Դմիտրի Ուլյանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Ուլյանով
Дмитрий Ульянов
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 4 (16), 1874
ԾննդավայրՈւլյանովսկ
Մահացել էհուլիսի 16, 1943(1943-07-16) (68 տարեկան)
Մահվան վայրԳորկի Լենինսկիե, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԴորպատի կայսերական համալսարան
Մասնագիտությունբժիշկ, հեղափոխական, լրագրող, հիշատակագիր, քաղաքական գործիչ և combat medic
ԱշխատավայրԻ․Վ․ Ստալինի անվան Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարան, Crimean truth?, Յա․ Սվերդլովի անվան կոմունիստական համալսարան և Lenin Museum in Moscow?
Ծնողներհայր՝ Իլյա Ուլյանով, մայր՝ Մարիա Ալեքսանդրովնա Ուլյանովա
Զբաղեցրած պաշտոններPrime Minister of Crimea?
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունAll-Union Society of Old Bolsheviks?
ԵրեխաներOlga Ulyanova?
 Dmitry Ulyanov Վիքիպահեստում

Դմիտրի Իլյիչ Ուլյանով (ռուս.՝ Дмитрий Ильич Ульянов, օգոստոսի 4 (16), 1874, Ուլյանովսկ - հուլիսի 16, 1943(1943-07-16), Գորկի Լենինսկիե, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանյան հեղափոխական շարժման գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1903 թ.-ից, հեղափոխական շարժմանը մասնակցել է 1894 թ.-ից։ Վ․ Ի․ Լենինի կրտսեր եղբայրը։ 1901 թ.-ին ավարտել է Յուրևի (Տարտու) համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1902 թ.-ից, որպես բժիշկ աշխատել է Ռուսաստանի հարավային շրջաններում։ 1903 թ.-ին հեղափոխական աշխատանքներ է կատարել Տուլայում, եղել է ՌՍԴԲԿ 2-րդ համագումարի պատգամավոր, ապա ՌԱԴԲԿ գործակալը Կիևում։ Բազմիցս ձերբակալվել է։ 1905-1907 թթ.-ի հեղափոխության տարիներին որպես բժիշկ աշխատել է Սիմբիրսկում, եղել է Ռսդբկ տեղի կոմիտեի անդամ։

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին որպես զինվորական բժիշկ ծառայել է Սևաստոպոլում, Օդեսայում, ռոմեական ռազմաճակատի սանվարչությունում, միաժամանակ կատարել է հեղինակ աշխատանք։ Մասնակցել է Ղրիմում սովետական իշխանության համար պայքարին։ 1917 թ.-ի դեկտեմբերից՝ ՌՍԴԲ(բ) կ Տավրիկյան կոմիտեի անդամ։ 1918-1919 թթ.-ին եղել է Ղրիմի կուսակցական ընդհատակում։ 1919 թ.-ին՝ ՌԴԲԿ Եվպատորիայի կոմիտեի, հեղկոմի անդամ, Ղրիմի ԺԿԽ նախագահի տեղակալ։ 1920-1921 թթ.-ին՝ ՌԴԲԿ Ղրիմի մարզկոմի և հեղկոմի անդամ։ Ուլյանովմսա Ուլյանով 1921 թ.-ից աշխատել է Մոսկվայում՝ առողջապահության ժողկոմատում, Ցա. Մ․ Սվերդլուլի անվանում կոմունիստական համալսարանում, 1933 թ.-ից՝ Կրեմլի սանվարչության պոլիկլինիկայի գիտական բաժանմունքում։ Աշխատել է նաև Վ․ Ի․ Լենինի կենտրոնական թանգարանում։ 1941-1942 թթ.-ին ապրել է Ուլյանովսկում, ապա՝ Մոսկվայում։ Կուսակցության 1994-19 համագումարների պատգամավոր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Ուլյանով» հոդվածին։