Դին Քեյմեն
Դին Քեյմեն անգլ.՝ Dean L. Kamen | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1951[1][2] (73 տարեկան) Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ |
Բնակության վայր(եր) | Bedford? և North Dumpling Island? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և գյուտարար |
Անդամակցություն | USA Science and Engineering Festival?, Ճարտարագիտական ազգային ակադեմիա և XPRIZE Foundation? |
Ալմա մատեր | Worcester Polytechnic Institute?, Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտ և South Side High School? |
Գիտական աստիճան | Doctor of Engineering (honorary)? (մայիսի 17, 1996) և Doctor of Engineering (honorary)? (2001) |
Պարգևներ | |
Հայր | Jack Kamen? |
Dean Kamen Վիքիպահեստում |
Դին Քեյմեն (անգլ.՝ Dean L. Kamen;ապրիլի 5, 1951[1][2], Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գյուտարար, DEKA գիտահետազոտական կազմակերպության նախագահ, «Սեգվեյ» գիրոսկոպների վրա ինքնաշարժիչի մտքի հեղիանակը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դինը չորս երեխաներից մեկն է, ծնվել է Ջեք և Էվելին Քեյմենների հրեական ընտանիքում, Նյու Յորքի Լոնգ Այլենդ շրջանում։
Նրա հայրը՝ Ջեք Քեյմենը (1920-2008) կոմիքսների նակարազարդող էր։
Դինի մեծ եղբայրը՝ Բարտոնը, մանկաբուժության և դեղաբանության պրոֆեսորը, ղեկավարել է ուռուցքաբանական կլինիկա Նյու Յորքում (Cancer Institute of New Jersey)։
Դինը դեռ դպրոցում մշակել է գունաերաժշտական համակարգը։ Սովորել է Վուսթերի պոլիտեխնիկական ինստիտուտում, սակայն չի ավարտել այն։
Կարիերան սկսել է որպես բժշկական փորձասարքերի գյուտարար․ ավտոմատ ներարկիչ դիաբետով հիվանդների համար, որը կախված է գոտուց և որոշակի ժամանակահատված ներարկումներ է կատարում, սարք դիալիզի համար, որը բժիշկը կարող է վերահսկել հեռախոսով և այլն։
Հիմնադրել է DEKA Research & Development Corp կազմակերպությունը։ Դարձել է աշխարհահռչակ «Սեգվեյ» էլեկտրական ինքնաշարժիչի հայտնագործությամբ։
Ստեղծել է հաշմանդամների համար կատարելագործված բազկաթոռ գիրոսկոպների վրա։
1989 թվականին Դին Քեյմենը հիմնադրել է FIRST կազմակերպությունը, որպեսզի ոգեշնչի աշակերտներին կատարելագործել նոր տեխնոլոգիաների ծրագրավորման և յուրացման ոլորտը։ 1992 թվականից FIRST կազմակերպությունը անկացնում է ռոբոտատեխնիկայի ամենամյա մրցույթ։