չեռնով
Արտաքին տեսք
Դմիտրի Չեռնով ռուս.՝ Дмитрий Константинович Чернов | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1839[1] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հունվարի 2, 1921[1][2] (81 տարեկան) Յալթա, Տավրիկյան նահանգ, Խորհրդային Ռուսաստան[2] |
Գերեզման | Polikur cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ՌԽՖՍՀ |
Մասնագիտություն | գյուտարար, մետաղագործ և ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ |
Ալմա մատեր | Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ (1858) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
Պարգևներ | |
Dmitry Konstantinovich Chernov Վիքիպահեստում |
Դմիտրի Կոնստանտինովիչ Չեռնով (հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1839[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 2, 1921[1][2], Յալթա, Տավրիկյան նահանգ, Խորհրդային Ռուսաստան[2]), մետալուրգիայի, մետաղագիտության, մետաղների ջերմային մշակման բնագավառի ռուս գիտնական։
Ուսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Պետերբուրգի գործնական տեխնոլոգիական ինստիտուտը (1858)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1889 թվականից՝ Միխայլովսկի հրետանային ակադեմիայի պրոֆեսոր
- 1868 թվականին հայտնագործել է պողպատի ֆազային փոխակերպումների կրիտիկական կետերը (հայտնի են Չեռնովի կետեր անվամբ)
- Բացահայտել է ջերմային մշակման ազդեցությունը պողպատի կառուցվածքի և հատկությունների վրա, սահմանել պողպատի ձուլուկի բյուրեղացման տեսություն, ուսումնասիրել բյուրեղների գոյացման և աճման պրոցեսը
- Պողպատի մետալուրգիայի առաջընթացի համար կարևոր նշանակություն ունեցան Չեռնովի մետալուրգիական պրոցեսների ինտենսիվացման և արտադրության տեխնիկայի կատարելագործման բնագավառի աշխատությունները
- Աշխատանքներ է կատարել ձուլածո պողպատի արտադրության կոնվերտերային եղանակի կատարելագործման, հրետանային արտադրության զարգացման ուղղությամբ
- Չեռնովը ժամանակակից մետաղագիտության ռուս մետալուրգների և մետաղագետների խոշոր գիտական դպրոցի հիմնադիրն է։
- Ընտրվել է Ռուսական մետալուրգիական ընկերության պատվավոր անդամ, Երկաթի և պողպատի անգլիական ինստիտուտի պատվավոր փոխնախագահ, Լեռնային ինժեներների ամերիկյան ինստիտուտի և ռուսական ու արտասահմանյան այլ գիտական հաստատությունների պատվավոր անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Чернов Дмитрий Константинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Չեռնով» հոդվածին։ |
|