Դիվնա Վեկովիչ
Դիվնա Վեկովիչ | |
---|---|
Ծնվել է | 1886[1][2][3] |
Ծննդավայր | Lužac, Principality of Montenegro |
Վախճանվել է | 1944[1][2][3] |
Վախճանի վայր | Zidani Most, Laško Municipality, Սլովենիա[2] |
Մասնագիտություն | բժիշկ և թարգմանչուհի |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Principality of Montenegro և Հարավսլավիայի Թագավորություն |
Դիվնա Վեկովիչ (1886[1][2][3], Lužac, Principality of Montenegro - 1944[1][2][3], Zidani Most, Laško Municipality, Սլովենիա[2]), Չեռնոգորիայի առաջին կրթված մանկաբարձուհին և ատամնաբույժը, գրականության դոկտոր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բժիշկ լինելուց բացի Վեկովիչը եղել է նաև գրական թարգմանիչ։ Որպես թարգմանչուհի նա առաջինն է թարգմանել «Լեռների ծաղկեպսակը» (հայտնի է նաև որպես «Պսակի լեռը) սերբերենից ֆրանսերեն։ Այդ ստեղծագործությունը Չեռնոգորիայի գրականության մեջ հայտնի բանաստեղծություն և պիես է։ Դիվնա Վեկովիչը թարգմանել է նաև շատ այլ բանաստեղծություններ։ Նա նաև ֆրանս-սերբերեն բառարանի հեղինակ է։
Մինչև մահը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, շարունակել է իր աշխատանքը որպես բժիշկ[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիվնա Վեկովիչը ծնվել է 1886 թվականին Բերանեի մոտ գտնվող Լուժաց գյուղում՝ սերբ ընտանիքում։ Ուրոսի և Տոլա Վեկովիչի յոթ երեխաներից վեցերորդն էր։ Ավարտել է Ջուրջևի-Ստուպովի մենաստանի տարրական դպրոցը, այնուհետև՝ Սկոպիեի տարրական դպրոցը և Ցետինեայի Կանանց ինստիտուտը[5]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես տաղանդավոր աշակերտ՝ արքայազն Նիկոլան նրան ուղարկել է ուսանելու Փարիզ և շնորհել Չեռնոգորիայի Իշխանության կրթաթոշակ։ Որպես գերազանց ուսանող և իր սերնդի լավագույններից մեկը՝ Դիվնան եղել է Ցետինեի Կանանց ինստիտուտի կրթաթոշակառու։ Սորբոնում 1907 թվականին ավարտել է բժշկական ֆակուլտետը և դարձել բժիշկ։
Վեկովիչը Միջազգային Կարմիր Խաչի անդամ էր։ Նա Չեռնոգորիա է վերադարձել 1939 թվականին[6]։ Ֆրանսիայում սովորելու պահից մինչև վերադարձը հիմնականում ապրել է Փարիզում, բարելավել է ֆրանսերենի իմացությունը[5]։ Մանկաբարձական դպրոցի և ատամնաբուժական դպրոցի նախապատրաստական դասարանն ավարտելու մասին պաշտոնական տվյալներ չկան։ Սորբոնում սովորելու և բժշկական ֆակուլտետ ընդունվելու համար կրթաթոշակի պաշտոնական վկայական չկա։ Այս տեղեկությունը տրամադրել են նրա մերձավորները, իսկ Դիվնա Վեկովիչին պատկանող փաստաթղթերը ոչնչացվել են 1945 թվականին[7]։
1926 թվականին Բելգրադում պաշտպանել է գրականության դոկտորական ատենախոսություն[5]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին Ջուրջևի-Ստուպովի վանքի հարևանությամբ բացվել է Ազգային խոհանոց, որը խորհրդանշականորեն կրում է Դիվնա Վեկովիչի անունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 WomenWriters
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 NUKAT — 2002.
- ↑ Martinović M.; Jokanović V. (2006). «[Divna Veković (1886–1944)--the first woman physician in Montenegro]». Med Pregl. 59 (7–8): 391–3. doi:10.2298/mpns0608391m. PMID 17140043.
- ↑ 5,0 5,1 5,2 «Prva ljekarka u Crnoj Gori – Divna Veković (1886-1994)». medical. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «VEKOVIĆ DIVNA». Muzej žena Crne Gore. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Dabižinović 2017, էջ. 59—61
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Матић, Љиљана (1991). «Његошев "Горски вијенац" у француском преводу Дивне Вековић». Научни састанак слависта у Вукове дане. 18.2.: 309–315.
- Мартиновић, Марина; Јокановић, Владимир (2006). «Дивна Вековић (1886-1944), прва лекарка у Црној Гори». Медицински преглед : повремено издање Српског лекарског друштва-подружнице за Војводину. God. 59, br. 7/8: 391–393. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- Raketić, Vukosav (2012). Divna Veković heroina velikog srca. Andrijevica: Udruženje srpskih književnika u otadžbini i rasejanju-Beograd. Ogranak za Crnu Goru- Andrijevica.
- Dabižinović, Ervina (2017). DISKURSI O ŽENAMA BOKE KOTORSKE: RODNI IDENTITETI (1815-2015) : Doktorska disertacija (PDF). Novi Sad: UNIVERZITET U NOVOM SADU ASOCIJACIJA CENTARA ZA INTERDISCIPLINARNE I MULTIDISCIPLINARNE STUDIJE I ISTRAŽIVANJA – ACIMSI CENTAR ZA RODNE STUDIJE. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- Вешовић, Радослав Јагош (1935). Племе Васојевићи : у вези са историјом Црне Горе и племенским животом сусједних брда. Сарајево: Државна штампарија.