Դժնիկ թիատերև
Դժնիկ թիատերև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Դժնիկազգիներ (Rhamnaceae) |
Ցեղ | Դժնիկ (Rhamnus) |
Տեսակ | Դժնիկ թիատերև (R. spathulifolia) |
Միջազգային անվանում | |
Rhamnus spathulifolia |
Դժնիկ թիատերև (լատին․՝ Rhamnus spathulifolia), դժնիկազգիների ընտանիքի, դժնիկ ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ թուփ է՝ մինչև 2 մ բարձրությամբ, ճիպոտանման, փշապատ ճյուղերով։ Տերևադասավորությունը հերթադիր է կամ օղակաձև։ Տերևները տարբեր ձևի են, նշտարաձևից մինչև էլիպսաձև, 2,5-7 սմ երկարությամբ և 0,8-2 սմ լայնությամբ, սուր գագաթով, մանրատամնաեզր։ Ծաղիկները դեղնականաչ են, 0,4-0,7 սմ երկարությամբ։ Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտուղները սև են, հասունանում են հունիս-սեպտեմբերին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում, Չինաստանում, Ճապոնիայում։ Հայաստանի տարածքում հանդիպում է հյուսիսային և կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Զանգեզուրում։ Համարյա ամենուրեք, չոր, քարքարոտ լանջերում, թփուտների մեջ, ծովի մակարդակից մինչև 1900 մ բարձրությունների վրա։ Հաճախ է հանդիպում նաև գետերի ու առվակների ափերին, անտառի բացատներում ու անտառաեզրերին։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափազանց արագ է աճում և կարճ ժամանակում բավականին մեծ բուսական զանգված է առաջացնում։ Լավ է տանում խուզումը, հեշտությամբ է բազմանում կտրոններով և թփի բաժանումով։ Օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ։ Խորհուրդ է տրվում օգտագործել չոր, քարքարոտ, անջրդի հողերի կանաչապատման նպատակով, ինչպես նաև արհեստական անտառատնկումների ժամանակ։ Պարունակում է մի շարք արժեքավոր նյութեր, մասնավորապես կեղևում՝ 80 մգ/տոկոս C վիտամին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 201։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժնիկ թիատերև» հոդվածին։ |
|